Գլխավոր տեղեկություն
Номер
N 697-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (14.06.2005-12.11.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.06.2005
Дата вступления в силу
14.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.11.2009

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2005 թվականի N 697-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «գ» ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 294 որոշումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հունիսի 7
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 1-ի N 697-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Մ. Վարդանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)

 

 

Բ. Հարությունյան

- Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

 

Լ. Վալեսյան

- Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

 

Կ. Ալեքսանյան

- աշխարհագրական գիտությունների թեկնածու

   

Գ. Բադալյան

- Երևանի պետական համալսարանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի գիտաշխատող

 

 

Ջ. Եսայան

- Երևանի պետական համալսարանի տեղանունների կաբինետի ավագ գիտաշխատող

 

 

Մ. Հասրաթյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավար, ճարտարապետության դոկտոր

 

 

Լ. Հովհաննիսյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

 

Լ. Միրզոյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ

 

 

Ն. Մկրտչյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

 

Պ. Մուրադյան

 - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Խ. Նազարյան


- աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

 

Ա. Սաֆարյան

- Երևանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

 

Գ. Վարդանյան

- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր

 

 

Խ. Վարդանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ

 

 

Յու. Վարյան

- «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխարհագրական անվանումների բաժնի պետ

 

 

Ա. Ավդալյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի քարտեզագրության վարչության առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան