«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
14 հուլիսի 2005 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005282
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 հունիսի 2005 թ. |
N 80-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 15 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող փոքր ՀԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագների մասին» N 15 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
ա) վերնագիրը «սակագների» բառից հետո լրացնել «հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշների» բառերով.
բ) նախաբանից հանել «17-րդ հոդվածի ա) կետը» բառերը.
գ) 1-ին կետում «սակագինը» բառը փոխարինել «սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշը» բառերով, «դոլարին համարժեք դրամ» բառերը` «դոլար» բառով:
2. Սահմանել, որ ոչ բնական ջրահոսքի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման ժամանակ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կընդունվի սակագնի սահմանման հայտը ուսումնասիրության ընդունելու ամսվան նախորդող ամսվա փաստացի միջին փոխարժեքի մեծությանը հավասար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.05.2007, N 208-Ն | 04.06.2007, N 80-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|