Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Исходный акт (25.12.1991-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
20.03.1883
Дата вступления в силу
25.12.1991

Փ Ա Ր Ի Զ Յ Ա Ն   Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1883 թվականի մարտի 20

 

Վերանայված՝ Բրյուսելում 1900 թվականի դեկտեմբերի 14-ին, Վաշինգտոնում 1911 թվականի հունիսի 2-ին, Հաագայում 1925 թվականի նոյեմբերի 6-ին, Լոնդոնում 1934 թվականի հունիսի 2-ին, Լիսաբոնում 1958 թվականի հոկտեմբերի 31-ին և Ստոկհոլմում 1967 թվականի հուլիսի 14-ին:

 

Հ ո դ վ ա ծ  1

 

(Միության ստեղծումը, արդյունաբերական սեփականության հասկացությունը)

 

1. Երկրները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան, ստեղծում են արդյունաբերական սեփականության պահպանության Միություն:

2. Արդյունաբերական սեփականության օբյեկտներ են հանդիսանում գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, սպասարկման նշանների, ֆիրմային անվանումների և ծագման տեղի, ծագման կամ անվանման նշումները, ինչպես նաև ոչ բարեխիղճ մրցակցության խափանման արտոնագրերը:

3. Արդյունաբերական սեփականությունը հասկացվում է ամենալայն իմաստով և տարածվում է ոչ միայն արդյունաբերության և առևտրի վրա բառի բուն իմաստով, այլ նաև գյուղատնտեսական արտարության և արդյունահանող արդյունաբերության բնագավառների և արտադրական կամ բնական ծագման արտադրանքների վրա, ինչպես օրինակ` գինին, ցորենը, ծխախոտի տերևը, մրգերը, անասունները, հանածոները, հանքային ջրերը, գարեջուրը, ծաղիկները, ալյուրը:

4. Գյուտերի արտոնագրերին են վերաբերում տարբեր տեսակի արդյունաբերական արտոնագրերը, որոնք ճանաչվում են Միության երկրների օրենսդրությամբ, ինչպես օրինակ` ներմուծվող արտոնագրերը, կատարելագործման արտոնագիրը, լրացուցիչ արտոնագրերը, վկայությունները և այլն:

 

Հ ո դ վ ա ծ   2

 

(Միության երկրների քաղաքացիների համար ազգային ռեժիմը)

 

1. Արդյունաբերական սեփականության պահպանության վերաբերյալ Միության յուրաքանչյուր երկրի քաղաքացիները Միության բոլոր այլ երկրներում օգտվում են նույնպիսի առավելություններից, որոնք ներկայումս տրամադրվում են կամ հետագայում կտրամադրվեն համապատասխան օրենքներով սեփական քաղաքացիներին, ընդ որում չվնասելով սույն Կոնվենցիայով հատուկ նախատեսված իրավունքները: Ելնելով դրանից, նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն այնպես, ինչպես և տվյալ երկրի քաղաքացիների իրավունքները, և նրանք կօգտվեն իրենց իրավունքների ցանկացած խախտումներից նույնպիսի օրինական պաշտպանության միջոցներից, եթե դրա հետ մեկտեղ պահպանվում են պայմանները և ձևականությունները, որոնք նախատեսված են իրենց սեփական քաղաքացիների համար:

2. Սակայն ոչ մի պայման բնակության վայրի կամ ձեռնարկության առկայության մասին այն երկրում, որտեղ պահանջվում է պահպանությունը, չեն կարող Միության երկրների քաղաքացիների կողմից դրվել որպես նախապայման արդյունաբերական սեփականության իրավունքներից մեկից օգտվելու համար:

Անպայմանորեն պահպանվում են Միության երկրներից յուրաքանչյուրի օրենսդրությունները, որոնք վերաբերում են դատական և վարչական ընթացակարգին և դատական ու վարչական մարմինների իրավասությանը, ինչպես նաև բնակության վայրի ընտրության կամ լիազորվածի նշանակմանը, որոնց պահպանումը պահանջվում է արդյունաբերական սեփականության մասին օրենքների հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

(Անձանց որոշակի կատեգորիաների հավասարեցումը Միության քաղաքացիներին)

 

Միության երկրների քաղաքացիներին հավասարեցվում են այն երկրների քաղաքացիները, որոնք չեն մտնում Միության մեջ, որոնք Միության երկրներից մեկի տարածքում ունեն բնակության վայր կամ իրական և լուրջ արդյունաբերական առևտրային ձեռնարկություններ:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

(Ա-I. Արտոնագրեր, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ,

ապրանքային նշաններ, հեղինակային վկայականներ, առաջնայնության

իրավունք-G. Արտոնագրեր` հայտի բաժանում)

 

Ա. (1) Ցանկացած անձ, որը պատշաճորեն հայտ է ներկայացրել գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի կամ ապրանքային նշանի արտոնագրի համար Միության երկրներից մեկում կամ այդ անձի իրավահաջորդը այլ երկրներում օգտվում է հայտի տրման առաջնայնության իրավունքից այն ժամկետներում, որոնք նշված են ստորև:

(2) Առաջնայնության իրավունքի առաջացման համար հիմք է հանդիսանում հայտի ցանկացած հանձնումը, որն ունի հայտի ճիշտ ձևակերպված ազգային հանձնման ուժ` համաձայն Միության ցանկացած երկրի ազգային օրենսդրության կամ Միության երկրների միջև կնքված երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի:

(3) Ճիշտ ձևակերպված ազգային հանձնման հայտի տակ պետք է հասկանալ ցանկացած հանձնում, որը բավարար է հայտի տրման ամսաթիվը որոշելու համար համապատասխան երկրում, ինչպիսին որ լինի այդ հայտի հետագա ճակատագիրը:

Բ. Դրա հետևանքով Միության այլ երկրներից մեկում հայտի հանձնումը մինչև այդ ժամկետների լրանալը չի կարող անվավեր ճանաչվել այն գործողությունների հիման վրա, որոնք կատարվել են այդ ժամանակահատվածում, մասնավորապես, այլ հայտի ներկայացման, գյուտի հրապարակման կամ դրա օգտագործման, նմուշների օրինակների վաճառքի հանման, նշանի կիրառման հիման վրա և այդ գործողությունները չեն կարող հիմք հանդիսանալ երրորդ անձանց իրավունքների կամ անձնական տիրապետման որևէ իրավունքի ծագման համար: Երրորդ անձանց կողմից ձեռք բերված իրավունքները մինչև առաջին հայտի օրը, որը հիմք է հանդիսանում առաջնայնության իրավունքի համար, պահպանվում են Միության երկրի օրենսդրությանը համապատասխան:

Գ. (1) Առաջնայնության վերը նշված ժամկետները կազմում են տասներկու ամիս գյուտերի արտոնագրերի և օգտակար մոդելների համար և վեց ամիս՝ արդյունաբերական նմուշների և առևտրային նշանների համար:

(2) Այդ ժամկետների հաշվարկը սկսվում է առաջին հայտի ներկայացման ամսաթվից, ներկայացման օրը ժամկետի մեջ չի հաշվարկվում:

(3) Եթե ժամկետի վերջին օրը տոնական օր է օրենքով կամ օր, երբ գերատեսչությունը փակ է հայտերի ընդունման համար այն երկրում, որտեղ պահպանություն է պահանջվում, ժամկետը երկարաձգվում է մինչև առաջին հաջորդող աշխատանքային օրը:

(4) Առաջին հայտը, որի ներկայացման ժամկետը ծառայում է առաջնայնության ժամկետի հաշվարկման օր, պետք է համարվի հաջորդող հայտը նույն օբյեկտի վերաբերյալ, ինչը և առաջին նախորդող հայտը վերևում բերված 2-րդ կետի իմաստով, որը ներկայացվել է նույն Միության նույն երկրում, այն դեպքում, եթե այդ նախորդող հայտը հաջորդ հայտի ներկայացման օրվա դրությամբ հետ է վերցվել, թողնվել է առանց շարժի կամ մերժվել է՝ հրապարակային ծանոթացման համար չլինելով մատչելի, ինչպես նաև պայմանով, որ դրա նկատմամբ չեն շարունակել գոյություն ունենալ որևէ իրավունքներ և այն հիմք չի ծառայել առաջնայնության իրավունքի համար: Նախորդող հայտը չի կարող այդ դեպքում հիմք ծառայել առաջնայնության իրավունքի համար:

Դ. (1) Յուրաքանչյուր անձ, որը ցանկանում է օգտվել առաջնայնության առավելությունից նախորդող հայտի հիման վրա, պարտավոր է դիմում ներկայացնել հայտի ներկայացման ամսաթվի և երկրի նշմամբ, որտեղ այն իրականացվել է: Յուրաքանչյուր երկիր որոշում է, թե որ պահից ուշ դիմում չպետք է ներկայացվի:

(2) Այդ նշումները պետք է բերվեն իրավասու գերատեսչության կողմից հրատարակվող հրապարակումներում, մասնավորապես արտոնագրերում և դրանց վերաբերող նկարագրություններում:

(3) Միության երկրները պետք է պահանջեն առաջնայնության մասին դիմումը ներկայացնող անձից նախկինում ներկայացված հայտի պատճենները (նկարագրությունները, գծագրերը և այլն): Այդ հայտը ընդունած գերատեսչության կողմից հաստատված պատճենը չի պահանջում ոչ մի օրինականացում և բոլոր դեպքերում կարող է ներկայացվել ցանկացած ժամանակ հաջորդ հայտի ներկայացման օրվանից երեք ամսվա ընթացքում՝ առանց որևէ վճարումների կատարման: Իրավունք է տրվում պահանջելու, որպեսզի դրան կցվի տեղեկանք հայտի տրման օրվա մասին, որը տրվել է այդ գերատեսչության կողմից, և թարգմանությունը:

(4) Հայտի ներկայացման պահին չեն թույլատրվում պահանջներ այլ ձևականությունների կատարման վերաբերյալ առաջնայնության մասին հայտարարության համար: Միության յուրաքանչյուր երկիր որոշում է այն հետևանքները, որը արդյունք է ձևականությունների չպահպանման, որոնք նախատեսված են սույն հոդվածով, բայց այդ հետևանքները չեն կարող լինել ավելի ծանր, քան առաջնայնության իրավունքի կորուստը:

(5) Հետագայում կարող են պահանջվել այլ ապացույցներ: Նախորդող հայտի ներկայացման հիման վրա առաջնայնությանը ձգտող անձը պետք է նշի այդ հայտի համարը, այդ նշումը հրատարակվում է վերոհիշյալ 2-րդ կետով նախատեսված կարգով:

Ե. (1) Երբ արդյունաբերական նմուշը հայտարարվում է երկրում առաջնայնության իրավունքի օգտագործմամբ, որը հիմնված է օգտակար մոդելի համար հայտի ներկայացման վրա, առաջնային ժամկետ է այն ժամկետը, որը սահմանված է արդյունաբերական նմուշների համար:

(2) Բացի այդ, երկրում թույլատրվում է հայտի ներկայացում օգտակար մոդելի համար՝ առաջնայնության իրավունքի օգտագործմամբ, որը հիմնված է արտոնագրի հայտի վրա, և ընդհակառակը:

Զ. Միության ոչ մի երկիր իրավունք չունի ճանաչելու առաջնայնությունը կամ մերժելու արտոնագրի համար տրված հայտը այն հիմքով, որ հայտատուն հավակնում է մի քանի առաջնայնությունների, այդ թվում և տարբեր երկրներում սահմանված, և այն հիմքով, որ հայտը, որը հավակնում է մեկ կամ մի քանի առաջնայնությունների, պարունակում է հայտում կամ հայտերում մեկ կամ մի քանի տարր, որոնց համար պահանջվում է առաջնայնությունը, եթե միայն երկու դեպքերում էլ երկրի օրենսդրության համաձայն գոյություն ունի գյուտի միասնություն:

Այն ինչ վերաբերում է տարրերին, որոնք ներառված չեն հայտում կամ հայտերում, որոնց առնչությամբ պահանջվում է առաջնայնությունը, հաջորդ հայտի ներկայացումը առաջ է բերում առաջնայնության իրավունք սովորական պայմաններով:

է. (1) Եթե փորձաքննությունը պարզի, որ արտոնագրի համար հայտը ամբողջական է, հայտատուն կարող է բաժանել հայտը մի քանի առանձին հայտերի, դրանցից յուրաքանչյուրի համար պահպանելով որպես ամսաթիվ սկզբնական հայտի ամսաթիվը և համապատասխան դեպքերում առաջնայնության իրավունքի առավելությունը:

(2) Հայտատուն կարող է նաև սեփական նախաձեռնությամբ բաժանել հայտը արտոնագրի՝ յուրաքանչյուր առանձին հայտի համար, որպես ամսաթիվ պահպանելով սկզբնական հայտի ամսաթիվը, և համապատասխան դեպքերում՝ առաջնայնության իրավունքի առավելությունը: Միության յուրաքանչյուր երկրում տրվում է այն պայմանների որոշման իրավունքը, որոնց դեպքերում թույլատրվում է նման բաժանումը:

Ը. Առաջնայնությունը չի կարող մերժվել այն պատճառով, որ գյուտի որոշ տարրեր, որոնց համար պահանջվում է առաջնայնությունը, չեն երևում հավակնություններում՝ ծագման երկրում շարադրված հայտում, եթե միայն հայտերի ամբողջական փաստաթղթերում հստակորեն երևում են այդ տարրերը:

Թ. (1) Գյուտերի նկատմամբ հեղինակային վկայականների հայտերը, որոնք ներկայացվում են այն երկրում, որտեղ հայտատուները իրավունք ունեն պահանջելու սեփական նախաձեռնությամբ կամ հեղինակային վկայականը գյուտի նկատմամբ տալիս են առաջնայնության իրավունք, որը նախատեսված է սույն հոդվածով, նույն այն պայմաններով և հետևանքներով, ինչ որ արտոնագրերի համար հայտերը:

(2) Այն երկրում, որտեղ հայտատուները իրավունք ունեն իրենց սեփական նախաձեռնությամբ պահանջել կամ արտոնագիր կամ հեղինակային վկայական գյուտի նկատմամբ, գյուտի նկատմամբ հեղինակային վկայականի հայտատուն սույն հոդվածի դրույթներին համապատասխան, որոնք վերաբերում են արտոնագրերի համար հայտերին, օգտվում են առաջնայնության իրավունքից՝ հիմնված գյուտի նկատմամբ արտոնագրի, օգտակար մոդելի կամ հեղինակային վկայականի հայտի վրա:

 

Հ ո դ վ ա ծ  4 b i s

 

(Արտոնագրեր, արտոնագրերի անկախությունը, որոնք ստացվել են

միևնույն գյուտի համար տարբեր երկրներում)

 

(1) Արտոնագրերը, որոնց համար հայտերը ներկայացված են Միության տարբեր երկրներում Միության քաղաքացիների կողմից, անկախ են այն արտոնագրերից, որոնք ստացվել են նույն գյուտի համար այլ երկրներում, որոնք մտնում են կամ չեն մտնում Միության կազմի մեջ:

(2) Այդ դրույթը պետք է դիտել առանց որևէ սահմանափակման և, մասնավորապես, այն իմաստով, որ արտոնագրերը, որոնց համար հայտերը տրվել են առաջնայնության ժամկետի ընթացքում, հանդիսանում են անկախ, ինչպես դրանք անվավեր ճանաչելու և իրավունքների գործողության դադարեցման հիմքերի տեսանկյունից, այնպես էլ գործողության նորմալ ժամկետի որոշման տեսանկյունից:

(3) Այդ դրույթը վերաբերում է բոլոր արտոնագրերին, որոնք առկա են դրա ուժի մեջ մտնելու պահին:

(4) Այն կկիրառվի նաև միանալու պահին այս կամ այն երկրում առկա արտոնագրերի նկատմամբ նոր երկրների միանալու դեպքում:

(5) Առաջնայնությունից առաջացող առավելությունով ստացված արտոնագրերը, Միության տարբեր երկրներում ունեն գործողության նույն ժամկետը, ինչպիսին նրանք կունենային, եթե ներկայացված լինեին կամ տրված առանց այդ առավելության, որը առաջանում է առաջնայնությունից:

 

Հ ո դ վ ա ծ  4 t e r

 

(Արտոնագրեր՝ գյուտարարի հիշատակումը արտոնագրում)

 

Գյուտարարը իրավունք ունի արտոնագրում անվանվել որպես այդպիսին:

 

Հ ո դ վ ա ծ   4 q ս a t e r

 

(Արտոնագրեր. արտոնագրաունակություն՝ օրենքով

վաճառքի սահմանափակման դեպքում)

 

Արտոնագիր տալը չի կարող մերժվել և արտոնագիրը չի կարող ճանաչվել անվավեր այն հիմքով, որը արտոնագրվել կամ պատրաստվել է արտոնագրված ձևով, ենթարկված է սահմանափակումների կամ կրճատումների ազգային օրենսդրության հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

(Ա. Արտոնագրեր. օբյեկտների ներմուծում, չօգտագործելը կամ ոչ բավարար

օգտագործումը, հարկադիր արտոնագրեր: Բ. Արդյունաբերական նմուշներ՝

չօգտագործելը, օբյեկտների ներմուծումը: Գ. Ապրանքային նշաններ՝

օգտագործումը, ձևի տարբերությունը, օգտակար մոդելներ, ապրանքային

նշաններ, արդյունաբերական օրինակներ՝ տեսակավորում)

 

Ա. (1) Այն օբյեկտների ներմուծումը արտոնագիր ունեցողի կողմից արտոնագիր տված երկիր, որոնք պատրաստված են Միության այս կամ այն երկրում, չի առաջացնում դրա վրա հիմնված իրավունքների կորուստ:

(2) Միության յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընդլայնելու օրենսդրական միջոցառումները, որոնք նախատեսում են հարկադիր արտոնագրերի տրամադրում՝ չարաշահումների խափանման համար, որոնք կարող են առաջանալ արտոնագրով տրամադրվող բացառիկ իրավունքի իրականացման արդյունքում, օրինակ՝ գյուտը չօգտագործելու դեպքում:

(3) Արտոնագրի նկատմամբ իրավունքներից զրկումը կարող է նախատեսվել միայն այն դեպքում, երբ հարկադիր արտոնագրերի տրամադրումը կպարզվի ոչ բավարար այդ չարաշահումները կանխելու համար: Իրավունքներից զրկման կամ արտոնագրերը չեղյալ հայտարարելու ոչ մի գործողություն չի կարող տեղ գտնել մինչև երկու տարին լրանալը՝ առաջին հարկադիր արտոնագրի տրամադրման պահից:

(4) Հարկադիր արտոնագիր չի կարող պահանջվել չօգտագործման կամ ոչ բավարար օգտագործման պատճառով, մինչև 4 տարվա ժամկետի ավարտը՝ արտոնագրի համար հայտի տրման ամսաթվից հաշված, կամ երեք տարվա՝ արտոնագրի տրամադրման ամսաթվից, ընդ որում պետք է կիրառվի այն ժամկետը, որը լրանում է ավելի ուշ, հարկադիր արտոնագրի տրամադրումը կմերժվի, եթե արտոնագիր կրողը ապացուցի, որ նրա անգործությունը պայմանավորված է եղել հարգելի պատճառներով: Այդպիսի հարկադիր արտոնագիրը ոչ բացառիկ արտոնագիր է և կարող է փոխանցվել նույնիսկ ենթաարտոնագրերի տրամադրման ձևով, բայց միայն արդյունաբերական կամ առևտրական ձեռնարկության մասի հետ միասին, որը օգտագործում է այդ արտոնագիրը:

(5) Վերևում բերված դրույթները կիրառվում են օգտակար մոդելների նկատմամբ անհրաժեշտ փոփոխություններով:

Բ. Արդյունաբերական նմուշների պահպանությունը չի կարող դադարեցվել չօգտագործելու կամ պահպանվող օբյեկտին նման օբյեկտների ներմուծման հետևանքով:

Գ. (1) Եթե երկրում գրանցված նշանի օգտագործումը պարտադիր է, գրանցումը կարող է անվավեր ճանաչվել միայն արդարացի ժամկետի լրանալու դեպքում և միայն այն ժամանակ, երբ շահագրգիռ անձը չներկայացնի ապացույցներ, որոնք արդարացնում են նրա անգործության պատճառները:

(2) Ապրանքային նշանի կիրառումը նրա սեփականատիրոջ կողմից այն ձևով, որը տարբերվում է Միության որևէ երկրում գրանցվածից միայն առանձին տարրերով, որոնք չեն փոխում նշանի տարբերակիչ բնույթը, չի առաջացնում գրանցման անվավերություն և չի սահմանափակում նշանին տրամադրված պահպանությունը:

(3) Միևնույն նշանի միաժամանակյա կիրառումը միևնույն կամ նման ապրանքների վրա արդյունաբերական կամ առևտրական ձեռնարկությունների կողմից, որոնք դիտվում են որպես նշանի համասեփականատեր և այն երկրի օրենքի դրույթներին համապատասխան, որտեղ պահպանությունը պահանջվում է, չի խոչընդոտում նշանի գրանցմանը և ոչ մի կերպ չի սահմանափակում պահպանությունը, որը տրամադրված է այդ նշանին Միության որևէ երկրում, եթե միայն նման կիրառումը մոլորության մեջ չի գցում և չի հակասում հանրային շահերին:

Դ. Իրավունքների ճանաչման համար չի պահանջվում ապրանքների վրա որևէ արտոնագրի, օգտակար մոդելի, ապրանքային նշանի գրանցման կամ արդյունաբերական օբյեկտի դեպոնացման վերաբերյալ նշում:

 

Հ ո դ վ ա ծ  5 b i s

 

(Արդյունաբերական սեփականության իրավունքների բոլոր տեսակները՝

իրավունքների պահպանման համար տուրքերի վճարման արտոնյալ

ժամկետ, արտոնագրեր՝ վերականգնում)

 

(1) Արդյունաբերական սեփականության իրավունքների պահպանման համար նախատեսված տուրքերի վճարման համար տրամադրվում է արտոնյալ ժամկետ, որը կազմում է վեց ամսից ոչ պակաս, լրացուցիչ տուրքի վճարման պայմանով, եթե նման տուրքը սահմանվում է ազգային օրենսդրությամբ:

(2) Միության երկրները իրավունք ունեն նախատեսելու գյուտերի նկատմամբ արտոնագրերի վերականգնում, որոնք իրենց ուժը կորցրել են տուրքի չվճարման հետևանքով:

 

Հ ո դ վ ա ծ   5 ter

 

(Արտոնագրեր՝ տրանսպորտային միջոցների մաս կազմող

արտոնագրված օբյեկտների կիրառումը)

 

Միության յուրաքանչյուր երկրում չեն դիտվում որպես արտոնագիր կրողների իրավունքների խախտում.

(1) Միության այլ երկրների նավերի տախտակամածներին միջոցների կիրառում, որոնք կազմում են դրա արտոնագրի առարկան, նավի կորպուսում, մեքենաներում, սարքավորումներում, մեխանիզմներում և այլ սարքավորումներում, երբ այդ նավերը ժամանակավորապես կամ պարբերաբար գտնվում են այլ երկրի ջրերում, պայմանով, որ այդ միջոցները օգտագործվում են բացառապես նավի կարիքների համար:

(2) Արտոնագրի առարկան կազմող միջոցների կիրառումը կոնստրուկցիաներում կամ տեղափոխման օդային կամ ցամաքային միջոցների շահագործման ժամանակ Միության այլ երկրներում կամ տեղափոխման այդ միջոցների համար օժանդակ սարքավորման, երբ նշված փոխադրման միջոցները ժամանակավորապես կամ պատահմամբ գտնվում են տվյալ երկրում:

 

Հ ո դ վ ա ծ   5 q u a r t e r

 

(Արտոնագրեր՝ այն ապրանքների ներմուծումը, որոնք պատրաստված են

ներմուծման երկրում արտոնագրված ձևով)

 

Եթե ապրանքը ներմուծվում է Միության երկիր, որտեղ առկա է նշված ապրանքի արտադրության եղանակը պահպանող արտոնագիր, արտոնագիր կրողը ներկրված ապրանքի նկատմամբ ունի բոլոր իրավունքները, որոնք նրան տրամադրում է ներմուծող երկրի օրենսդրությունը տվյալ երկրում պատրաստված ապրանքների արտադրության եղանակի համար արտոնագրի հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  5 q u i n q u i e s

 

(Արդյունաբերական նմուշներ)

 

Արդյունաբերական նմուշները պահպանվում են Միության բոլոր երկրներում:

 

Հ ո դ վ ա ծ   6

 

(Նշաններ՝ գրանցման պայմաններ, տարբեր երկրներում

միևնույն նշանի պահպանության անկախությունը)

 

(1) Հայտի տրման և ապրանքային նշանների գրանցման պայմանները Միության երկրում որոշվում են իրենց ազգային օրենսդրությամբ:

(2) Սակայն նշանը, որը ներկայացվել է Միության երկրի քաղաքացու կողմից Միության որևէ այլ երկրում չի կարող մերժվել կամ ճանաչվել անվավեր այն հիմքով, որ այն չի ներկայացվել, գրանցվել կամ վերականգնվել ծագման երկրում:

(3) Միության որևէ երկրում պատշաճ կարգով գրանցված նշանը դիտվում է որպես անկախ այն նշաններից, որոնք գրանցված են Միության այլ երկրներում՝ ներառյալ ծագման երկիրը:

 

Հ ո դ վ ա ծ   6 b i s

 

(Նշաններ՝ հանրաճանաչ ապրանքային նշաններ)

 

(1) Միության երկրները պարտավորվում են կամ վարչակազմի նախաձեռնությամբ, եթե դա թույլատրվում է տվյալ երկրի օրենսդրությամբ, կամ շահագրգիռ անձի միջնորդությամբ մերժել կամ ճանաչել անվավեր գրանցումը և արգելել ապրանքային նշանի կիրառումը, որն իրենից ներկայացնում է վերարտադրում, իմիտացիա կամ այլ նշանի փոխանցում, որոնք կարող են առաջացնել այլ նշանի հետ խառնում, որը գրանցման երկրի կամ կիրառման երկրի իրավասու մարմնի սահմանմամբ արդեն այդ երկրում հանդիսանում է հանրաճանաչ որպես այն անձի նշան, որն օգտվում է սույն Կոնվենցիայի առավելություններից և օգտագործվում է իդենտիկ կամ նման ապրանքների համար: Այդ դրույթը տարածվում է և այն դեպքերի վրա, երբ նշանի էական բաղկացուցիչ մասը իրենից ներկայացնում է այնպիսի հանրաճանաչ նշանի վերարտադրում կամ իմիտացիա, որը կարող է դրա հետ առաջացնել շփոթեցում:

(2) Նման նշանը չեղյալ հայտարարելու մասին պահանջի ներկայացման համար տրամադրվում է ժամկետ հինգ տարուց ոչ պակաս, որը հաշվարկվում է նշանի գրանցման ամսաթվից: Միության երկրները իրավունք ունեն սահմանել ժամկետ, որի ընթացքում կարող է պահանջվել նշանի կիրառման արգելում:

(3) Ժամկետը չի սահմանվում այն նշանի չեղյալ հայտարարելու կամ կիրառումն արգելելու մասին պահանջի ներկայացման համար, որը գրանցված է կամ օգտագործվում է անբարեխղճորեն:

 

Հ ո դ վ ա ծ   6 t e r

 

(Նշաններ՝ արգելումներ, որոնք վերաբերում են պետական զինանշաններին,

հսկողության պաշտոնական դաջվածքներին, միջկառավարական

կազմակերպությունների տարբերանշաններին)

 

(1) ա) Միության կողմերը պայմանավորվում են մերժել կամ անվավեր ճանել գրանցումը և արգելել համապատասխան միջոցների կիրառմամբ, առանց իրավասու մարմինների թույլտվության, օգտագործել որպես ապրանքային նշան կամ այդ նշանների, զինանշանների, դրոշների և Միության երկրների այլ պետական տարբերանշանների, իրենց կողմից մտցված պաշտոնական նշանների և հսկողության ու երաշխիքների դաջվածքների տարրեր, ինչպես նաև զինանիշագիտության տեսակետից դրան ցանկացած նմանակում:

բ) Վերոհիշյալ «ա» ենթակետում շարադրված դրույթները, կիրառվում են տարբեր ձևերով զինանշանների, դրոշների և այլ տարբերանշանների նկատմամբ, միջազգային միջկառավարական կազմակերպությունների կրճատ կամ լրիվ անվանումների, որի անդամ են հանդիսանում Միության մեկ կամ մի քանի երկրներ, բացառությամբ զինանշանների, դրոշների և այլ տարբերանշանների՝ կրճատված կամ լրիվ անվանումներ, որոնք արդեն հանդիսանում են գործող միջազգային պայմանագրերի առարկա, որոնք նախատեսված են դրանց պահպանության համար:

գ) Միության ոչ մի երկիր պարտավոր չէ կիրառել վերոհիշյալ «բ» ենթակետում շարադրված դրույթները ի վնաս այն սեփականատերերի իրավունքների, որոնք ձեռք են բերվել մինչև տվյալ երկրում սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը: Միության երկրները պարտավոր չեն կիրառել նշված դրույթները, եթե օգտագործումը կամ գրանցումը, որոնք նկատի են ունեցվում վերոհիշյալ «ա» ենթակետում, չեն ստեղծի հասարակության մոտ տպավորություն տվյալ կազմակերպության և զինանշանների, դրոշների, տարբերանշանների, անվանումների կրճատ կամ լրիվ անվանումների միջև կապի առկայության մասին, կամ եթե այդ օգտագործումը կամ գրանցումը բացահայտորեն ուղղված չեն նրան, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ գցեն օգտագործողի և կազմակերպության միջև առկա կապի առնչությամբ:

(2) Պաշտոնական նշանների, վերահսկողության դաջվածքների և երաշխիքների կիրառման արգելումը գործում է միայն այն դեպքերում, երբ դրանք պարունակող այդ նշանները նախատեսվում են միևնույն տեսակի կամ դրանց նման ապրանքների վրա օգտագործման համար:

(3) ա) Այդ դրույթների կիրառման համար Միության երկրները պայմանավորվում են միմյանց հայտնել Միջազգային բյուրոյի միջոցով պետական տարբերանշանների, պաշտոնական նշանների և հսկողության դաջվածքների ու երաշխիքների ցանկերը, որոնք նրանք ցանկանում են կամ կցանկանան հետագայում դնել ամբողջ ծավալով կամ որոշ սահմանափակումներով սույն հոդվածի պահպանության ներքո, ինչպես նաև հայտնել բոլոր հետագա փոփոխությունների մասին, որոնք մտցվում են այդ ցանկերում: Միության յուրաքանչյուր երկիր ժամանակին ներկայացնում է հանրության ծանոթացման համար իրեն ուղարկված նշանները:

Սակայն նման ծանուցումը պարտադիր չէ պետական դրոշների առնչությամբ:

բ) Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում բերված դրույթները կիրառելի են միայն զինանշանների, դրոշների և այլ տարբերանշանների նկատմամբ, միջազգային միջկառավարական կազմակերպությունների անվանումների հակիրճ կամ լրիվ անվանումների նկատմամբ, որոնց մասին վերջիններս հայտնել են Միության երկրներին՝ Միջազգային բյուրոյի միջոցով:

(4) Միության յուրաքանչյուր երկիր կարող է տեղեկության ստացման պահից տասներկուամսյա ժամկետում Միջազգային բյուրոյի միջոցով շահագրգիռ երկրին կամ միջազգային միջկառավարական կազմակերպությանը փոխանցել իր հնարավոր բողոքները:

(5) Պետական դրոշների նկատմամբ միջոցառումները, որոնք նախատեսված են վերոհիշյալ 1-ին կետում, կիրառվում են միայն այն նշանների նկատմամբ, որոնք գրանցվել են 1925 թվականի նոյեմբերի 6-ից հետո:

(6) Պետական տարբերանշանների առնչությամբ, բացառությամբ դրոշների, ինչպես նաև պաշտոնական նշանների և Միության երկրների դաջվածքների, զինանշանների, դրոշների և այլ դաջվածքների, միջազգային միջկառավարական կազմակերպությունների կրճատ կամ լրիվ անվանումների նկատմամբ այդ դրույթները կիրառվում են միայն այն նշանների նկատմամբ, որոնք գրանցվել են վերոհիշյալ՝ 3-րդ կետով նախատեսված տեղեկության ստացման պահից երկու ամիս հետո:

(7) Ոչ բարեխիղճ գործողությունների դեպքում երկրները իրավունք ունեն չեղյալ հայտարարել նույնիսկ մինչև 1925 թվականի նոյեմբերի 6-ը գրանցված նշանները, որոնք պարունակում են պետական տարբերանշաններ, նշաններ և դաջվածքներ:

(8) Յուրաքանչյուր երկրի քաղաքացիները, որոնք թույլտվություն ունեն օգտագործելու իրենց երկրների պետական տարբերանշանները, պաշտոնական նշանները և դաջվածքները, կարող են օգտվել դրանցից նույնիսկ այլ երկրի նույն նշանների հետ դրանց նմանության առկայության դեպքում:

(9) Միության երկրները պարտավորվում են առևտրում արգելել Միության այլ երկրների պետական զինանշանների օգտագործումը դրա համար թույլտվության բացակայության դեպքում, եթե նման օգտագործումը կարող է մոլորության մեջ գցել ապրանքի ծագման առնչությամբ:

(10) Վերոհիշյալ դրույթները չեն խոչընդոտում երկրների կողմից 6 qսiոqսies հոդվածի Բ մասի 3-րդ կետով նախատեսված գրանցումը մերժելու կամ այն անվավեր ճանաչելու իրավունքի իրականացմանը այն նշանների նկատմամբ, որոնցում առանց թույլտվության ներառված են զինանշանները, դրոշները և այլ պետական տարբերանշանները կամ պաշտոնական նշանները և դաջվածքները, որոնք ընդունվել են Միության երկրում, ինչպես նաև վերոհիշյալ 1-ին կետում թվարկված միջազգային միջկառավարական կազմակերպությունների տարբերակիչ նշանները:

 

Հ ո դ վ ա ծ  6 q u a r t e r

 

(Նշաններ՝ նշանի փոխանցում)

 

(1) Երբ Միության երկրի օրենսդրությանը համապատասխան նշանի փոխանցումը հանդիսանում է իրական միայն այն դեպքում, երբ դա տեղի է ունենում արդյունաբերական կամ առևտրական ձեռնարկության փոխանցման հետ միաժամանակ, որին պատկանում է այդ նշանը, ապա այդպիսի փոխանցումը իրական ճանաչելու նպատակով բավական է, որպեսզի այդ երկրում տեղակայված արդյունաբերական կամ առևտրական ձեռնարկության մի մասը փոխանցվի ձեռքբերողին այն ապրանքների պատրաստման կամ վաճառքի բացառիկ իրավունքի հետ միասին, որոնց վրա առկա է փոխանցված նշանը:

(2) Այդ դրույթը չի պարտավորեցնում Միության երկրներին որպես իրական դիտելու այդպիսի նշանի փոխանցումը, որի օգտագործումը ձեռք բերողի կողմից կարող է իրականում մոլորության մեջ գցել հասարակությունը, մասնավորապես, ապրանքների ծագման, բնույթի կամ էական հատկանիշների առնչությամբ, որոնց համար կիրառվում է նշանը:

 

Հ ո դ վ ա ծ   6 q u i n q u i e s

 

(Նշաններ՝ Միության երկրներից մեկում, Միության մյուս երկրներում

գրանցված նշանի պահպանությունը («Վերապահում, ինչպիսին այն կա»)

 

Ա. (1) Ծագման երկրում պատշաճ կերպով գրանցված յուրաքանչյուր ապրանքային նշան կարող է ներկայացվել Միության այլ երկրներում և պահպանվում է այնպես, ինչպիսին այն կա, սույն հոդվածում նշված վերապահումներով: Այդ երկրները կարող են մինչև գրանցման վերջնական ձևակերպումը պահանջել ծագման երկրում գրանցման մասին վկայական ներկայացնել, որը տրվել է իրավասու գերատեսչության կողմից: Նման վկայականի ոչ մի օրինականացում չի պահանջվում:

(2) Ծագման երկիր է համարվում Միության երկիրը, որտեղ հայտատուն ունի իրական և լուրջ արդյունաբերական կամ առևտրական ձեռնարկություն, եթե նա չունի նման ձեռնարկություն Միության սահմաններում՝ Միության երկիրը, որտեղ նա ունի բնակության վայր, եթե նա չունի բնակության վայր Միության սահմաններում՝ նրա քաղաքացիության երկիրը, այն դեպքում, եթե նա Միության երկրի քաղաքացի է:

Բ. Սույն հոդվածի գործողության տակ ընկնող ապրանքային նշանները կարող են մերժվել գրանցման ժամանակ կամ անվավեր ճանաչվել միայն հետևյալ դեպքերում.

1) եթե նշանները կարող են վնասել իրավունքներին, որոնք ձեռք են բերվել երրորդ անձանց կողմից այն երկրում, որտեղ պահանջվում է պահպանությունը,

2) եթե նշանները զրկված են որևէ տարբերակիչ նշաններից կամ կազմված են բացառապես այն նշաններից կամ ցուցումներից, որոնք կարող են առևտրում ծառայել ապրանքների տեսակի, որակի, քանակի, նշանակության, գնի, ծագման տեղի նշման համար, կամ որոնք դարձել են հանրաճանաչ առօրյա լեզվում կամ երկրի բարեխիղճ և կայուն առևտրական ավանդույթներում, որտեղ պահանջվում է պահպանությունը,

3) եթե նշանները հակասում են բարոյականությանը կամ հասարակական կարգին և, մասնավորապես, եթե դրանք կարող են մոլորության մեջ գցել հասարակությանը: Ենթադրվում է, որ նշանը չի կարող դիտվել որպես հասարակական կարգին հակասող այն միակ պատճառով, որ այն չի համապատասխանում նշանների մասին օրենսդրության որևէ դրույթին, բացառությամբ այն դեպքի, երբ այդ դրույթը վերաբերում է հասարակական կարգին:

Սակայն պահպանվում է 10 bis հոդվածի կիրառումը:

Գ. 1) Որպեսզի որոշեն արդյո՞ք կարող է նշանը լինել պահպանության առարկա, անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր փաստացի հանգամանքները, մասնավորապես նշանի կիրառման տևողությունը:

2) Ապրանքային նշանները չեն կարող մերժվել Միության այլ երկրներում այն միակ հիմքով, որ նրանք տարբերվում են ծագման երկրում պահպանվող նշաններից միայն տարրերով, որոնք չեն փոխում նշանների տարբերակիչ բնույթը և չեն շոշափում նշանների նույնականացումը այն ձևով, որով նրանք գրանցվել են նշված ծագման երկրում:

Դ. Ոչ ոք չի կարող օգտվել սույն հոդվածի դրույթներից, եթե նշանը, որի համար պահանջվում է պահպանությունը, գրանցված չէ ծագման երկրում:

Ե. Սակայն նշանի գրանցման վերականգնումը ծագման երկրում ոչ մի դեպքում չի առաջացնում գրանցումը վերսկսելու պարտավորություն Միության այլ երկրներում, որտեղ նշանը գրանցված է եղել:

Զ. Առաջնայնությունից առաջացող առավելությունները պահպանվում են հայտերի համար, որոնք ներկայացվել են գրանցման 4-րդ հոդվածում նշված ժամկետում, նույնիսկ, եթե ծագման երկրում գրանցումը իրականացվել է այդ ժամկետը լրանալուց հետո:

 

Հ ո դ վ ա ծ   6 s e x i e s

 

(Նշաններ՝ սպասարկման նշաններ)

 

Միության երկրները պարտավորվում են պահպանել սպասարկման նշանները: Նրանք պարտավոր չեն նախատեսելու այդ նշանների գրանցումը:

 

Հ ո դ վ ա ծ   6 s e p t i e s

 

(Նշաններ՝ գործակալի կամ սեփականատիրոջ ներկայացուցչի կողմից

գրանցումը առանց վերջինիս թույլտվության)

 

1) Եթե գործակալը կամ Միության երկրներից մեկում նշանի սեփականատիրոջ ներկայացուցիչը առանց սեփականատիրոջ թույլտվության հայտ է ներկայացնում գրանցման համար այդ նշանի իր սեփական անունից մեկ կամ մի քանի այդպիսի երկրներում, սեփականատերը իրավունք ունի խոչընդոտել գրանցմանը կամ պահանջել դրա չեղյալ հայտարարումը, կամ, եթե երկրի օրենքը թույլ է տալիս, վերաձևակերպել գրանցումը իր օգտին, եթե միայն այն գործակալը կամ ներկայացուցիչը չտրամադրեն իրենց գործողությունները արդարացնող ապացույցներ:

2) Նշանի սեփականատերը, 1-ին կետում նախատեսված պայմանների առկայության դեպքում, իրավունք ունի խոչընդոտելու նշանի օգտագործմանը գործակալի կամ ներկայացուցչի կողմից, եթե միայն նա համաձայնություն չի տվել նման օգտագործման համար:

3) Ազգային օրենսդրությամբ կարող է սահմանվել արդարացի ժամկետ, որի ընթացքում նշանի սեփականատերը պետք է օգտվի սույն հոդվածով նախատեսված իրավունքներից:

 

Հ ո դ վ ա ծ   7

 

(Նշաններ՝ ապրանքի ապրանքանշման բնույթը)

 

Ապրանքի բնույթի, որի համար նախատեսված է ապրանքային նշան, ոչ մի դեպքում չի կարող ծառայել որպես խոչընդոտ նշանի գրանցման համար:

 

Հ ո դ վ ա ծ  7 b i s

 

(Նշաններ՝ կոլեկտիվ նշաններ)

 

1) Միության երկրները պարտավորվում են ընդունել գրանցման հայտերը և պահպանել կոլեկտիվներին պատկանող կոլեկտիվ նշանները, որոնց գոյությունը չի հակասում ծագման երկրի օրենսդրությանը, նույնիսկ եթե այդ կոլեկտիվները չեն հանդիսանում արդյունաբերական կամ առևտրական ձեռնարկության սեփականատեր:

2) Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում կոլեկտիվ նշանի պահպանության հատուկ պայմանները և կարող է հրաժարվել պահպանությունից, եթե այդ նշանը հակասում է հասարակական շահերին:

3) Սակայն նման նշանների պահպանության գործում չի կարող մերժել կոլեկտիվին, որի գոյությունը չի հակասում ծագման երկրի օրենքին, այն հիմքով, որ այդ կոլեկտիվը չի գտնվում այն երկրում, որտեղ պահանջվում է պահպանությունը կամ եթե այն հիմնված է ոչ այդ երկրի օրենսդրությանը համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ   8

 

(Ֆիրմային անվանումները)

 

Ֆիրմային անվանումը պահպանվում է Միության բոլոր երկրներում առանց հայտի պարտադիր ներկայացման կամ գրանցման և անկախ նրանից հանդիսանում է արդյո՞ք այն ապրանքային նշանի մաս:

 

Հ ո դ վ ա ծ   9

 

(Նշաններ, ֆիրմային անվանումներ՝ անօրինական ապրանքային նշանով

կամ ֆիրմային անվանումով ապրանքները ներմուծելիս կալանքի տակ վերցնելը)

 

1) Անօրինական ապրանքային նշանով կամ ֆիրմային անվանումով յուրաքանչյուր ապրանք կալանքի տակ է վերցվում Միության այն երկրներ ներմուծելիս, որտեղ այդ նշանը կամ ֆիրմային անվանումը ունի իրավունք օրինական պահպանության համար:

2) Հավասարապես կալանք է դրվում այն երկրում, որտեղ կատարվել է անօրինական ապրանքանշագրումը կամ այն երկրներում, որտեղ ներմուծվել է ապրանքը:

3) Կալանքը դրվում է դատախազության կամ այլ իրավասու մարմնի կամ շահագրգիռ կողմի՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձի պահանջով, յուրաքանչյուր երկրի ներքին օրենսդրությանը համապատասխան:

4) Իշխանության մարմինները պարտավոր չեն կալանք դնել ապրանքները տարանցիկ անցկացնելու դեպքում:

5) Եթե երկրի օրենսդրությունը չի թույլատրում ներմուծման ժամանակ կալանքի տակ վերցնել, կալանքը փոխարինվում է ներմուծումը արգելելով կամ երկրի ներսում կալանքի տակ վերցնելով:

6) Եթե երկրի օրենսդրությունը չի թույլատրում ոչ կալանքը ներմուծման ժամանակ, ոչ ներմուծումը արգելելը, ոչ կալանքը երկրի ներսում, ապա, մինչև նման օրենսդրության համապատասխան փոփոխությունը, այդ միջոցները փոխարինվում են այնպիսի գործողություններով և միջոցներով, որոնցով տվյալ երկրի օրենքը կապահովեր նման դեպքում այդ երկրի քաղաքացիների իրավունքները:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

(Սուտ նշումներ՝ ապրանքների ծագման կամ արտադրողի անձի մասին սուտ

նշումներ պարունակող ապրանքների կալանքը ներմուծման ժամանակ)

 

1) Նախորդ հոդվածի դրույթները կիրառվում են ապրանքների ծագման երկրի կամ արտադրողի անձի հավաստիության, արդյունաբերողի կամ վաճառողի մասին սուտ նշումների ուղղակի կամ անուղղակի օգտագործման դեպքում:

2) Շահագրգիռ կողմի կողմից, անկախ նրանից, թե հանդիսանում է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ճանաչվում է ցանկացած արտադրող, արդյունաբերող կամ վաճառող, որը զբաղվում է այդ ապրանքի արտադրությամբ, պատրաստմամբ կամ վաճառքով, որը տեղակայված է որպես ապրանքի ծագման վայր նշված վայրում կամ այն շրջանում, որտեղ կիրառվում է ծագման մասին սխալ նշում:

 

Հ ո դ վ ա ծ  10 b i s

 

(1) Միության երկրները պարտավոր են Միությունում մասնակցող երկրների քաղաքացիներին արդյունավետ պահպանությամբ ապահովել ոչ բարեխիղճ մրցակցությունից:

2) Ոչ բարեխիղճ մրցակցության գործողություն է համարվում մրցակցության ցանկացած գործողություն, որը հակասում է արդյունաբերական և առևտրական գործերում արդար սովորույթներին:

3) Մասնավորապես արգելման ենթակա են.

1) բոլոր գործողությունները, որոնք ընդունակ են որևէ ձևով շփոթություն առաջացնելու ձեռնարկության, մթերքների կամ արդյունաբերական կամ առևտրական գործունեության մրցակցի նկատմամբ,

2) սուտ պնդումները, որոնք առևտրական գործունեություն իրականացնելիս ընդունակ են վարկաբեկելու ձեռնարկությանը, ապրանքները կամ մրցակցի արդյունաբերական կամ առևտրական գործունեությանը,

3. նշումները կամ պնդումները, որոնց օգտագործումը առևտրային գործունեություն իրականացնելիս կարող է հասարակությանը մոլորության մեջ գցել ապրանքների բնույթի, պատրաստման եղանակի, հատկությունների, կիրառման պիտանելիության կամ քանակի վերաբերյալ:

 

Հ ո դ վ ա ծ  10 t e r

 

(Ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, սուտ նշումները, ոչ բարեխիղճ

մրցակցությունը՝ պաշտպանության միջոցները, դատարան դիմելու իրավունքը)

 

1) Միության երկիրը պարտավորվում է Միության այլ երկրների քաղաքացիներին ապահովել օրինական միջոցներով 9-ից 10-րդ և 10 bis հոդվածներում նշված բոլոր գործողությունների արդյունավետ կանխման նպատակով:

2) Բացի դա, նրանք պարտավորվում են նախատեսել միջոցներ, որոնք թույլ կտան միություններին և ընկերություններին, որոնց գոյությունը չի հակասում իրենց երկրների օրենքներին և, որոնք ներկայացնում են շահագրգիռ արդյունաբերողների, արտադրողների կամ վաճառողների, գործել դատարանների կամ վարչական մարմինների միջոցով 9-ից 10-րդ և 10 bis հոդվածներով նախատեսված գործողությունների խափանման համար, այն չափով, որ չափով որ այն թույլատրում է երկրի օրենքը, որտեղ պահանջվում է պահպանությունը տվյալ երկրի միությունների և ընկերությունների համար:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

(Գյուտեր, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ, ապրանքային

նշաններ՝ որոշակի միջազգային ցուցահանդեսներում)

 

1) Միության երկրները իրենց ներքին օրենսդրությանը համապատասխան ներկայացնում են ժամանակավոր պահպանություն արտոնագիր ստանալու հավանականություն ունեցող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ինչպես նաև ապրանքային նշանների այն ապրանքների համար, որոնք ցուցադրվում են պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսներում, որոնք կազմակերպվում են այդ երկրներից մեկի տարածքում:

2) Այդ ժամանակավոր պահպանությունը չի երկարաձգում 4-րդ հոդվածով սահմանված ժամկետները: Եթե հետագայում կպահանջվի առաջնայնության իրավունքը, ապա յուրաքանչյուր երկրի իրավասու գերատեսչություն կարող է հաշվարկել ժամկետը ապրանքը ցուցահանդեսին ներկայացնելու ամսաթվից:

3) Յուրաքանչյուր երկիր կարող է պահանջել ցուցադրվող առարկայի նույնականացումը և ցուցահանդեսին ներկայացնելու ամսաթիվը ապացուցելու համար այնպիսի փաստաթղթեր, որոնք նա անհրաժեշտ կհամարի:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

(Հատուկ ազգային ծառայություններ արդյունաբերական

սեփականության գործերով)

 

1. Միության յուրաքանչյուր երկիր պարտավորվում է ստեղծել հատուկ ծառայություն արդյունաբերական սեփականության գործերով և կենտրոնական արխիվ հասարակությանը գյուտերի արտոնագրերին, օգտակար մոդելներին, արդյունաբերական նմուշներին և ապրանքային նշաններին ծանոթացնելու նպատակով:

2. Այդ ծառայությունը հրատարակում է պաշտոնական պարբերական տեղեկագիր: Այն պարբերաբար հրապարակում է.

ա) տրված արտոնագրերի սեփականատերերի անունները արտոնագրված գյուտերի կրճատ անվանմամբ,

բ) գրանցված նշանների վերաարտադրությունը:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

(Միությունների Վեհաժողովը)

 

1. ա) Միությունը ունի Վեհաժողով, որը բաղկացած է 13-ից 17-րդ հոդվածներով կապված Միության երկրներից:

բ) Յուրաքանչյուր երկրի կառավարությունը ներկայացված է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդականներ և փորձագետներ:

գ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը կրում է նրան նշանակած կառավարությունը:

2. ա) Վեհաժողովը.

1) քննարկում է բոլոր հարցերը, որոնք վերաբերում են Միության պահպանմանն ու զարգացմանը և սույն Կոնվենցիայի կիրառմանը,

2) Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) հիմնող Կոնվենցիայով նախատեսված մտավոր սեփականության Միջազգային բյուրոյին տալիս է ցուցումներ վերանայման վերաբերյալ գիտաժողովների նախապատրաստման առնչությամբ, պատշաճ ուշադրություն դարձնելով Միության երկրների դիտողություններին, որոնք կապված չեն 13-ից 17-րդ հոդվածների հետ,

3) քննարկում և հաստատում է Միությանը վերաբերող Կազմակերպության Գլխավոր տնօրենի հաշվետվությունները և գործունեությունը, և տալիս է նրան բոլոր անհրաժեշտ ցուցումները Միության իրավասության մեջ մտնող հարցերով,

4) ընտրում է Վեհաժողովի Գործադիր կոմիտեի անդամներին,

5) քննարկում և հաստատում է իր Գործադիր կոմիտեի հաշվետվություններն ու հավանություն տալիս դրա գործունեությանը, ինչպես նաև տալիս է ցուցումներ,

6) որոշում է Միության ծրագիրը, ընդունում է դրա երեքամյա բյուջեն և հաստատում է դրա ֆինանսական հաշվետվությունները,

7) հաստատում է Միության ֆինանսական աշխատակարգը,

8) ստեղծում է փորձագետների այնպիսի կոմիտեներ և աշխատանքային խմբեր, ինչպիսիք համարում է անհրաժեշտ Միության նպատակների համար,

9) որոշում է, թե որ երկրները, որոնք Միության անդամ չեն, և որ միջկառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները կարող են մասնակցել դրա նիստերին դիտորդի կարգավիճակով,

10) ընդունում է ուղղումներ 13-ից 17-րդ հոդվածների վերաբերյալ,

11) իրականացնում է այլ ցանկացած գործողություն՝ ուղղված Միության նպատակներին հասնելուն,

12) իրականացնում է սույն Կոնվենցիայից բխող բոլոր այլ գործառույթները,

13) նրա համաձայնության դեպքում, իրականացնում է այնպիսի իրավունքներ, որոնք նրան տրամադրված են Կազմակերպությունը հիմնադրող Կոնվենցիայով:

բ) Միության երկրները, որոնք միավորվել են հատուկ համաձայնագրի համաձայն և ստեղծել են ընդհանուր գերատեսչություն, որոնք դրանցից յուրաքանչյուրի համար ունեն արդյունաբերական սեփականության հատուկ ազգային ծառայության նշանակություն, որը նախատեսված է 12-րդ հոդվածով, կարող են համատեղ ներկայացվել դրանցից մեկի քննարկման ժամանակ:

3. ա) բ) ենթակետի դրույթների պահպանման պայմանով, պատվիրակը կարող է ներկայացնել միայն մեկ երկիր:

բ) Միության երկրները` հատուկ համաձայնագրին համապատասխան միացած և ընդհանուր գերատեսչություն ստեղծած, որը դրանցից յուրաքանչյուրի համար ունի 12 հոդվածով նախատեսված արդյունաբերական սեփականության հատուկ ազգային ծառայության նշանակություն, կարող են բանավեճերի ժամանակ համատեղ ներկայացվել դրանցից մեկի կողմից:

4. ա) Վեհաժողովի անդամ յուրաքանչյուր երկիր ունի մեկ ձայն:

բ) Վեհաժողովի անդամ երկրների կեսը քվորում են կազմում:

գ) Չնայած «բ» ենթակետի դրույթի, ներկայացված երկրների քանակը կազմում է կեսից պակաս, բայց հավասար է կամ գերազանցում է Վեհաժողովի անդամ պետությունների մեկ երրորդը, այն կարող է որոշումներ ընդունել, սակայն Վեհաժողովի բոլոր որոշումները, բացառությամբ որոշումների, որոնք վերաբերում են ընթացակարգի իր սեփական կանոններին, ուժի մեջ են մտնում միայն ներքոհիշյալ կանոնների պահպանման դեպքում: Միջազգային բյուրոն նշված որոշումները ուղարկում է Վեհաժողովի անդամ պետություններին, որոնք ներկայացված չեն եղել, և հրավիրում է նրանց եռամսյա ժամկետում՝ որոշումները ուղարկելու օրվանից, գրավոր հայտնել արդյո՞ք կողմ են նրանք այն որոշումներին, դեմ, թե ձեռնպահ: Եթե այդ ժամկետը լրանալուց հետո երկրների քանակը այդպես քվեարկած կամ հայտնած, որ նրանք ձեռնպահ են, հասնի այն քանակին, որը չէր հերիքի նստաշրջանի ժամանակ քվորումի համար, այդպիսի որոշումները ուժի մեջ են մտնում պայմանով, որ միաժամանակ պահպանվում է անհրաժեշտ մեծամասնությունը:

դ) 17-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների պահպանման պայմանով, Վեհաժողովը որոշումներ է ընդունում տրված ձայների երկու երրորդով:

ե) Ձեռնպահ քվեարկածների ձայները չեն հաշվվում:

5. ա) Բացառությամբ «բ» ենթակետով նախատեսված դեպքերի, պատվիրակը կարող է քվեարկել միայն մեկ երկրի անունից:

բ) 3-րդ հոդվածի «բ» ենթակետով նախատեսված Միության երկրները պետք է, որպես կանոն, ձգտեն նրան, որպեսզի լինեն ներկայացված Վեհաժողովի նստաշրջաններին իրենց սեփական պատվիրակություններով: Սակայն, եթե բացառիկ հանգամանքների բերումով նշված երկրներից որևէ մեկը չի կարող ներկայացվել իր սեփական պատվիրակությամբ, նա իրավունք ունի այդ երկրներից մեկի պատվիրակությանը տրամադրելու իր անունից քվեարկելու լիազորություններ, պայմանով, որ մի պատվիրակությունը կարող է քվեարկել լիազորագրով միայն մեկ երկրի համար: Նման լիազորությունները պետք է որոշված լինեն պետության ղեկավարի կամ իրավասու նախարարի կողմից ստորագրված փաստաթղթում:

6. Վեհաժողովի անդամ չհանդիսացող Միության երկրները կարող են մասնակցել նրա նիստերին դիտորդի կարգավիճակով:

7. ա) Վեհաժողովը հավաքվում է հերթական նստաշրջանի երեք տարին մեկ անգամ Գլխավոր տնօրենի գումարմամբ և, բացի բացառիկ դեպքերի, նույն տեղում և նույն ժամանակ, ինչը և Կազմակերպության Գլխավոր Վեհաժողովը:

բ) Վեհաժողովը հավաքվում է Գլխավոր տնօրենի կողմից գումարվող արտահերթ նստաշրջանի Գործադիր կոմիտեի կամ Վեհաժողովի անդամ երկրների մեկ քառորդի պահանջով:

8. Վեհաժողովը ընդունում է ընթացակարգի իր կանոնները:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

(Գործադիր կոմիտե)

 

1. Վեհաժողովն ունի Գործադիր կոմիտե:

2. ա) Գործադիր կոմիտեն կազմված է Վեհաժողովի անդամ երկրների թվից Վեհաժողովի կողմից ընտրված երկրներից: Բացի դա, երկիրը, որի տարածքում Կազմակերպությունն ունի իր գլխավոր կայանը, Կոմիտեում ունի ex օfficiօ մեկ տեղ՝ 16-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի դրույթների պահպանման պայմանով:

բ) Գործադիր կոմիտեի յուրաքանչյուր անդամ երկրի կառավարությունը ներկայացված է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդականներ և փորձագետներ:

գ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը կրում է նրան նշանակած կառավարությունը:

3. Գործադիր կոմիտեի անդամ երկրների քանակը կազմում է Վեհաժողովի անդամ երկրների թվի մեկ քառրորդը: Լրացմանը ենթակա տեղերի քանակը որոշելիս, մնացորդը չորսի բաժանելուց հետո չի հաշվվում:

4. Գործադիր կոմիտեի անդամներ ընտրելիս Վեհաժողովը պատշաճ ուշադրություն է դարձնում արդարացի աշխարհագրական բաշխմանը, ինչպես նաև հատուկ համաձայնագրերի մասնակից երկրների համար Գործադիր կոմիտեն կազմող երկրների թվում լինելու անհրաժեշտությանը:

5. ա) Գործադիր կոմիտեի անդամները իրենց գործառույթներն իրականացնում են Վեհաժողովի նստաշրջանի փակումից, որի ժամանակ նրանք ընտրվել են, մինչև Վեհաժողովի մյուս հերթական նստաշրջանի փակումը:

բ) Գործադիր կոմիտեի անդամները կարող են վերընտրվել, բայց նրանց կազմի երկու երրորդը չգերազանցող քանակով:

գ) Վեհաժողովը որոշում է Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունների և հնարավոր վերընտրությունների մանրամասն կանոնները:

6. ա) Գործադիր կոմիտեն.

1) նախապատրաստում է Վեհաժողովի օրակարգի նախագիծը,

2) ներկայացնում է Վեհաժողով առաջարկություններ, որոնք վերաբերում են Գլխավոր տնօրենի կողմից նախապատրաստված ծրագրի նախագծերին և Միության եռամսյա բյուջեին,

3) ընդունում է ծրագրի և եռամյա բյուջեի սահմաններում Գլխավոր տնօրենի կողմից նախապատրաստված տարեկան ծրագրերը և բյուջեները,

4) Վեհաժողովին է ներկայացնում համապատասխան դիտողություններով Գլխավոր տնօրենի պարբերական հաշվետվությունները և ֆինանսական ստուգումների տարեկան ակտերը,

5) Վեհաժողովի որոշումների համաձայն և հաշվի առնելով Վեհաժողովի երկու հերթական նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում առաջացած հանգամանքները, ընդունում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ապահովի Միության ծրագրի իրականացումը Գլխավոր տնօրենի կողմից,

6) իրականացնում է բոլոր այլ գործառույթները, որոնք դրված են նրա վրա, սույն Կոնվենցիային համապատասխան:

բ) Նաև այլ Միությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, որոնց կառավարումը իրականացնում է Կազմակերպությունը, Գործադիր կոմիտեն որոշումներ է ընդունում՝ լսելով Կազմակերպության Համակարգող կոմիտեի կարծիքը:

7. ա) Գործադիր կոմիտեն հավաքվում է հերթական նիստի Գլխավոր տնօրենի գումարմամբ տարեկան մեկ անգամ, հնարավորինս նույն ժամկետներում և նույն տեղում, ինչ որ Կազմակերպության Համակարգող կոմիտեն:

բ) Գործադիր կոմիտեն հավաքվում է Գլխավոր տնօրենի կողմից գումարվող արտահերթ նիստի կամ նրա սեփական կամ Գործադիր կոմիտեի անդամների մեկ քառորդի նախաձեռնությամբ:

8. ա) Գործադիր կոմիտեի անդամ յուրաքանչյուր երկիր ունի մեկ ձայն:

բ) Գործադիր կոմիտեի անդամ երկրների կեսը քվորում է կազմում:

գ) Որոշումները ընդունվում են տրված ձայների պարզ մեծամասնությամբ:

դ) Ձեռնպահ քվեարկածների ձայները չեն հաշվվում:

ե) Պատվիրակը կարող է ներկայացնել միայն մեկ երկիր և քվեարկել միայն նրա անունից:

9. Գործադիր կոմիտեի անդամ չհանդիսացող Միության երկրները մասնակցում են նիստերին դիտորդի կարգավիճակով:

10. Գործադիր կոմիտեն ընդունում է ընթացակարգի իր կանոնները:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

(Միջազգային բյուրո)

 

1. ա) Միության վարչական խնդիրները իրականացվում են Միջազգային բյուրոյի կողմից, որոնք հանդիսանում են Միության Բյուրոյի հաջորդողը, որը հիմնադրվել է Գրական և գեղարվեստական երկերի պահպանության Միջազգային կոնվենցիայով:

բ) Միջազգային բյուրոն իրականացնում է, մասնավորապես, Միության տարբեր երկրների Քարտուղարության գործառույթները:

գ) Կազմակերպության Գլխավոր տնօրենը հանդիսանում է Միության պաշտոնատար անձ և ներկայացնում է Միությունը:

2. Միջազգային բյուրոն հավաքում և հրատարակում է տեղեկատվություն, որը վերաբերում է արդյունաբերական սեփականության պահպանությանը: Միության յուրաքանչյուր երկիր Միջազգային բյուրոյին անմիջապես փոխանցում է յուրաքանչյուր նոր օրենքի տեքստը և բոլոր պաշտոնական տեքստերը, որոնք վերաբերում են արդյունաբերական սեփականության պահպանությանը: Բացի դա, նա Միջազգային բյուրոյին է ուղարկում արդյունաբերական սեփականության ոլորտում իր իրավասու ծառայությունների բոլոր հրատարակումները և որոնք Միջազգային բյուրոն կարող է օգտակար գտնել իր գործունեության համար:

3) Միջազգային բյուրոն հրատարակում է ամենամսյա ամսագիր:

4) Միջազգային բյուրոն յուրաքանչյուր երկրի հարցման դեպքում տեղեկություններ է տրամադրում արդյունաբերական սեփականության պահպանության հարցերով:

5) Միջազգային բյուրոն հետազոտություններ է անցկացնում և ծառայություններ մատուցում, որոնք նախատեսված են արդյունաբերական սեփականության պահպանությունը հեշտացնելու համար:

6) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված անձնակազմի յուրաքանչյուր անդամ մասնակցում են Վեհաժողովի, Գործադիր կոմիտեի և փորձագետների ցանկացած կոմիտեի կամ աշխատանքային խմբի նիստերին բոլոր նիստերին առանց ձայնի իրավունքի: Գլխավոր տնօրենը կամ նրա կողմից նշանակված անձնակազմի անդամը իր պաշտոնական դիրքով հանդիսանում է այդ մարմինների քարտուղարը:

7) ա) Միջազգային բյուրոն Վեհաժողովի ցուցումներին համապատասխան և Գործադիր կոմիտեի հետ համագործակցության մեջ նախապատրաստում է Կոնվենցիայի 13-ից 17-րդ հոդվածներում չպարունակվող դրույթների վերանայմանը վերաբերող գիտաժողովները:

բ) Միջազգային բյուրոն կարող է խորհրդակցել միջկառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ վերանայման վերաբերյալ գիտաժողովների նախապատրաստման հարցերով:

գ) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված անձինք մասնակցում են այդ գիտաժողովների աշխատանքներին առանց ձայնի իրավունքի:

8) Միջազգային բյուրոն իրականացնում է ցանկացած այլ իր վրա դրված խնդիրներ:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

(Ֆինանսներ)

 

1. ա) Միությունը ունի բյուջե:

բ) Միության բյուջեն ներառում է Միության մուտքագրված գումարները և ծախսերը, նրա մուծումը ծախսերի բյուջե, Միության համար ընդհանուր, ինչպես նաև համապատասխան դեպքերում, Կազմակերպության Գիտաժողովի բյուջե մուտքագրումները:

գ) Միությունների համար ընդհանուր ծախսեր են համարվում այն ծախսերը, որոնք չեն վերաբերում բացառապես տվյալ Միությանը, բայց միաժամանակ միևնույն կամ մի քանի այլ Միություններին, որոնց կառավարումը իրականացնում է Կազմակերպությունը: Միության մասնաբաժինը այդ ընդհանուր ծախսերում համապատասխանում է նրա շահագրգռվածությանը այդ տվյալ ծախսերում:

2. Միության բյուջեն ընդունվում է պատշաճորեն, հաշվի առնելով այլ Միությունների բյուջեների հետ համակարգման պահանջները, որոնց կառավարումը իրականացնում է Կազմակերպությունը:

3. Միության բյուջեն ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից.

1) Միության երկրների անդամավճարներից,

2) վճարներից և հարկերից Միջազգային բյուրոյի կողմից Միությանը վերաբերող մատուցվող ծառայությունների համար,

3) Միությանը վերաբերող Միջազգային բյուրոյի հրատարակումների վաճառքից գոյացող գումարներից, և այդպիսի հրատարակումների նկատմամբ իրավունքների փոխանցումից,

4) նվիրատվություններից, ժառանգված միջոցներից և սուբսիդիաներից (լրավճարներից),

5) վարձից, տոկոսներից և զանազան այլ եկամուտներից:

4. ա) Բյուջե իր անդամավճարը որոշելու համար Միության յուրաքանչյուր երկիր վերաբերում է որոշակի դասի և մուծում է իր տարեկան անդամավճարը հետևյալ ձևով սահմանված միավորների թվի հիման վրա.

Դաս I ……………………...25

Դաս II ……………………...20

Դաս III……………………...15

Դաս IV…………………….10

Դաս V………………………5

Դաս VI……………………...3

Դաս VII……………………..1

բ) Յուրաքանչյուր երկիր, եթե ավելի վաղ դա չի արել, վավերագրի կամ միանալու մասին որոշումը հանձնելու հետ միասին նշում է այն դասը, որին նա ցանկանում է, որ իրեն դասեն: Յուրաքանչյուր երկիր կարող է փոփոխել դասը: Եթե երկիրը ընտրում է ավելի ցածր դաս, նա պետք է հայտարարի այդ մասին Վեհաժողովի հերթական նստաշրջանի ժամանակ: Այդպիսի փոփոխությունն ուժի մեջ է մտնում օրացուցային տարվա սկզբից, որը հետևում է նշված նստաշրջանին:

գ) Յուրաքանչյուր երկրի տարեկան մուծումները հավասար են այն գումարին, որը վերաբերում է բոլոր երկրների կողմից վճարման ենթակա այդպես Միության բյուջե կատարվող մուծումների ընդհանուր գումարին, ինչպես դրա միավորները վերաբերում են վճարումներ կատարող բոլոր երկրների միավորների թվին:

դ) Մուծումները վերաբերում են վճարմանը յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

ե) Երկիրը, որը պարտք ունի մուծումների կատարման գծով, Միության բոլոր մարմիններում, որոնց անդամ է նա, կորցնում է ձայնի իրավունքը, եթե նրա պարտքի գումարը հավասար է կամ գերազանցում է մուծումների գումարը, որոնք նա պետք է վճարեր երկու լրիվ նախորդ տարիների համար: Սակայն այդ մարմիններից յուրաքանչյուրը կարող է այդպիսի երկրին թույլատրել շարունակելու օգտվել ձայնի իրավունքից, եթե և մինչև այն ժամանակը, քանի դեռ նա համոզված է, որ վճարման ուշացումը տեղի է ունեցել բացառիկ և անխուսափելի հանգամանքների արդյունքում:

զ) Այն դեպքում, երբ բյուջեն չի ընդունվել մինչև նոր ֆինանսական ժամանակաշրջանի սկիզբը, ապա ֆինանսական աշխատակարգով նախատեսված կարգով բյուջեն գործում է նախորդ տարվա մակարդակով:

5. Միության անունից Միջազգային բյուրոյի կողմից տրամադրվող ծառայությունների համար նախատեսված վճարումների և վճարների չափը սահմանվում է Գլխավոր տնօրենի կողմից, որը զեկուցում է այդ մասին Վեհաժողովին և Գործադիր կոմիտեին:

6. ա) Միությունը ունի շրջանառու միջոցների հիմնադրամ, որը կազմվում է Միության յուրաքանչյուր երկրի միանգամյա վճարումից: Եթե շրջանառու միջոցների հիմնադրամը բավարար չի, Վեհաժողովը որոշում է դրա ավելացման մասին հարցը:

բ) Յուրաքանչյուր երկրի վճարի սկզբնական չափը նշված հիմնադրամը կամ դրա ավելացման համար նրա մասնաբաժինը համամասն են այդ երկրի մուծմանը այն տարվա համար, երբ ստեղծվել է հիմնադրամը կամ որոշում է ընդունվել դրա ավելացման մասին:

գ) Վճարման այդ համամասնությունը և պայմանները սահմանվում են Վեհաժողովի կողմից Գլխավոր տնօրենի առաջարկությամբ այն բանից հետո, երբ նա կլսի Կազմակերպության Համակարգող կոմիտեի կարծիքը:

7. ա) Գլխակայանի մասին այն երկրի հետ կնքվող համաձայնագրում, որի տարածքում տեղակայված է Կազմակերպության գլխակայանը, նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ շրջանառու միջոցների հիմնադրամը բավարար չի լինի, այդ երկիրը տրամադրում է կանխավճարներ: Այդ կանխավճարների գումարը և պայմանները, որոնցով դրանք տրամադրվում են, յուրաքանչյուր դեպքում այդ երկրի և Կազմակերպության միջև հանդիսանում են հատուկ համաձայնագրի առարկա: Քանի դեռ այդ երկիրը պարտավորություն ունի կանխավճարներ տրամադրելու, նա իր դիրքով Գործադիր կոմիտեում ունի մեկ տեղ:

բ) Ինչպես «ա» ենթակետում հիշատակված երկիրը, այնպես էլ Կազմակերպությունը գրավոր ծանուցման միջոցով իրավունք ունեն չեղյալ հայտարարել կանխավճարներ տրամադրելու պարտավորությունը: Չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում այն տարվա ավարտից երեք տարի հետո, երբ ծանուցում է արվել:

8. Ֆինանսական ստուգումը իրականացվում է ֆինանսական Աշխատակարգի կանոններին համապատասխան՝ Միության մեկ կամ մի քանի երկրների կողմից կամ դրանց համաձայնությամբ Վեհաժողովի կողմից նշանակված արտաքին ստուգողների կողմից:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

(13-ից 17-րդ հոդվածներին արված ուղղումներ)

 

1. 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և սույն հոդվածում ուղղումներ կատարելու առաջարկությունները կարող են արվել Վեհաժողովի անդամ յուրաքանչյուր երկրի կողմից, Գործադիր կոմիտեի կամ Գլխավոր տնօրենի կողմից: Այդպիսի առաջարկությունները Գլխավոր տնօրենի կողմից ուղարկվում են Վեհաժողովի անդամ երկրներին, ամենաքիչը Վեհաժողովի կողմից դրանց քննարկումից վեց ամիս առաջ:

2. 1-ին կետով նախատեսված հոդվածների առնչությամբ ցանկացած ուղղում ուժի մեջ է մտնում մեկ ամիս հետո այն բանից, երբ դրա յուրաքանչյուր երկրի սահմանադրական ընթացակարգով նախատեսված կարգով ընդունման մասին գրավոր ծանուցումները ստացվել են Գլխավոր տնօրենի կողմից երկրների երեք քառորդից, որոնք այդ ուղղումն ընդունելիս եղել են Վեհաժողովի անդամ: Նշված հոդվածներին այդպիսով ընդունված ցանկացած ուղղում պարտադիր է բոլոր երկրների համար, որոնք Վեհաժողովի անդամ են այդ ուղղումը ուժի մեջ մտնելու ժամանակ կամ որոնք դառնում են Վեհաժողովի անդամ այդ ամսաթվից հետո, սակայն ցանկացած ուղղում, որն ավելացնում է Միության երկրների ֆինանսական պարտավորությունները, պարտադիր է միայն այն երկրների համար, որոնք ծանուցել են նրանց կողմից այդպիսի ուղղում ընդունելու մասին:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

(1-ից 12-րդ և 18-ից 30-րդ հոդվածների վերանայում)

 

1. Սույն Կոնվենցիան կարող է վերանայվել դրանում փոփոխություններ կատարելու նպատակով, որոնք կոչված են Միության համակարգը կատարելագործելու:

2. Այդ նպատակով, ըստ հերթականության, Միության երկրներում անց են կացվում նշված երկրների ներկայացուցիչների գիտաժողովներ:

3. 13-ից 17-րդ հոդվածներում փոփոխություններ մտցնելը կարգավորվում է 17-րդ հոդվածի դրույթներով:

 

Հ ո դ վ ա ծ  19

 

(Հատուկ համաձայնագրեր)

 

Ենթադրվում է, որ Միության երկրները իրավունք են վերապահում իրենց առանձին միմյանց միջև կնքելու արդյունաբերական սեփականության պահպանման հատուկ համաձայնագրեր, եթե այդ համաձայնագրերը չեն հակասում սույն Կոնվենցիայի դրույթներին:

 

Հ ո դ վ ա ծ  20

 

(Միության երկրների կողմից վավերացումը կամ միացումը ուժի մեջ մտնելը)

 

1. ա) Սույն Ակտը ստորագրած Միության յուրաքանչյուր երկիր կարող է վավերացնել այն կամ, եթե չի ստորագրել, կարող է միանալ դրան: Վավերագրերը և միացման մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Գլխավոր տնօրենին:

բ) Միության յուրաքանչյուր երկիր կարող է իր վավերագրում կամ միացման փաստաթղթում հայտարարել, որ վավերացումը կամ միացումը չեն տարածվում

1. 1-ից 12-րդ հոդվածների վրա, կամ

2. 13-ից 17-րդ հոդվածների վրա:

գ) Միության յուրաքանչյուր երկիր, որը «բ» ենթակետին համապատասխան բացառել է այդ ենթակետում նշված հոդվածների երկու խմբերից մեկը, իր վավերացման կամ միացման գործողության ոլորտից, կարող է հետագայում ցանկացած ժամանակ հայտարարել, որ նա տարածում է իր վավերացման կամ միացման գործողությունը այդ հոդվածների խմբին: Այդպիսի հայտարարությունը ի պահ է հանձնվում Գլխավոր տնօրենին:

2. ա) 1-ից 12-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում Միության առաջին տասը երկրների նկատմամբ, որոնք ի պահ են հանձնել իրենց վավերագրերը կամ միացման փաստաթղթերը առանց 1-ին կետի «բ» ենթակետի 1-ին պարբերությամբ նախատեսված հայտարարության, տասներորդ վավերագիրը կամ միացման փաստաթուղթն ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:

բ) 13-ից 17-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում Միության առաջին տասը երկրների նկատմամբ, որոնք ի պահ են հանձնել վավերագրերը կամ միացման փաստաթղթերը առանց 1-ին կետի «բ» ենթակետի 2-րդ պարբերությամբ նախատեսված հայտարարության, տասներորդ վավերագիրը կամ միացման փաստաթուղթը ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:

գ) «ա» և «բ» ենթակետերի դրույթներին համապատասխան, հոդվածների երկու խմբերից յուրաքանչյուրի սկզբնական ուժի մեջ մտնելու պայմանով, որոնք նախատեսված են 1-ին հոդվածի «բ» ենթակետի 1-ին և 2-րդ պարբերություններով, ինչպես նաև 1-ին կետի «բ» ենթակետի դրույթների պահպանման պայմանով, 1-ից 17-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում Միության ցանկացած երկրի նկատմամբ, որն ի պահ է հանձնում վավերագիրը կամ միացման փաստաթուղթը, բացառությամբ «ա» և «բ» ենթակետերում նշված երկրների, ինչպես նաև հայտարարությունը 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան հանձնող Միության ցանկացած երկրի նկատմամբ Գլխավոր տնօրենի կողմից նման փաստաթուղթը ի պահ հանձնելու մասին ծանուցման ամսաթվից երեք ամիս հետո, եթե միայն ներկայացված վավերագրում, ակտում կամ հայտարարության մեջ նշված չլինի ավելի ուշ ժամկետ: Վերջին դեպքում, սույն Ակտն ուժի մեջ է մտնում այն երկրի նկատմամբ այդպիսով նշված ամսաթվին:

3. Միության ցանկացած երկրի նկատմամբ, որն ի պահ է հանձնում վավերագիրը կամ միացման փաստաթուղթը, 18-ից 30-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում այն ամսաթվերից առավել վաղ ամսաթվին, երբ 1-ին կետի «բ» ենթակետում նախատեսված հոդվածների խմբից ցանկացածը ուժի մեջ է մտնում այդ երկրի նկատմամբ 2-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  21

 

(Միության անդամ չհանդիսացող երկրների միացումը, ուժի մեջ մտնելը)

 

1. Միության անդամ չհանդիսացող ցանկացած երկիր կարող է միանալ սույն Ակտին և դրանով դառնալ Միության անդամ: Միացման փաստաթղթերը ի պահ են հանձնվում Գլխավոր տնօրենին:

2. ա) Միության անդամ չհանդիսացող ցանկացած երկրի նկատմամբ, որն ի պահ է հանձնել միացման մասին իր փաստաթուղթը, սույն Ակտի դրույթների ուժի մեջ մտնելու ամսաթվից մեկ ամիս առաջ, այդ Ակտը ուժի մեջ է մտնում այն ամսաթվից, երբ նշված դրույթները սկզբնական ուժի մեջ են մտել 20-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետին համապատասխան, եթե միացման մասին փաստաթղթում ավելի ուշ փաստաթուղթ նշված չէ, սակայն.

1) եթե 1-ից 12-րդ հոդվածները ուժի մեջ չեն մտել այդ ամսաթվին, այդպիսի երկիրը մինչև այդ դրույթների ուժի մեջ մտնելու ժամանակահատվածը և ի փոխարինումն դրանց, կապված կլինի Լիսաբոնյան ակտի 1-ից 12-րդ հոդվածներով,

2) եթե 13-ից 17-րդ հոդվածները ուժի մեջ չեն մտել այդ ամսաթվին, այդպիսի երկիրը, մինչև այդ դրույթների ուժի մեջ մտնելու ժամանակահատվածը և ի փոխարինումն դրանց, կապված կլինի Լիսաբոնյան ակտի 13-րդ և 14-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով:

Եթե միացման մասին փաստաթղթում երկիրը նշում է ավելի ուշ ժամկետ, սույն Ակտը ուժի մեջ է մտնում այդ երկրի նկատմամբ այդպիսով նշված ժամկետում:

բ) Միության անդամ չհանդիսացող ցանկացած երկրի նկատմամբ, որն ի պահ է հանձնել իր միանալու մասին փաստաթուղթը, սույն Ակտի հոդվածների խմբերից մեկի ուժի մեջ մտնելու ամսաթվին հաջորդող ամսաթվին կամ դրան ոչ ավելի, քան մեկ ամսով նախորդող ամսաթվին, սույն Ակտն ուժի մեջ է մտնում «ա» ենթակետի դրույթների պահպանմամբ, այն ամսաթվից երեք ամիս հետո, երբ Գլխավոր տնօրենի կողմից ծանուցում է արվել, եթե միայն միանալու մասին ակտում նշված չի եղել ավելի ուշ ժամկետ: Վերջին դեպքում սույն Ակտն ուժի մեջ է մտնում այդ երկրի նկատմամբ այդպիսով նշված ամսաթվին:

2. Միության անդամ չհանդիսացող ցանկացած երկրի նկատմամբ, որն ամբողջ ծավալով միանալու մասին փաստաթուղթն ի պահ է հանձնել սույն Ակտի ուժի մեջ մտնելուց հետո կամ այդ ամսաթվից առնվազն մեկ ամիս առաջ, սույն Ակտն ուժի մեջ է մտնում երեք ամիս հետո այն ամսաթվից, երբ Գլխավոր տնօրենի կողմից դրան միանալու մասին ծանուցում է արվել, եթե միայն միանալու մասին փաստաթղթում նշված չի եղել ավելի ուշ ժամանակահատված: Վերջին դեպքում, սույն Ակտը ուժի մեջ է մտնում այդ երկրի նկատմամբ այդպիսով նշված ժամկետում:

 

 Հ ո դ վ ա ծ  22

 

(Վավերացման կամ միանալու հետևանքները)

 

Բացառությամբ 20-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով և 28-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված թույլատրելի առգրավումների, վավերացմանը կամ միանալուն ինքնաբերաբար հետևում են բոլոր դրույթների ճանաչումը և սույն Ակտով սահմանվող բոլոր դրույթների ստացումը:

 

Հ ո դ վ ա ծ  23

 

(Միացումը նախորդ ակտերին)

 

Սույն Ակտի ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելուց հետո, երկիրը չի կարող միանալ սույն Կոնվենցիայի նախորդ ակտերին:

 

Հ ո դ վ ա ծ  24

 

(Տարածքներ)

 

1. Յուրաքանչյուր երկիր կարող է հայտարարել իր վավերագրում կամ միանալու մասին փաստաթղթում կամ հետագա ցանկացած ժամանակահատվածում Գլխավոր տնօրենին ուղարկել գրավոր ծանուցում այն մասին, որ սույն Կոնվենցիան կիրառվում է հայտարարության կամ ծանուցման մեջ նշված բոլոր կամ որոշ տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար այն պատասխանատվություն է կրում:

2. Նման հայտարարություն արած կամ ծանուցում ուղարկած ցանկացած պետություն կարող է ցանկացած ժամանակ Գլխավոր տնօրենին ծանուցել սույն Կոնվենցիայի կիրառման դադարեցման մասին այդպիսի բոլոր կամ որոշ տարածքների նկատմամբ:

3. ա) Ցանկացած հայտարարություն, որն արվել է 1-ին կետին համապատասխան, ուժի մեջ է մտնում նույն ամսաթվից, ինչ որ վավերացումը կամ միացումը, փաստաթղթերը, որոնցում նման հայտարարություն է պարունակվում, իսկ ցանկացած ծանուցում, որն ուղղված է նշված կետին համապատասխան, ուժի մեջ է մտնում դրա մասին Գլխավոր տնօրենի կողմից ծանուցելուց երեք ամիս հետո:

բ) Ցանկացած ծանուցում, որն ուղղվել է 2-րդ կետին համապատասխան, ուժի մեջ է մտնում Գլխավոր տնօրենի կողմից այն ստանալուց 12 ամիս հետո:

 

Հ ո դ վ ա ծ  25

 

(Կոնվենցիայի կիրառումը ազգային շրջանակներում)

 

1. Սույն Կոնվենցիայի անդամ հանդիսացող յուրաքանչյուր երկիր պարտավորվում է իր Սահմանադրությանը համապատասխան ընդունել անհրաժեշտ միջոցառումներ սույն Կոնվենցիայի կիրառումն ապահովելու նպատակով:

2. Ենթադրվում է, որ յուրաքանչյուր երկիր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու պահին պետք է ի վիճակի լինի իր ներքին օրենսդրությանը համապատասխան իրականացնելու սույն Կոնվենցիայի դրույթները:

 

Հ ո դ վ ա ծ  26

 

(Դադարեցում)

 

1. Սույն Կոնվենցիան գործում է առանց ժամկետի սահմանափակման:

2. Յուրաքանչյուր երկիր կարող է դադարեցնել սույն Ակտը՝ Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցումն ուղարկելու միջոցով: Նման դադարեցումը հանդիսանում է նաև բոլոր նախորդ Ակտերի դադարեցում և տարածվում է միայն այն երկրի վրա, որն այդ արել է այն ժամանակ, երբ Միության մնացած երկրների նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է մնում և ենթակա է կատարման:

3. Դադարեցումը ուժի մեջ է մտնում Գլխավոր տնօրենի կողմից ծանուցումը ստանալու օրվանից մեկ տարի հետո:

4. Սույն հոդվածով նախատեսված դադարեցումը չի կարող օգտագործվել ոչ մի երկրի կողմից մինչև հինգ տարին լրանալը այն օրվանից, երբ նա դարձել է Միության անդամ:

 

Հ ո դ վ ա ծ  27

 

(Նախորդ Ակտերի կիրառումը)

 

1. Սույն Ակտը այն երկրների միջև, որոնց նկատմամբ այն կիրառվում է, և այն չափով, որ չափով այն կիրառվում է, հարաբերություններում փոխարինում է 1883 թվականի մարտի 20-ի Փարիզյան կոնվենցիան և դրա վերանայման հետագա Ակտերը:

2. ա) Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնց նկատմամբ սույն Ակտը չի կիրառվում կամ կիրառվում է ոչ ամբողջական ծավալով, բայց որոնց նկատմամբ կիրառվում է 1958 թվականի Լիսաբոնյան ակտը, վերջինը ուժի մեջ է մնում ամբողջ ծավալով կամ այն չափով, որ չափով սույն Ակտը չի փոխարինում դրան 1-ին կետի ուժով:

բ) Հավասարապես, ինչ վերաբերում է երկրներին, որոնց նկատմամբ չի կիրառվում ոչ սույն Ակտը, ոչ դրա որևէ մասը, ոչ Լիսաբոնյան ակտը, ուժի մեջ է մնում 1934 թվականի հունիսի 2-ի Լոնդոնյան ակտը ամբողջ ծավալով կամ այն չափով, որ չափով սույն Ակտը չի փոխարինում դրան 1-ին կետի ուժով:

գ) Հավասարապես, ինչ վերաբերում է երկրներին, որոնց նկատմամբ չի կիրառվում ոչ սույն Ակտը, ոչ դրա որևէ մասը, ոչ Լիսաբոնյան ակտը, ոչ Լոնդոնյան ակտը, ուժի մեջ է մնում 1925 թվականի նոյեմբերի 6-ի Հաագայի ակտը ամբողջ ծավալով կամ այն չափով, որ չափով սույն Ակտը չի փոխարինում 1-ին կետի ուժով:

3. Միության անդամ չհանդիսացող երկրները, որոնք միանում են սույն Ակտին, կիրառում են այն Միության ցանկացած երկրի հետ հարաբերություններում, որը չի հանդիսանում սույն Ակտի կողմ կամ, որը հանդիսանալով սույն Ակտի կողմ, 20-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի 1-ին պարբերության համաձայն արել է հայտարարություն: Նման երկրները ճանաչում են, որ Միության նշված երկիրը կարող է իրենց հետ իր հարաբերություններում կիրառել նախորդ Ակտի դրույթները, որի կողմ է նա հանդիսացել:

 

Հ ո դ վ ա ծ  28

 

(Վեճերի լուծում)

 

1. Միության մեկ կամ մի քանի երկրների միջև բանակցությունների միջոցով չլուծված ցանկացած վեճ, որը վերաբերում է սույն Կոնվենցիայի կիրառմանը կամ մեկնաբանմանը, կարող է նշված երկրներից ցանկացածի կողմից փոխանցվել Միջազգային դատարան՝ Դատարանի կանոնադրությանը համապատասխան դիմում տալու միջոցով, եթե միայն նշված երկրները չպայմանավորվեն վեճի լուծման այլ եղանակի մասին: Դիմումը ներկայացնող երկիրը պետք է Միջազգային բյուրոյին հայտնի դատարան փոխանցված վեճի մասին, Միջազգային բյուրոն պետք է այդ մասին տեղեկացնի Միության մյուս երկրներին:

2. Սույն Ակտի ստորագրման կամ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու պահին յուրաքանչյուր երկիր կարող է հայտարարել, որ նա չի համարում իրեն պարտավորեցված 1-ին կետի դրույթներով: Ինչ վերաբերում է վեճերին Միության նման երկրի և մյուս երկրների միջև, ապա 1-ին կետի դրությները դրանց վրա չեն տարածվում:

3. 2-րդ կետի դրույթներին համապատասխան, հայտարարություն արած ցանկացած երկիր կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այն՝ Գլխավոր տնօրենին գրավոր ծանուցելու միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  29

 

(Ստորագրումը, լեզուները, ավանդապահի գործառույթները)

 

1. ա) Սույն Ակտը ստորագրվում է մեկ բնօրինակով՝ ֆրանսերեն և ի պահ է հանձնվում Շվեդիայի Կառավարությանը:

բ) Պաշտոնական տեքստերը մշակվում են Գլխավոր տնօրենի կողմից շահագրգիռ կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո՝ անգլերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, պորտուգալերեն և ռուսերեն լեզուներով, ինչպես նաև Վեհաժողովի կողմից որոշված այլ լեզուներով:

գ) Տարբեր տեքստերի միջև մեկնաբանությունների ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերադասությունը տրվում է ֆրանսերեն տեքստին:

2. Սույն Ակտը բաց է ստորագրման համար Ստոկհոլմում մինչև 1968 թվականի հունվարի 13-ը:

3. Գլխավոր տնօրենը ուղարկում է սույն Ակտի ստորագրված տեքստի և Շվեդիայի Կառավարության կողմից պատշաճ ձևով հաստատված երկու պատճենները Միության բոլոր երկրների կառավարություններին և հարցման դեպքում, ցանկացած այլ երկրի կառավարությանը:

4. Գլխավոր տնօրենը կգրանցի սույն Ակտը Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում:

5. Գլխավոր տնօրենը Միության բոլոր երկրների կառավարություններին ծանուցում է ստորագրությունների, վավերագրերը և միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու և հայտարարությունների մասին, որոնք պարունակվում են այդ փաստաթղթերում կամ 20-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան, սույն Ակտի ցանկացած դրույթի ուժի մեջ մտնելու մասին, դադարեցումների մասին ծանուցումների և, 24-րդ հոդվածին համապատասխան, ուղարկված ծանուցումների մասին:

 

Հ ո դ վ ա ծ  30

 

(Անցումային դրույթներ)

 

1. Մինչև առաջին Գլխավոր տնօրենի պաշտոնի զբաղեցումը Կազմակերպության Միջազգային բյուրոյին կամ Գլխավոր տնօրենին սույն Ակտում արված հղումները համարվում են հղումներ համապատասխանաբար Միության Բյուրոյին կամ դրա տնօրենին:

2. Միության երկրները, որոնք կապված չեն 13-ից 17-րդ հոդվածներով, կարող են Կազմակերպությունը հիմնադրող սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում օգտվել, եթե կցանկանան, սույն Ակտի 13-ից 17-րդ հոդվածների ուժով տրամադրվող իրավունքներից, այնպես, եթե նրանք կապված լինեին այդ հոդվածներով: Ցանկացած երկիր, որը կկամենա օգտվել այդպիսի իրավունքներից այդ նպատակով Գլխավոր տնօրենին է ուղարկում գրավոր ծանուցում, որն ուժի մեջ է մտնում դրա ստացման ամսաթվից: Այդպիսի երկրները համարվում են Վեհաժողովի անդամ, մինչև նշված ժամկետի լրանալը:

3. Քանի դեռ Միության ոչ բոլոր երկրներն են դարձել կազմակերպության անդամ, Կազմակերպության Միջազգային բյուրոն գործում է նաև որպես Միության Բյուրո, իսկ Գլխավոր տնօրենը գործում է նաև որպես այդ Բյուրոյի Տնօրեն:

4. Հենց որ Միության բոլոր երկրները դառնում են Կազմակերպության անդամ, Միության Բյուրոյի իրավունքները, պարտականությունները և գույքը փոխանցվում են Կազմակերպության Միջազգային բյուրոյին:

 

 * 28 հոդվածի 2-րդ կետ

 

** Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 25-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան