«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 579-Ն
ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 22-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «03. Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված |
2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ
Գնման ենթակա ձկնատեսակները |
Աշխատանքի կատարման (Սևանա լիճ բացթողման) ժամկետը |
Աշխատանքի ծավալը |
Միավորի գինը (դրամ) |
Ֆինանսավորման ծավալը` | ||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||
1. Սևանի կողակի թրթուրներ (աչքի ստադիա) |
2004 թ. հուլիս |
2173913.0 |
0.23 |
500.0 |
500.0 |
500.0 |
2. Սևանի կողակի մանրաձուկ (1,5 գ քաշի) |
2004 թ. նոյեմբեր |
37500 |
14 |
200.0 |
400.0 |
525.0 |
3. Ամառային իշխանի մանրաձուկ (3 գրամից ավելի) |
2004 թ. նոյեմբեր |
14727 |
110 |
600.0 |
1200.0 |
1620.0 |
4. Գեղարքունի ձկան մանրաձուկ (3 գրամից ավելի) |
2004 թ. նոյեմբեր |
93038 |
79 |
2997.9 |
4696.6 |
7350.0 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
|
|
4297.9 |
6796.6 |
9995.0 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |