Գլխավոր տեղեկություն
Номер
N 603-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.05.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.05.19/27(326) Հոդ.652
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.04.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.05.2004
Дата вступления в силу
29.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2004 թվականի N 603-Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 562,4 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 538,4 հեկտարը, որից` 45,4 հեկտար վարելահող, 14 հեկտար բազմամյա տնկարկ, 360 հեկտար արոտ, 119 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) մեկ հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.

գ) մեկ հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա.

դ) 2 հեկտար այլ հողեր` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` գերեզմանատան համար:

2. Բավարարել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավանի գյուղական համայնքի ավագանու խնդրանքը և հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, դրանք նպատակային նշանակությամբ օգտագործելու, դրանց սեպաձևությունը և մասնատվածությունը վերացնելու նպատակով դադարեցնել հողային բարեփոխումների ժամանակ քաղաքացիներին տրամադրված 20 հեկտար տնամերձ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը, այն փոխադրելով գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, փոխարենը պահուստային հողերից 20 հեկտար վարելահող փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` փոխանակության կարգով այդ ընտանիքներին տնամերձ հողամասեր տրամադրելու համար:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 4
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 29-ի N 603-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավանի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա` պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

Տարեթիվը

Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)

Պայմանական նշանը

Ընդամենը

այդ թվում՝

վարելահող

բազմամյա տնկարկներ

խոտհարք

արոտ

այլ հողեր

2004 թ.

Գյուղատնտեսական նշանակության

Գ

 

 

 

 

 

 

Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման

Բ

1,0

 

 

 

 

1,0

Հ

1,0

 

 

 

 

1,0

Արդյունաբերության և ընդերքօգտագործման

Ա

1,0

 

 

 

 

1,0

Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների

Կ

 

 

 

 

 

 

Ջրային հողեր

Ջ

 

 

 

 

 

 

Հատուկ պահպանվող տարածքներ

Պ

2,0

 

 

 

 

2,0

Հատուկ նշանակության հողեր

ՀՆ

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

4,0

 

 

 

 

4,0