Գլխավոր տեղեկություն
Номер
N 598-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.06.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.05.26/28(327) Հոդ.661
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.04.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.05.2004
Дата вступления в силу
05.06.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2004 թվականի N 598-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՇԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշականի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 751 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 733,3 հեկտարը, որից` 120,3 հեկտար վարելահող, 112 հեկտար արոտ, 501 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 2,2 հեկտարը, որից` 1,7 հեկտար վարելահող, 0,2 հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 1,7 հեկտար վարելահողը՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, իսկ 0,2 հեկտար վարելահողը՝ հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.

գ) 15,5 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` 15 հեկտարը՝ տուֆ քարի արդյունահանման, իսկ 0,5 հեկտարը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու համար։ 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 4
Երևան

 

 

Հավելված
ՀՀ
 կառավարության 2004 
թվականի
ապրիլի 29-ի N 598-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՇԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշականի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

 

Տարե-
թիվը

Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)

Պայմա-
նական նշանը

Ընդա-
մենը

այդ թվում՝

վարե-
լահող

բազմամյա տնկարկներ

խոտ-
հարք

արոտ

այլ հողեր

2004 թ.

Գյուղատնտեսական նշանակության

Գ

 

 

 

 

 

 

Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման

Բ

2.2

1.7

 

 

 

0.5

Հ

0.5

 

 

 

 

0.5

Արդյունաբերության և ընդերքօգտագործման

Ա

15.5

 

 

 

 

15.5

Էներգետիկայի, տրանսպորտի, կապի
և կոմունալ ենթակառուցվածքների
օբյեկտների

Կ

 

 

 

 

 

 

Ջրային հողեր

Ջ

 

 

 

 

 

 

Հատուկ պահպանվող տարածքներ

Պ

 

 

 

 

 

 

Հատուկ նշանակության հողեր

ՀՆ

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

17.7

1.7

 

 

 

16