Գլխավոր տեղեկություն
Номер
N 926-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.07.2004-05.08.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.14/38(337) Հոդ.883
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.06.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.07.2004
Дата вступления в силу
15.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.07.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հուլիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2004 թվականի N 926-Ն

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար պահանջվող մասնագիտությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայության մեջ գտնվող և զենք կրող հարկադիր կատարողների վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշման գործողությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 30
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 25-ի N 926-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Պաշտոնները և համակարգը

Մասնագիտությունը

1 .

Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ

իրավագիտություն

2 .

Հարկադիր կատարման ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ

իրավագիտություն, տնտեսագիտություն, ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ապրանքագիտություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, ճարտարագիտություն, օտար լեզուներ, արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում

3 .

Կադրային համակարգի աշխատողներ

իրավագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն, պատմաբանություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, սոցիոլոգիա

4 .

Ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական համակարգի աշխատողներ

տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ֆինանսներ և վարկ, ապրանքագիտություն, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 25-ի N 926-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Բոլոր տեսակի հոգեկան հիվանդություններ

Տարբեր օրգանների տուբերկուլյոզ` ակտիվ շրջանում

Թմրամոլություն, թունամոլություն (այդ թվում` ալկոհոլամոլություն)` անձի դեգրադացիայի երևույթներով


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.07.2020, N 1181-Ն 31.07.2020, N 926-Ն
15.10.2015, N 1177-Ն 22.10.2015, N 926-Ն
06.07.2006, N 939-Ն 05.08.2006, N 926-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան