Գլխավոր տեղեկություն
Номер
N 108-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.03.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.03.02/15(387) Հոդ.255
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.02.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.02.2005
Дата вступления в силу
12.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 21 փետրվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2005 թվականի N 108-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ՝ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող` «Սանահին» կոչվող տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի 1586 հեկտար հողերը փոխադրել՝

ա) 1572 հեկտարը, որից` 67 հեկտար վարելահող, 180 հեկտար խոտհարք, 1013 հեկտար արոտ, 312 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 14 հեկտարը, որից` 3 հեկտար խոտհարք, 11 հեկտար արոտ` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` ընդերքօգտագործման համար:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 16
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 10-ի N 108-Ն որոշման


Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` «ՍԱՆԱՀԻՆ» ԿՈՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
 Մ. Թոփուզյան