«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2004 թվականի N 538-Ն
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 13.1-ին կետի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 04 ենթախմբի «01. Համայնքների հատակագծի մշակման և նախագծման աշխատանքների իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 21 |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN |
Համայնքի |
2004 թվականի ֆինանսավորման |
1. |
Արարատ |
12000,0 |
2. |
Արտաշատ |
11500,0 |
3. |
Արզնի |
9500,0 |
4. |
Ջերմուկ |
9500,0 |
5. |
Հանքավան |
9500,0 |
6. |
Արզական |
9500,0 |
7. |
Գորիս |
10000,0 |
8. |
Մարտունի |
10000,0 |
9. |
Վարդենիս |
10000,0 |
10. |
Մեղրի |
8500,0 |
|
Ընդամենը |
100000,0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|