Գլխավոր տեղեկություն
Номер
N 495-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.04.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.28/24(323) Հոդ.558
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.04.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.04.2004
Дата вступления в силу
29.04.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2004 թվականի N 495-Ն

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2003 թվականի սեպտեմբերի 15-ին փոխանակված հայտագրի հիման վրա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 5 միլիոն յուանի արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկայի և պահեստամասերի տրամադրման ծրագիրը որակել բարեգործական։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում 2004 թվականին Հայաստանի Հանրապետություն ներկրվելիք 51 միավոր տրակտորի, 51 միավոր գութանի, 51 միավոր շարքացանի, 51 միավոր կցասայլի, 51 միավոր հնձիչի և դրանց պահեստամասերի ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ճանապարհներից օգտվելու, բնական միջավայրի աղտոտման դիմաց վճարման, սերտիֆիկացման, մաքսային ձևակերպման, պահպանության, գործակալի գործունեության և հետագա օտարման գործարքները որակել որպես այդ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող։

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետում նշված ապրանքների հետագա տնօրինման կարգի վերաբերյալ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 15
Երևան