Գլխավոր տեղեկություն
Номер
N 527-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.05.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.05.20/30(402) Հոդ.582
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.04.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.05.2005
Дата вступления в силу
30.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2005 թվականի N 527-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 909-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 909-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգի 5.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.1. Պետական, ոչ պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստմամբ կամ արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված լիցենզավորված գործունեությանն առնչվող եռամսյակային հաշվետվություններ են ներկայացնում լիազորված մարմին` մինչև հաջորդ ամսվա 10-ը:

Հաշվետվությունում ներառվում են`

ա) կնիքներ և դրոշմակնիքներ պատվիրած իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակը.

բ) պատվեր ընդունելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

գ) լիազորված մարմնի կողմից տրված` կնիք պատվիրելու թույլտվության հերթական համարը.

դ) թույլտվության հետ ներկայացված ուրվագծի պատճենը` պատվիրված նմուշի դրոշմով.

ե) կնիք պատվիրելու համար կազմակերպությունը ներկայացնելու լիազորություն ունեցող անձի անձնագրի տվյալները։

Լիազոր մարմինը կատարում է իր կողմից տրված թույլտվությունների հիման վրա պատրաստված կնիքների հաշվառում՝ պետական ռեեստրի միջոցով:

Կնիքների պետական ռեեստրում գրանցումները համարակալվում են վեցանիշ թվերով, աճողական կարգով, ըստ հերթականության:

Կնիքների պետական ռեեստրում գրանցվում են հետևյալ տեղեկությունները`

ա) պատվիրատուի անվանումը,

բ) պետական գրանցման համարը,

գ) հարկ վճարողի հաշվառման համարը,

դ) ռեեստրում կնիքի գրանցման համարը,

ե) ռեեստրում կնիքի գրանցման ամսաթիվը,

զ) կնիքների, դրոշմակնիքների պատրաստմամբ կամ արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձանց լիցենզիայի համարը։

Կնիք պատվիրելու թույլտվությունը ձևակերպվում է լիազորված մարմնի կողմից` լիցենզավորված իրավաբանական կամ ֆիզիկական անձի ներկայացուցչի միջոցով պատվիրատուի ներկայացրած համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Կնիքներ պատվիրելու թույլտվության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կազմակերպությունների պահարանները կնքելու, գծագրերը հաստատելու, գործառական այլ կարիքների, ինչպես նաև քաղաքացիների անձնական օգտագործման համար գործածվող մյուս կնիքները պատրաստվում են առանց լիազորված մարմնի թույլտվության»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 6
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան