Գլխավոր տեղեկություն
Номер
N 1483-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2004-31.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.11.17/63(362) Հոդ.1289
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.10.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.11.2004
Дата вступления в силу
27.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 4 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1483-Ն

ՄԱԿ-Ի` 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՍՏՈԿՀՈԼՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՄԱԿ-ի` 2001-ի թվականի մայիսի 23-ին ստորագրված «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայից (այսուհետ` Ստոկհոլմի կոնվենցիա) բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Տեղեկատվության փոխանակման համար Ստոկհոլմի կոնվենցիայի 9-րդ հոդվածով սահմանված ազգային համակարգող կենտրոնի  իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Ստոկհոլմի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման միջոցառումների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 30
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 1483-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան