«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2004 թվականի N 820-Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը դասական աճուրդով օտարել 2004 թվականի փետրվարի 7-ին գնահատված` 1994 թվականի արտադրության «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան (շարժիչը` N 128044, թափքը` N 244024, հենասահքը` N 247298) (այսուհետ` գույք)` առաջին աճուրդի ժամանակ մեկնարկային գինը սահմանելով գնահատված արժեքի չափով` 1948500 դրամ:
2. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի ժամանակ սահմանված մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|