«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2004 թվականի N 859-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 144-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Գուգարքի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Սպիտակի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Թումանյանի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Տաշիրի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Ստեփանավանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 144-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետում «վերակազմավորման» բառը փոխարինել «միաձուլման» բառով.
բ) որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` «Սպիտակի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Թումանյանի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Տաշիրի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Ստեփանավանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները նվազեցվում են համապատասխանաբար 65, 45, 20, 5 տոկոսներով».
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետի «բ» ենթակետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|