«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2004 թվականի N 604-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հոկտեմբերի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 7,2 հեկտար հողերը փոխադրել`
ա) 2,3 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 1,7 հեկտարը` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, 0,6 հեկտարը` հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.
բ) 2,4 հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` ձկնարդյունաբերություն կազմակերպելու համար.
գ) 2,5 հեկտար վարելահողը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` գերեզմանատան համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հոկտեմբերի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա` պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եՎ նպատակները
Տարեթիվը |
Հողերի կատեգորիան |
Պայմանական նշանը |
Ընդամենը |
այդ թվում՝ | ||||
վարելահող |
բազմամյա տնկարկներ |
խոտհարք |
արոտ |
այլ հողեր | ||||
2004 թ. |
Գյուղատնտեսական նշանակության |
Գ |
|
|
|
|
|
|
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման |
Բ |
2.3 |
2.3 |
|
|
|
| |
Հ |
0.6 |
0.6 |
|
|
|
| ||
Արդյունաբերության և ընդերքօգտագործման |
Ա |
2.4 |
|
|
|
|
2.4 | |
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների |
Կ |
|
|
|
|
|
| |
Ջրային հողեր |
Ջ |
|
|
|
|
|
| |
Հատուկ պահպանվող տարածքներ |
Պ |
2.5 |
2.5 |
|
|
|
| |
Հատուկ նշանակության հողեր |
ՀՆ |
|
|
|
|
|
| |
|
Ընդամենը |
|
7.2 |
4.8 |
|
|
|
2.4 |