Գլխավոր տեղեկություն
Номер
N 821-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.07.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.06.23/33(332) Հոդ.789
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.06.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.06.2004
Дата вступления в силу
03.07.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

12 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2004 թվականի N 821-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1522 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 1477 հեկտարը, որից` 133 հեկտար վարելահող, 456 հեկտար արոտ, 888 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 20 հեկտար վարելահող, 20 հեկտար այլ հողեր` աճուրդով օտարելու համար.

բ) 45 հեկտար այլ հողեր` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 10
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 3-ի N 821-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի գյուղական համայնքի պետական սեփականություն հանդիսացող օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եՎ նպատակները

 

Տարեթիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմանական նշանները
Ընդամենը
այդ թվում`
վարե-լահող
բազ-
մամյա տնկարկ-
ներ
խոտ-հարք
արոտ
այլ հողեր
 20004 թ. Գյուղատնտեսական նշանակության

Գ

40.0

20.0

     

20.0

Բնակավայրերի, այդ թվում` հասարակական կառուցապատման

Բ

           

Հ

 

 

       
Արդյունաբերության և ընդերքօգտագործման

Ա

           
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ            
Ջրային հողեր

Ջ

           
Հատուկ պահպանվող տարածքներ

Պ

           
Հատուկ նշանակության հողեր

ՀՆ

 

         
   Ընդամենը

 

40.0 

20.0

 

 

 

20.0