Գլխավոր տեղեկություն
Номер
N 247-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.04.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.03.30/20(392) Հոդ.380
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.03.2005
Дата вступления в силу
09.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 մարտի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2005 թվականի N 247-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՀԱՐԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարահարթի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 957 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 954 հեկտարը, որից` 18 հեկտար վարելահող, 5 հեկտար խոտհարք, 781 հեկտար արոտավայր, 150 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 3 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ    

Ա. Մարգարյան


 

 

2005 թ. մարտի 16
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 10-ի N 247-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՀԱՐԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան