Գլխավոր տեղեկություն
Номер
N 1219-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.10.2004-31.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.09.22/50(349) Հոդ.1086
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.09.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.09.2004
Дата вступления в силу
02.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2004 թվականի N 1219-Ն

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԹԱԳԵՆՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿԵՆՏՐՈՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2000 թվականի հունվարի 29-ին Մոնրեալում ստորագրված «Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրության (այսուհետ` արձանագրություն) 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային իրավասու մարմին և ազգային համակարգող կենտրոն ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

2. Սահմանել, որ`

ա) արձանագրության քարտուղարության հետ և կողմերի միջև կենսաբանական անվտանգության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` իրազեկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը.

բ) Հայաստանի Հանրապետության այն նախարարությունները և այլ պետական կառավարման մարմինները, որոնց իրավասությանն է վերապահված արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած առանձին պարտավորությունների կատարումը, այդ սահմաններում իրենց գործառույթներն իրականացնում են իրավասու մարմնի կողմից համակարգման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով այդ մարմիններից յուրաքանչյուրի վրա դրված լիազորություններին համապատասխան:

3. Սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված` Հայաստանի Հանրապետության նախարարներին ու այլ պետական կառավարման մարմինների ղեկավարներին`

ա) ազգային իրավասու մարմնին տրամադրել արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման մասին անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ և այլ նյութեր.

բ) արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտության դեպքում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 8
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 1219-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան