Գլխավոր տեղեկություն
Номер
N 101-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.03.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.03.02/15(387) Հոդ.250
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.01.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.02.2005
Дата вступления в силу
12.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 21 փետրվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 2005 թվականի N 101-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1888-Ն ԵՎ N 1915-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2161-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 229-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին ներկայացվող պահանջների մասին» N 488 որոշման 5.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

որոշման N 1 հավելվածի`

1) 1-ին կետը «իրականացնում է գյուղատնտեսության» բառերից հետո լրացնել «և անտառային տնտեսության» բառերով.

2) 7-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) գիտատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ներուժի առավելագույնս օգտագործման միջոցով գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման ապահովումը».

3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) ագրոպարենային ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանը նպաստող ծրագրերի մշակմանն ու իրականացմանն աջակցություն.

բ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ագրարային ու պարենային ապահովության քաղաքականության ծրագրերի մշակում և կատարման նկատմամբ վերահսկողություն.

գ) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծությանը և կենդանիների տոհմային գործին աջակցություն, կարանտին հիվանդությունների ու առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի, անասնահակահամաճարակային միջոցառումների կազմակերպում, կարանտինային սահմանափակումների իրականացում.

դ) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում սելեկցիոն նվաճումների փորձաքննության իրականացում, գրանցում, արտոնագրում, փորձարկում և իրավական պահպանության իրականացում.

ե) օրենքով սահմանված կարգով հակամենաշնորհային քաղաքականության իրականացման միջոցառումներին և կոոպերացիայի զարգացմանն աջակցություն, շուկային արագ հարմարվող վերամշակող արդյունաբերության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծում, ոլորտում տեխնոլոգիական քաղաքականության իրականացում.

զ) սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև դրան առնչվող սարքավորումների տեխնոլոգիական, անասնաբուժական, բուսասանիտարական նորմերի ապահովման նկատմամբ պետական վերահսկողություն.

է) մարքեթինգային գործունեությանը ցուցաբերվող աջակցության միջոցով հայրենական արտադրողների շահերի պաշտպանություն և գյուղատնտեսական մթերքների ու հումքի արտահանման խթանում.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքներին մասնակցություն և հատկացված բյուջետային միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման ապահովում.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում` պետական պատվերով կատարվող կապիտալ ներդրումների հաշվին շինարարական աշխատանքների իրականացում.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման աշխատանքներին մասնակցություն և իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակում ու իրականացում.

ժա) ագրարային ոլորտում գիտատեխնիկական առաջընթացի գերակա ուղղությունների սահմանում, համակարգի գիտահետազոտական և ուսումնական հաստատությունների ու խորհրդատվական կազմակերպությունների միջոցով բնագավառի գիտական և կադրային ապահովում, գիտահետազոտական աշխատանքների պատվերների ձևավորում, խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների մատուցում.

ժբ) բնագավառին առնչվող օրենքների, այլ իրավական ակտերի նախագծերի մշակում.

ժգ) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման գործընթացի նախապատրաստման աշխատանքներին մասնակցություն.

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական ընկերություններում` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարում.

ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի մոնիթորինգի իրականացում, գյուղատնտեսական հողերի մելիորացիայի պետական քաղաքականության մշակում, ծրագրերի կազմում և իրականացում, գյուղատնտեսական հողերի արդյունավետ հողօգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

ժզ) հանրապետության չսեփականաշնորհված տնտեսությունների հողերի մասնավորեցման գործընթացին մասնակցություն.

ժէ) ոռոգման քաղաքականության մշակում և դրա իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

ժը) նյութատեխնիկական մատակարարումների և արտադրական սպասարկումների նոր տեխնոլոգիաների ներդրման, գյուղատնտեսական մեքենաների ձեռքբերման գործընթացների համար նպաստավոր պայմանների ստեղծում.

ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաների տրամադրում և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողություն.

ի) օրենքով սահմանված կարգով ագրարային տեսչական գործունեության իրականացում.

իա) անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական կառավարում, ծրագրերի մշակում և իրականացում.

իբ) պետական անտառային կադաստրի և մոնիթորինգի վարում, անտառային ֆոնդի պետական հաշվառում.

իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անտառային ֆոնդի տարածքների հատկացում` ժամանակավոր օգտագործման.

իդ) անտառային ֆոնդի հողերի բերրիության բարձրացման ու պահպանման միջոցառումների իրականացում, դրանց նպատակային օգտագործման ապահովում.

իե) անտառների վերարտադրության, դրանց արտադրողականության բարձրացման ու խնամքի միջոցառումների իրականացում, անտառային պաշարների արդյունավետ օգտագործման կազմակերպում.

իզ) անտառային ֆոնդի տարածքների հրդեհային անվտանգության միջոցառումների իրականացում, անտառային հրդեհների հայտնաբերում ու կանխում, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպում.

իէ) անտառօգտագործման կանոնների խախտման, անտառային ֆոնդի տարածքում անտառի օգտագործման հետ չկապված աշխատանքների, ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների և անտառային մշակաբույսերի վնասման ու ոչնչացման, անտառային օրենսդրության այլ խախտումների ժամանակին հայտնաբերում ու կանխարգելում.

իը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի ներդրում և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

իթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գնումների գործընթացի կազմակերպմանը մասնակցություն.

լ) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում.

լա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացում».

4) 26-րդ կետում «Նալբանդյան 48» բառերը փոխարինել «Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 3» բառերով.

5) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության, անասնաբուժության և գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման ու գրանցման գործակալությունը վերակազմավորել անասնաբուծության և տոհմային գործի վարչության ու անասնաբուժության բաժնի, անտառի կառավարման գործակալությունը` անտառային տնտեսության վարչության, աշխատակազմի իրավաբանական բաժինը` իրավաբանական վարչության.

որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Վարչություններ

Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն

Գիտության, կրթության և խորհրդատվության վարչություն

Գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

Ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչություն

Հողերի օգտագործման և մելիորացիայի վարչություն

Արտաքին կապերի և մարքեթինգի վարչություն

Իրավաբանական վարչություն

Անասնաբուծության և տոհմային գործի վարչություն

Անտառային տնտեսության վարչություն

 

2. Քարտուղարություն

 

3. Բաժիններ

 

Անասնաբուժության բաժին

Տնտեսական բաժին

Սպասարկումների բաժին

Հասարակայնության հետ կապերի բաժին

II. Առանձնացված ստորաբաժանումներ

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն

Անասնաբուժական պետական տեսչություն

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն»:

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը կարող է ունենալ առնվազն 7 հաստիքային միավոր.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բաժինը կարող է ունենալ առնվազն 3 հաստիքային միավոր` բացառությամբ հասարակայնության հետ կապերի բաժնի, որը կարող է ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր:

3. Երկրագործության պետական տեսչությունը միացնել բույսերի կարանտինի պետական տեսչությանը, բույսերի կարանտինի պետական տեսչությունը վերանվանել բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի պետական տեսչություն ստեղծելու, տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1888-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «բույսերի կարանտինի պետական տեսչություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) որոշման N 1 հավելվածի`

ա) 2-րդ մասի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ», «ե» և «զ» ենթակետերով.

«դ) ապահովել երկրագործության ոլորտի ագրարային կանոններով սահմանված պահանջների կատարումը.

ե) հայտնաբերել, կասեցնել և կանխել «Ագրարային տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված պահանջների խախտումները.

զ) ապահովել ֆիզիկական և իրավաբանական անձանց` հողերի մշակության, պարարտանյութերի օգտագործման, մոլախոտային բուսականության, բույսերի տարածված և կարանտին հիվանդությունների, վնասատուների դեմ իրականացվող պայքարի, սերմնանյութերի, թունանյութերի, ցանքանյութերի ու տնկանյութերի (արմատակալների) արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, դրանց ցանքային պիտանիության և որակի ստուգման, հողում, բուսական ծագում ունեցող մթերքներում և հումքում թունանյութերի, վտանգավոր միացությունների անթույլատրելի քանակի բացահայտումն ու կանխարգելումը, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության ու այլ օգտակար հատկությունների պահպանության և վերականգնման, դրանց արդյունավետ օգտագործման, ագրարային կանոնների պահպանման, մոնիթորինգի իրականացման ու բազմաբնույթ կադաստրի վարման նկատմամբ վերահսկողությունը».

բ) 3-րդ մասի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ», «է», «ը» և «թ» ենթակետերով.

«զ) հողերի մշակության, պարարտանյութերի օգտագործման, մոլախոտային բուսականության դեմ պայքարի նկատմամբ հսկողություն.

է) սերմերի և տնկանյութի արտադրության, ներմուծման ու իրացման նկատմամբ հսկողություն, դրանց ցանքային պիտանիության ու որակի պահպանում.

ը) թունանյութերի, հանքային պարարտանյութերի փոխադրման, պահպանման և իրացման նկատմամբ հսկողություն.

թ) հողում, բուսական ծագում ունեցող մթերքներում և հումքում թունանյութերի, վտանգավոր միացությունների թույլատրելի նորմաների պահպանման նկատմամբ հսկողություն».

3) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  « Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ ՔՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆուղղ. 

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Բույսերի կարանտինի բաժին

Երկրագործության և բույսերի պաշտպանության բաժին

II. Տարածքային մարմիններ

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության բույսերի կարանտինի Երևանի հսկիչ կետ

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության բույսերի կարանտինի Մեղրու հսկիչ կետ

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության բույսերի կարանտինի Բավրայի հսկիչ կետ

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության բույսերի կարանտինի Գոգավանի, Ջիլիզայի, Ստեփանավանի օդանավակայանի և Պրիվոլնոյեի հսկիչ կետ

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության բույսերի կարանտինի Այրումի հսկիչ կետ

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության բույսերի կարանտինի Բագրատաշենի հսկիչ կետ

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության բույսերի կարանտինի «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ կետ

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Երևանի ստորաբաժանում

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Արագածոտնի ստորաբաժանում

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Արարատի ստորաբաժանում

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Արմավիրի ստորաբաժանում

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Գեղարքունիքի ստորաբաժանում

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Լոռու ստորաբաժանում

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Կոտայքի ստորաբաժանում

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Շիրակի ստորաբաժանում

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Սյունիքի ստորաբաժանում

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Վայոց ձորի ստորաբաժանում

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Տավուշի ստորաբաժանում»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական և անասնապահական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1915-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Անասնաբուժական և անասնապահական պետական տեսչություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Անասնաբուժական պետական տեսչություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆուղղ.

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Անասնաբուժական պետական տեսչության Բավրայի սահմանային անասնաբուժական հսկիչ կետ

Անասնաբուժական պետական տեսչության Բագրատաշենի սահմանային անասնաբուժական հսկիչ կետ

Անասնաբուժական պետական տեսչության Գոգավանի սահմանային անասնաբուժական հսկիչ կետ

Անասնաբուժական պետական տեսչության Ագարակի սահմանային անասնաբուժական հսկիչ կետ

Անասնաբուժական պետական տեսչության Մարգարայի սահմանային անասնաբուժական հսկիչ կետ

Անասնաբուժական պետական տեսչության Երևանի սահմանային անասնաբուժական հսկիչ կետ

Անասնաբուժական պետական տեսչության Գյումրու սահմանային անասնաբուժական հսկիչ կետ

Անասնաբուժական պետական տեսչության Այրումի սահմանային անասնաբուժական հսկիչ կետ


 

II. Տարածքային մարմիններ

 

Անասնաբուժական պետական տեսչության Արագածոտնի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Արարատի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Արմավիրի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Գեղարքունիքի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Կոտայքի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Շիրակի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Վայոց ձորի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային բաժին

Անասնաբուժական պետական տեսչության Երևանի մարզային բաժին»:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման NN 4, 5, 6 և 7 հավելվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության երկրագործության պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 2161-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին ներկայացվող պահանջների մասին» N 229-Ն որոշումները:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
    

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 11
Երևան