Գլխավոր տեղեկություն
Номер
N 419-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.05.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.21/23(322) Հոդ.532
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.03.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.04.2004
Дата вступления в силу
01.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2004 թվականի N 419-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 153 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 199 որոշման 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության լիազոր օդերևութաբանական մարմին համարելու մասին» N 153 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 7
Երևան