Գլխավոր տեղեկություն
Номер
N 591-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.05.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.05.19/27(326) Հոդ.647
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.04.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.05.2004
Дата вступления в силу
29.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2004 թվականի N 591-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 172 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշմամբ հաստատված` մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների իրականացման կարգի`

4-րդ կետից հանել «և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից» բառերը,

նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել միայն ապրանքներ տեղափոխող անձանց կողմից մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա».

բ) 7-րդ կետից հանել «մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերում և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերին» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 30
Երևան