«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2004 թվականի N 515-Ն
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ` ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «11. Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 20 |
Հավելված |
2 0 0 4 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ` ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները |
2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ) | ||||
Ծրագրով նախատեսված աշխատանքների` | |||||
|
նկարագիրը և փուլերը |
վերջնական արդյունքը |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
Բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման պետական պատվեր |
1.Հայաստանի բնության կենդանի և անկենդան հուշարձանների հնարավոր բազմազանության, բնապահպանական նշանակության ու ռեկրեացիոն հզորությունների վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման և տվյալների հավաքագրման աշխատանքներ |
Բնության կենդանի և անկենդան հուշարձանների հնարավոր բազմազանության, բնապահպանական նշանակության և ռեկրեացիոն հզորությունների հիմնավորման հաշվետվություն` ներառյալ հետևյալ հավելվածները` |
|
|
|
|
2. Բնության հուշարձանների անձնագրի ձևի մշակում |
բնության հուշարձանների անձնագրի ձև |
|
|
|
|
3. Ծրագրի իրականացման կոնկրետ գործողությունների պլանի և ժամանակացույցի մշակում |
ծրագրի իրականացման գործողությունների պլան և ժամանակացույց |
|
|
|
|
4. Ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշվի կազմում |
ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշիվ |
|
|
|
|
|
|
|
|
|
Աշխատանքների ծավալը |
x |
1 (հաշվետվություն) |
x |
x |
x |
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) |
x |
1100.0 |
x |
x |
x |
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) |
x |
1100.0 |
473.0 |
748.0 |
1100.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |