Գլխավոր տեղեկություն
Номер
N 655-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.06.2005-30.06.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.17/38(410) Հոդ.724
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.06.2005
Дата вступления в силу
18.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2005 թվականի N 655-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1809-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1678-Ն որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի  21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1809-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետում`

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժե1» ենթակետով.

«ժե1) փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը».

բ) «ժզ», «ժէ», «ժթ», «ի» և «իա» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժզ) արտակարգ իրավիճակներում` գործող հեռահաղորդակցության և փոստային կապի ցանցերի գործունեության ապահովում ու համակարգում.

ժէ) հեռահաղորդակցության և փոստային կապի ոլորտներում գործող լիցենզիաների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման, ինչպես նաև հեռահաղորդակցության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն».

«ժթ) փոստային վճարման պետական նշանների նմուշների, անվանագների, տպաքանակի, գործողության ժամկետների սահմանում և դրանց հրատարակման ու տարածման կազմակերպում».

«ի) փոստային օբյեկտների դասիչների սահմանում.

իա) Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշերի պատկերի և թեմայի սահմանում».

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իա1» ենթակետով.

«իա1) նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման հաճախականության և փոստային առաքանիների անցման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների սահմանում».

դ) «լգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«լգ) ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների (բացառությամբ ավտոմոբիլային հենասարքի վրա կառուցվածների), երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 4
Երևան