Գլխավոր տեղեկություն
Номер
N 562-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (02.06.2005-15.01.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.01/34(406) Հոդ.621
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.04.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.05.2005
Дата вступления в силу
02.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 24 մայիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2005 թվականի N 562-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 282 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 282 որոշման 5-րդ կետով, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին»
N 282 որոշման 3-րդ կետի «գ» ենթակետը և 4-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2005 թ. մայիսի 18

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 28-ի N 562-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում են պետական գույքի հաշվառման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգի իմաստով պետական գույքի հաշվառում է համարվում պետական գույքի նկարագրությունը և տնօրինման լիազորությունների որոշակիությունը պետական գույքի հաշվառման գրանցամատյանում գրանցելը՝ պետական սեփականությունը հավաստող և տնօրինման և (կամ) օգտագործման համապատասխան լիազորություններ ունեցող մարմնին և (կամ) կազմակերպությանն ամրացնելու բնութագրիչների օգտագործմամբ։

3. Պետական հաշվառման օբյեկտներ են հանդիսանում`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների, դատախազության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմինների (այսուհետ` պետական մարմին) ենթակայության պետական կառավարչական հիմնարկներին ու պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված հիմնական միջոց հանդիսացող գույքը.

բ) իրավաբանական անձանց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (բաժնեմասը):

4. Սույն կարգով հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են:

5. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը (այսուհետ՝ գրանցամատյան) թղթային և էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող տեղեկատվական համակարգ է, որը պարունակում է հաշվառման ենթակա օբյեկտների մասին միասնական մեթոդաբանական և ծրագրային-տեխնիկական սկզբունքներով կազմված տեղեկություններ։

6. Գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը՝ ապահովելով հաշվառման ենթակա օբյեկտների մասին տվյալների մուտքագրման անընդհատությունը և գրանցամատյանում պարունակվող տվյալների համադրելիությունը հաշվառման ու վերահսկման այլ տեղեկատվական համակարգերի տվյալների հետ։

7. Գրանցամատյանը պետք է պարունակի պետական հաշվառման օբյեկտների մասին ներկայացված տվյալները` 1,  2,  3,  3ա,  3բ  և  3գ ձևերի համաձայն:

8. Գրանցամատյանին կից պետք է պահվեն նաև նշված տեղեկություններին վերաբերող բոլոր համապատասխան փաստաթղթերի պատճենները։

9. Սույն կարգի 6-րդ կետում նշված գրանցամատյանը վարելու սկզբունքների ապահովման նպատակով`

ա) գրանցամատյանում ներառված տվյալները յուրաքանչյուր տարի պարտադիր կարգով թարմացվում են,

բ) գրանցամատյանում ներառված որևէ գույքի բնութագրիչների փոփոխության դեպքում տնօրինման (կառավարման) լիազորություններ ունեցող համապատասխան պետական կառավարչական հիմնարկը, պետական ոչ առևտրային կազմակերպությունը կամ ընկերությունը 10-օրյա ժամկետում պետք է դրա մասին տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

10. Պետական մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ այնուհետև` յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում`

ա) իրենց ենթակայության պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին տեղեկանքը` համաձայն N 1 ձևի,

բ) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին տեղեկանքը` համաձայն N 2 ձևի,

գ) իրենց ենթակայության պետական կառավարչական հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված հիմնական միջոցների մասին տեղեկանքները` համաձայն 3, 3ա, 3բ և 3գ ձևերի:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետներում ներկայացված տեղեկություններն ստանալուց հետո`

ա) սահմանված կարգով դրանք գրանցում է պետական գույքի հաշվառման գրանցամատյանում,

բ) գրանցամատյանում գրանցված տեղեկությունների վերլուծության հիման վրա իրականացնում է ուսումնասիրություններ և մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ հաշվառման օբյեկտների արդյունավետ կառավարման վերաբերյալ,

գ) պետական մարմինների ղեկավարների պահանջի դեպքում 10-օրյա ժամկետում գրանցամատյանից տրամադրում է անհրաժեշտ տեղեկություններ պետական հաշվառման օբյեկտների մասին:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

________________ենթակայության պետական կառավարչական հիմնարկների և պետական
(պետական մարմնի անվանումը)

ոչ առևտրային կազմակերպությունների մասին

NN ը/կ

Հիմնարկի, կազմակերպության անվանումները

Գտնվելու վայրը, հեռախոսահամարը և փոստային հասցեն

Կազմակերպական-իրավական ձևը

Հիմնարկին, կազմակերպությանն ամրացված հողամասի մակերեսը (քառ. մ)

Աշխա-տողների ցուցակային թվաքանակը (մարդ)

Ծանոթա-գրություն

1 2 3 4 5 6 7
             
             
             
             
             
             
             
             

Պատասխանատու անձ

___________
ստորագրությունը

_________________
անունը, ազգանունը


Կ.Տ.

Ձև N 2

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ (ԲԱԺՆԵՄԱՍ) ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

________________________________________________________________________
(պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորություններն իրականացնող պետական մարմնի անվանումը)

NN ը/կ

Իրավաբանական անձի անվանումը

Կազմակերպական-իրավական ձևը

Կանոնադրական կապիտալի չափը (հազ. դրամ)

Բաժնետոմսի անվանական արժեքը

Պետական մասնակցության չափը*

Գտնվելու վայրը, հեռախոսա-համարը և փոստային հասցեն

Ծանոթա-գրություն

(հազ. դրամ)

(տոկոսը)

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 * Եթե պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կառավարման իրավունքը վերապահված է մեկից ավելի պետական կառավարման մարմինների, ապա ծանոթագրության մեջ նշել նրանց անվանումները և մասնաբաժինների տոկոսը:

Պատասխանատու անձ

___________
ստորագրությունը

_________________
անունը, ազգանունը


Կ.Տ.

Ձև N 3 

Ա Մ Փ Ո Փ  Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

______________________________
(պետական մարմնի անվանումը)

ենթակայության

__________________________
(հիմնարկի, կազմակերպության անվանումը)

  
________________________________ամրացված հիմնական միջոց հանդիսացող գույքի մասին

NN
ը/կ

 Անշարժ գույքը (շենքեր, շինություններ և անավարտ շինարարություններ)

  Տրանսպորտային միջոցները

  Այլ հիմնական միջոցներ (բացառությամբ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների)

  անշարժ գույքի անվանումը   հասցեն անշարժ գույքի պահպան-
ման և սպասարկման համար տրամա-
դրված հողամասի մակերեսը (քառ. մ)
ծանոթա-գրություն տրանսպոր-տային միջոցի անվա-
նումը և մակնիշը
պետական համա-րանիշը ծանոթա-գրություն հաշվե-կշռային արժեքը (հազ. դրամ) մաշվա-
ծությունը
մնացոր-դային արժեքը (հազ. դրամ) քանակը

 (տոկոսը) 

(հազ. դրամ)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
                         
                         
  Ընդամենը (միավոր) Ընդամենը     Ընդամենը (միավոր)              

Պատասխանատու անձ

___________
ստորագրությունը

_________________
անունը, ազգանունը


Կ.Տ.

Ձև N 3ա

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

______________________________
(պետական մարմնի անվանումը)

ենթակայության

__________________________
(հիմնարկի, կազմակերպության անվանումը)

  
________________________________ամրացված անշարժ գույքի մասին (200 -թ. հունվարի 1-ի դրությամբ)

(լրացվում է յուրաքանչյուր շենքի, շինության և անավարտ շինարարության համար առանձին)

1.

Անշարժ գույքի անվանումը և տեսակը (շենք, շինություն կամ անավարտ շինարարություն (նշել պատրաստվածության աստիճանը))

 
2.

Անշարժ գույքի (շենքի, շինության) գտնվելու վայրը

 
2.1.

Մարզը

 
2.2.

Քաղաքը, գյուղը

 
2.3.

Փոստային դասիչը

 
2.4.

Փողոցը, տան համարը

 
3.

ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գտնվելու վայրի գոտին

 
4.

Շենքի, շինության շահագործման հանձնման տարեթիվը

 
4.1.

Անշարժ գույքի նշանակությունը շահագործման հանձնելուց հետո կամ ըստ նախագծի (արտադրական, վարչական, օժանդակ և այլն)

 
5.

Հարկերի թիվը

 
6.

Հարկերի մակերեսը

 
7.

Հարկերում սենյակների թիվը

 
8.

Բացվածքը (քառ. մ)

 
9.

Նկուղը (քառ. մ)

 
10.

Կիսանկուղը (քառ. մ)

 
11.

Անշարժ գույքի սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (հեկտար)

 
12.

Անշարժ գույքի (շենքի կամ շինության) ընդհանուր մակերեսը (քառ. մ) (հաշվի առած հարկայնությունը, հաշվի չառնված սեփականության իրավունքով այլ անձանց (ֆիզիկական կամ իրավաբանական) պատկանող անշարժ գույքի մաս կազմող տարածքների մակերեսները)

 
13.

Օգտակար մակերեսը

 
14.

Շենքի, շինության շինանյութի տեսակը (քարից, երկաթբետոնե կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն)

 
15.

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համարը

 
16.

Անշարժ գույքի ծանրաբեռնված լինելը (վարձակալություն, սերվիտուտ, գրավ և այլն)

 
17.

Հաշվեկշռին հանձնման- ընդունման ամսաթիվը

 
17.1.

Անշարժ գույքի սկզբնական արժեքը (հազ. դրամ)

 
17.2.

Անշարժ գույքի մնացորդային արժեքը (հազ. դրամ)

 
18.

Պատմամշակութային արժեք ներկայացնող անշարժ գույքի վկայականի համարը և տալու ամսաթիվը (եթե անշարժ գույքն այդպիսին է)

 
19.

Վարձակալական հիմունքներով այլ անձանց կողմից զբաղեցված տարածքը (նշել այդ անձանց թիվը և զբաղեցրած ընդհանուր մակերեսը (քառ. մ)

 
20.

Այլ հիմունքներով այլ անձանց կողմից զբաղեցված տարածքը (նշել այդ անձանց թիվը,  զբաղեցրած ընդհանուր մակերեսը (քառ. մ) և հիմքերը)

 
21.

Վարձակալության հանձնված տարածքների դիմաց գանձվող ընդհանուր վարձավճարի մեծությունը (հաշվետու տարվա կտրվածքով) (հազ. դրամ)

 
22.

Վարձակալության հանձնված տարածքների դիմաց գանձվող ընդհանուր վարձավճարից նախորդ տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարի չափը (հազ. դրամ)

 
23.

Աշխատողների ցուցակային թիվը

 
23.1.

Ղեկավար աշխատողների թիվը

 
24.

Պետական հիմունքներով սովորողների թիվը

 
24.1.

Վճարովի հիմունքներով սովորողների թիվը

 

Պատասխանատու անձ

___________
ստորագրությունը

_________________
անունը, ազգանունը


Կ.Տ.

Ձև N 3 բ 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

______________________________
(պետական մարմնի անվանումը)

ենթակայության

__________________________
(հիմնարկի, կազմակերպության անվանումը)

  
__________________________ամրացված անշարժ գույքի վարձակալության տրամադրման մասին

NN ը/կ

Անշարժ գույքի անվա-նումը

Հասցեն

Վարձակալությամբ տրված տարածքը (նշել համապատասխան հարկը և մակերեսը)

Վարձակալի անվա-
նումը

Վարձատուի անվա-
նումը

Պայմանագրի կնքման
ամսաթիվը և գործողության ժամկետը

մեկ քառ. մետրի ամսական վարձա-
վճարի չափը (դրամ)

Տարեկան վարձա-վճարի չափը
(հազ. դրամ)

Ծանոթա-գրություն

հարկը (քառ. մետր)

նկուղը (քառ. մետր)

կիսա-նկուղը (քառ. մետր)

ընդամենը (քառ. մետր)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         

Ձև N 3 գ 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

______________________________
(պետական մարմնի անվանումը)

ենթակայության

__________________________
(հիմնարկի, կազմակերպության անվանումը)

  
___________________________ամրացված տրանսպորտային միջոցների մասին

NN ը/կ Տրանսպոր-տային միջոցի անվանումը և մակնիշը Տարեթիվը Սկզբնա-կան արժեքը (հազ. դրամ)

Մաշվածությունը

Մնացոր-դային արժեքը
(հազ. դրամ)

Վառելիքի տեսակը

Պետական համա-րանիշը

Վերագնա-հատման  Գ1 գործակիցը
(1995 թ. կատարված)

Ծանոթա-գրություն

թողարկ-ման

շահա-գործման հանձնման

(տոկոսը)

(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       

Պատասխանատու անձ

___________
ստորագրությունը

_________________
անունը, ազգանունը


Կ.Տ.