Գլխավոր տեղեկություն
Номер
N 499-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.05.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.05.05/25(324) Հոդ.569
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.04.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.04.2004
Дата вступления в силу
06.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2004 թվականի N 499-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1590-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Վարդան Մամիկոնյան» շքանշանի նկարագրությունը և նմուշը հաստատելու մասին» N 1590-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ.

 

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 3-ի N 1590-Ն որոշման

 

«ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» ՇՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Վարդան Մամիկոնյան» շքանշանը (այսուհետ` շքանշան) հավասարաթև խաչ է` քառակուսու յուրաքանչյուր կողմում 5 մմ երկարությամբ և 5 մմ խորությամբ կիսակլոր բացվածքով:

Շքանշանի մեծությունը 2 անկյունագծով` 5,5 սմ է, կշիռը` 50 գրամ: Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթից, Վարդան Մամիկոնյանի դիմապատկերը` ոսկուց: Շքանշանի վրա ագուցված է տարբեր չափերի 9 կապույտ շափյուղա (սապֆիր):

Խաչի կենտրոնում` շրջագծով, որի տրամագիծը 1,56 սմ է, մեդալիոնի արծաթե ֆոնին տեղադրված է Վարդան Մամիկոնյանի դիմանկարը` դեմքի աջ ուղղվածությամբ: Մեդալիոնը շրջանակող 0,6 սմ լայնությամբ ոսկեզօծ ֆոնի վրա 925 հարգի արծաթով գրված են` վերևում` «ՍՊԱՐԱՊԵՏ», ներքևում` «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» մակագրությունները:

Մեդալիոնը եզերող 2,7 սմ տրամագծով շրջանակի 4 հատվածում պատկերված են դափնու ճյուղեր, իսկ դափնու ճյուղերի և եզրաշերտի միջև ընկած փոսորակ հատվածը պատված է բաց երկնագույն արծնապատ շերտով:

Խաչի ներքևի ծայրից դեպի վերին հատված է բարձրանում և աջ թևից դեպի ձախ է գնում երկթեք շերտ, որոնց աջակողմյան, ձախակողմյան և ներքևի թևերի վերջնամասերում տեղադրված են ընդհանուր պատկերին թրի կոթի տեսք հաղորդող երեքական շրջանակներ: 5 մմ տրամագիծ ունեցող 3 կողմի մեծ շրջանակների մեջ ագուցված է 2, իսկ 4 մմ տրամագիծ ունեցող 2 փոքր շրջանակների մեջ` մեկ կարատանոց կապույտ շափյուղա (սապֆիր):

Խաչի ամբողջ եզրագիծն ընդգծվում է ոսկու 1,5 մմ շերտով:

Շքանշանի հակառակ երեսը հարթ է: Կենտրոնում ամրացման կոճակն է, դրանից վերև` շքանշանի թվահամարը:

Շքանշանի շերտաձողիկն ունի 2,4x1,2 սմ չափեր: Շերտաձողիկի ֆոնը արծաթագույն է, կենտրոնում` 8 մմ ծիրանագույն շերտն է»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 20
Երևան