«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 1783-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի ձևը և նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների տարբերանշանների ձևը և նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` մինչև 2005 թվականի մարտի 1-ը սահմանել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողներին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգը, ժամկետները և պայմանները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող զինծառայողները համազգեստը կրում են ըստ շնորհված կոչումների:
Կարմիր կանտով և դեղնականաչավուն գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 միլիմետր լայնքով կարմիր մահուդից կանտ: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացված են ոսկեզօծ թելերով ասեղնագործված հատուկ պատկեր և գլխարկանշան:
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից: Թասակը 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է գլխարկանշան:
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է գլխարկանշան:
Դեղնականաչավուն կտորից` հանովի բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակներով, 2 գրպանները` ներկարովի, կափույրներով: Օձիքը` ծալովի, ծայրերը` կարմիր եզրակարերով: Մեջքը` մեջտեղի կարով, հետևի մասում` 2 կոճակով իրանաձիգ գոտի: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` կարովի, դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված:
Դեղնականաչավուն բրդյա կտորից, մետաքսե աստառով: 4 ոսկեգույն կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին, 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: Ուսադիրները` կարովի, ասեղնագործված ոսկեգույն թելերով: Տաբատը` բրդյա դեղնականաչավուն կտորից` 2 ներկարված կողային գրպաններով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ:
Դեղնականաչավուն բրդյա կտորից` մետաքսե աստառով, 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով, կրծքավանդակին` 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: Ուսադիրները` դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված: Տաբատը` դեղնականաչավուն բրդյա կտորից, 2 ներկարված կողային գրպաններով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ:
Դեղնականաչավուն բրդյա կտորից, աստառը` մետաքսե, առջևի մասում տեղադրված է շղթա, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով, 2 ներկարված կողային գրպանով։ Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Ուսադիրները` հանովի, դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված: Տաբատը` դեղնականաչավուն բրդյա կտորից` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ:
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով, 2 ներկարված կողային գրպանով: Տաբատը` ուղիղ կարվածքով, 2 կողային գրպանով և հետևի մասում` մեկ գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա: Ուսադիրները` գունաքողարկված թելից, աստղերը` ասեղնագործված:
Անձրևանոցային կտոր` դեղնականաչավուն, ներդիրը` հանովի, բրդյա կտորից, որն ամրացվում է շղթայով: Գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, մշակված է 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով:
Անջրաթափանց դեղնականաչավուն կտոր, 2 կողային բացվածքով` ձեռքերի համար, և գլխանոցով:
Հինգմատնյա, սպիտակ, գործվածքը` բամբակյա թելից:
Հինգմատնյա, գործվածքը` խիտ բամբակյա թելից:
Հինգմատնյա, երեսացուն` բնական սև կաշվից, միջնադիրը` ոչխարի բնական մորթուց կամ համանման:
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, աստառը` մետաքսյա, բաճկոնը և տաբատը լցոնված են այդերուկի աղվամազով: Բաճկոնի վրա տեղադրված են դիմային շղթա և 2 կողային ներկարված գրպան: Տաբատի առջևի մասը մշակված է շղթայով և 2 կողային գրպանով: Բաճկոնի ուսերին առկա են ուսադիրների ամրակներ, ուսադիրները` դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված:
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, տաք միջնադիրով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, մեկ ծոցագրպան և գրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, ոչխարի բնական մորթուց: Ուսադիրները` դեղնականաչավուն: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա:
Անձրևանոցային դեղնականաչավուն կտոր, աստառը` մետաքսյա, տաք միջնադիրով, 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով, գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, լանջափեշերին` ասեղնագործված ոսկեգույն տերևներ: Ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
Երեսացուն` սև, բնական կաշվից, միջնադիրը` բնական մորթուց:
Երեսացուն` սև, բնական կաշվից:
Երկար ճիտքերով, յուֆտից, բնական մորթուց կարված ներդիրով:
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:
Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:
Սև գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով:
Դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով:
Դեղնականաչավուն կիսաբրդյա կտոր` 125 սմ x 24 սմ չափի:
Ծիրանագույն սինթետիկ գործվածք` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող մետաղյա ճարմանդով:
Բնական կաշվից` 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:
Օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ:
Ծիրանագույն լարահյուսվածքով:
Դեղնականաչավուն կտորից, կապույտ կանտով, բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Գլխարկաբոլորքի վրա 2 փոքր մետաղյա ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 միլիմետր լայնքով կապույտ մահուդից կանտ: Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ավագ, կրտսեր սպայական կազմի և ենթասպայական կազմի գլխարկաբոլորքի առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն գլխարկանշանը` դափնեպսակի տեսքով, և գլխարկակատարի վրա` Հայաստանի Հանրապետության զինանշանը:
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` մոխրագույն բնական կարակուլից: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
Կառուցվածքով և ձևով նման է 1.4-րդ կետում նկարագրվածին` առանց կարմիր կանտի: Ուսադիրները` դեղնականաչավուն կտորից` կապույտ մակաշերտերով:
Կառուցվածքով և ձևով նման է 1.4-րդ կետում նկարագրվածին` առանց կարմիր կանտի, օձիքը կարված է ոչխարի մորթուց: Ուսադիրները` դեղնականաչավուն կտորից, կապույտ մակաշերտերով:
Երեսացուն` դեղնականաչավուն կտորից, աստառը` սարժա կամ համանման, 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով, կրծքավանդակին, և 2 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: Ուսադիրները` ոսկեգույն, կապույտ մակաշերտերով: Տաբատը` դեղնականաչավուն, գունաժապավենները` կապույտ մահուդից, 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա:
Երեսացուն` դեղնականաչավուն կտորից, աստառը` սարժա կամ համանման: Կիտելին` 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով, կրծքավանդակին, և 2 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: Ուսադիրները` դեղնականաչավուն, կապույտ մակաշերտերով: Տաբատը` դեղնականաչավուն, գունաժապավենները` կապույտ մահուդից, 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա:
Երեսացուն` դեղնականաչավուն կտորից, աստառը` սարժա կամ համանման: Բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով, 2 ներկարված կողային գրպանով: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Տաբատը` 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով, տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` կապույտ մահուդե գունաժապավեններ:
Բամբակյա կտորից` գունաքողարկված թելից: Բաճկոնի առջևի մասը` շղթայով, միջնադիրը` բիազ, 2 վրադիր գրպան` կափույրներով, և 2 ներկարված կողային գրպան, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված թելից: Տաբատը` բամբակյա կտորից` գունաքողարկված թելից, 2 ներկարված կողային գրպան, հետևի մասում` 2 գրպան` կափույրներով, առջևի մասը` շղթայով:
Անձրևանոցային կտոր, ներդիրը` հանովի, բրդյա կտորից, որն ամրացվում է շղթայով: Գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, 2 կողային ներկարված գրպան և մեկ ծոցագրպան: Ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
Անջրաթափանց դեղնականաչավուն կտոր, 2 կողային բացվածքով` ձեռքերի համար, և գլխանոցով:
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, տաք ներդիրով, բաճկոնն ունի 2 ներկարված կողային գրպան, մեկ ծոցագրպան և ծոցագրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, արհեստական մորթուց: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա:
Դեղնականաչավուն կտորից, տաք միջնադիրով, 2 ներկարված կողային գրպանով, մեկ ծոցագրպանով, ունի գոտի` իր ամրակներով: Ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
Կարված է սև, բնական կաշվից, միջնադիրը` բիազ կամ համանման:
Կարված է սև, բնական կաշվից:
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:
Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:
Սև գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:
Դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա կտորից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:
Դեղնականաչավուն կիսաբրդյա կտորից` 125 սմ x 24 սմ չափի:
Գործվածքը` բամբակյա թելից:
Գործվածքը` բամբակյա թելից:
Գործվածքը` կիսաբրդյա թելից:
Խիտ բրդյա գործվածքից:
Ծիրանագույն սինթետիկ գործվածքից` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող մետաղյա ճարմանդով:
Բնական կաշվից, 50 միլիմետր լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:
Օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ:
Ծիրանագույն լարահյուսվածքով:
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան: Կառուցվածքով և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրվածին:
Սև գույնի կեպի, տաք ներդիրով` լրացված լայնեզր դարձվածքով: Լայնեզր դարձվածքը լցված է 5 միլիմետր հեռավորություն ունեցող զարդակարերով: Ունի զարդապարան, որը քունքամասերում 2 կողմից ամրանում է ոսկեգույն կոճակներով, գլխարկանշան, որն ամրացվում է գլխարկի ճակատամասում:
Մուգ կապույտ գույնի, կառուցվածքով և ձևով նման է ամենօրյա գլխարկին:
Մահուդից, տաք ներդիրով, երկարությունը` գետնից 29 սանտիմետր բարձր, մեկեզրանի, 3 կոճակով, օձիքով, ներկարված` ռելեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, գրպանները` ներկարված, լիստիկով: Թիկունքամասը` կենտրոնակարով, բաց դարձածալով, ռելեֆակարերով, ռելեֆակարերը գոտկամասում միացված են գոտիով:
Կիտելը` կապույտ գույնի, երկեզրանի օձիքով, ձախ կրծքամասում` լիստիկով փոքր գրպան, ներկարված` ռելեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներքևի գրպանները` ներկարված, լիստիկով: Թիկունքամասը` կենտրոնակարով և ռելեֆակարերով: Թևքերը` երկար, վերջնամասում` փակ դարձվածքով, 3 կոճակով: Կիսաշրջազգեստը` մուգ կապույտ գույնի, պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով, բաց դարձածալով:
Մոխրագույն կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` անգլիական, ձախ կրծքամասում` լիստիկով փոքր գրպան, ներկարված` ռելեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներքևի գրպանները` ներկարված: Թիկունքամասը` կենտրոնակարով և 4 ռելեֆակարով: Թևքերը` երկկտոր: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:
Դարչնագույն կտորից, մեկեզրանի` 5 ոսկեգույն փոքր կոճակով, օձիքով, կրծքի մասում` լայնակի կտրվածքով, փոքր կափույրներով, որոնք կիտելին ամրանում են ոսկեգույն փոքր կոճակներով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներկարված` ռելեֆակարերով, վրադիր մեծ գրպաններով, որոնք կոճկվում են կափույրներով և փոքր ոսկեգույն կոճակներով, գրպանները` ձևավորված հանդիպակաց դարձածալով: Կիտելի բոլոր եզրակարերը զարդակարվում են: Թիկունքամասը` կենտրոնակարով և ռելեֆակարերով: Թևքերը` 2 քառորդ, եզրը` դարձածալով և զարդակարով: Կիսաշրջազգեստի հետևի մասը` կենտրոնակարով և դարձածալով:
Մոխրագույն կտորից, ձևվածքն ունի կիսանստած ուրվագիծ, աջ լանջափեշը` 4 կոճկվող գաղտնակար հանգույցով, լանջափեշերն ունեն կողքի կարվածքներ: Աստառը` սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` հանովի:
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից: Բաճկոնի առջևի մասը` շղթայով, միջնադիրը` բիազ, 2 վրադիր գրպան` կափույրներով, և 2 ներկարված կողային գրպան, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված թելից: Տաբատը` բամբակյա կտորից` գունաքողարկված թելից, 2 ներկարված կողային գրպան, հետևի մասում` 2 գրպան` կափույրներով, առջևի մասը` շղթայով: Թույլատրվում է կեպիի փոխարեն կրել կարմիր կամ կանաչ բերետ` ըստ նշանակության:
Գունաքողարկված թելից, տաք ներդիրով, բաճկոնն ունի 2 ներկարված կողային գրպան, մեկ ծոցագրպան և ծոցագրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, արհեստական մորթուց: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա:
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:
Անջրաթափանց դեղնականաչավուն կտորից, 2 կողային բացվածքով` ձեռքերի համար, և գլխանոցով:
Ներքնազգեստ` ամառային և ձմեռային, գուլպա` տրիկոտաժե, սև, մուգ, մոխրագույն, զուգագուլպա` կիսաբրդյա, կապրոնե:
Սև կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:
Մուգ կապույտ կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:
Սև կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով:
Սև կաշվից: Երկար ճիտքերով, երեսամասը` ամբողջական առաջամասով:
Սև կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով:
Բնական կաշվից, 50 միլիմետր լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:
Օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ: Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կին սպաների, ենթասպաների ուսադիրներին աստղերը տեղադրվում են համաձայն հետևյալ աղյուսակի`
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Մ. Թոփուզյան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. Թևքանշանը` Հայաստանի Հանրապետության դրոշի, զինանշանի և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով` 11 սմ x 8 սմ կապույտ ֆոնի վրա։ Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավմամբ։ 2. Խորհրդանշանները` 1,4 սմ x 2,7 սմ, ոսկեգույն և կանաչ (դաշտային հանդերձանքի համար)` պլաստմասսայե։ 3. Տոնական գոտու ճարմանդը` օվալաձև, արույրե` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով։ 4. Գլխարկանշանը` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, մետաղյա։ 5. Տոնական ուսադիրները` ոսկեգույն դաշտով, կապույտ մակաշերտերով։ Տոնական սպիտակ վերնաշապիկի ուսադիրները` սպիտակ դաշտով, մակաշերտը` կապույտ։ Ամենօրյա ուսադիրները` կապույտ մակաշերտով։ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության սպաների, ենթասպաների ուսադիրներին աստղերը տեղադրվում են համաձայն հետևյալ աղյուսակի`
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|