Գլխավոր տեղեկություն
Номер
N 546-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.06.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.01/34(406) Հոդ.604
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.05.2005
Дата вступления в силу
02.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 19 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մայիսի 2005 թվականի N 546-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի
N 2018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Ոստիկանության գլխավոր, ավագ և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 2018-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

ա) որոշման վերնագիրը և 1-ին կետը «ավագ» բառից հետո լրացնել «, միջին» բառով.

բ) որոշման 1-ին կետով հաստատված ոստիկանության գլխավոր, ավագ և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 13
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 5-ի N 546-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

1. Գլխավոր խմբի պաշտոններ

1

2

Գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ

-

Գլխավոր վարչության պետի տեղակալ

-

Ինքնուրույն վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ

ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարություններում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ,
ՀՀ ոստիկանության պետի խորհրդական
ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության պետ

Ինքնուրույն վարչության պետի տեղակալ

ՀՀ ոստիկանության պետի օգնական
գլխավոր աուդիտոր

Բաժնի պետ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարության պետ
ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ
գնդի հրամանատար
ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության ֆակուլտետի, մասնագիտական առարկանների կրթաճյուղի, ամբիոնի պետ և նրանց տեղակալներ, պրոֆեսոր, դոցենտ
ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ մասի պետ
գլխավոր վարչության, մարզային վարչության շտաբի պետ
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց ժամանակավոր ընդունելու և պահելու վայրի պետ
ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետ
ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության հանրապետական գնդակապարկուճադարանի պետ

2. Ավագ խմբի պաշտոններ

Բաժնի պետի տեղակալ

ՀՀ ոստիկանության պետի ռեֆերենտ
գնդի հրամանատարի տեղակալ, գնդի շտաբի պետ
առանձին գումարտակի հրամանատար
ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության ավագ դասախոս

Բաժանմունքի պետ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի մշակույթի կենտրոնի պետ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալի օգնական գնդի կազմում գումարտակի հրամանատար
առանձին գումարտակի հրամանատարի տեղակալ
ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության դասախոս հերթապահ մասի պետ
ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության տպարանի տնօրեն

3. Միջին խմբի պաշտոններ

Բաժանմունքի պետի տեղակալ,

գնդի կազմում գումարտակի հրամանատարի տեղակալ
ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության կուրսի պետ
առանձին (հատուկ) վաշտի հրամանատար

Հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր

առանձին (հատուկ) վաշտի հրամանատարի տեղակալ
վաշտի հրամանատար
ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության կուրսի պետի տեղակալ
ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության ավագ գիտաշխատող
հերթապահ մասի պետի օգնական

Ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր

ՀՀ ոստիկանության ընդունարանի պետ
վաշտի հրամանատարի տեղակալ
ավագ ինժեներ
ավագ փորձագետ
ավագ իրավախորհրդատու
ավագ պետավտոտեսուչ
բժիշկ
ձերբակալված անձանց պահելու վայրի պետ
կենտրոնացված պահպանության կետի պետ
անձնագրային սեղանի պետ

Տեսուչ, քննիչ, օպերլիազոր

դասակի հրամանատար
ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության գիտաշխատող, կաբինետի պետ, լաբորատորիայի պետ
ինժեներ
իրավախորհրդատու
պետավտոտեսուչ
փորձագետ

4. Կրտսեր խմբի պաշտոններ

Կրտսեր տեսուչ

կրտսեր օպերլիազոր
դասակի հրամանատարի օգնական
հերթապահի օգնական
ավագ

Ավագ ոստիկան

ջոկի հրամանատար

Ոստիկան

վարորդ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան