Գլխավոր տեղեկություն
Номер
N 328-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (14.04.2005-27.06.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.05.13/25(691) Հոդ.435
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.03.2005
Дата вступления в силу
14.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.06.2009

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 մարտի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 328-Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ, ԹՌԻՉՔԱՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հաստատել երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող` քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը հաստատելու մասին» N 808-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2005 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 25
Երևան


             


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 328-Ն որոշման

 


Կ Ա Ր Գ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ, ԹՌԻՉՔԱՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ)

1. Սույն կարգով կարգավորվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված` երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող` քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների (այսուհետ` թռիչքային մասնագետներ) կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը:

2. Սույն կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են այն թռիչքային մասնագետների կենսաթոշակները, որոնց կենսաթոշակների չափերը հաշվարկվել են իրենց պաշտոնների և կոչումների դրույքաչափերի համամասնությունների հանրագումարից:

3. Թռիչքային մասնագետների կենսաթոշակները, որոնք հաշվարկվել (վերահաշվարկվել) են նրանց պաշտոնների և կոչումների դրույքաչափերի համամասնությունների հանրագումարից, անկախ կենսաթոշակառուի դիմելու հանգամանքից և կենսաթոշակի տեսակից, 2005 թվականի փետրվարի 1-ից վերահաշվարկվում են ըստ կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերի հիման վրա հաշվարկված փաստացի ստաժի` հաշվի առնելով օրենքի 17-19‑րդ հոդվածներին համապատասխան սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

Մինչև 2005 թվականի մայիսի 1-ը կենսաթոշակառուի կողմից դիմում և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է 2005 թվականի փետրվարի 1-ից` օրենքի 17-19-րդ, 45-րդ և 48-րդ հոդվածներին համապատասխան, և համարվում է օրենքով սահմանված կարգով նշանակված: Կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է մինչև 2005 թվականի փետրվարի 1-ը կենսաթոշակառուի ձեռք բերած ապահովագրական ստաժին համապատասխան:

Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

4. Թռիչքային մասնագետների կենսաթոշակները սույն կարգով վերահաշվարկվելուց հետո հաշվարկվում (վերահաշվարկվում) ու վճարվում են օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 793 որոշմամբ սահմանված կարգով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
  Մ. Թոփուզյան

   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.05.2009, N 608-Ն 27.06.2009, N 328-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան