Գլխավոր տեղեկություն
Номер
N 1155-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.09.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.09.08/48(347) Հոդ.1046
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.08.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.08.2004
Дата вступления в силу
09.09.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2004 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2004 թվականի N 1155-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 27
Երևան


 


Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 26-ի N 1155-Ն որոշման


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական դասակարգման
հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և
դրանք իրականացնող մարմինների
անվանումները

Վերաբաշխում
«Հայաստանի Հանրապետության
2004 թվականի պետական
բյուջեի մասին» ՀՀ
օրենքի N 1 հավելվածում
և փոփոխություններ ՀՀ
կառավարության 2004
թվականի փետրվարի 12-ի
N 216-Ն որոշման N 5
հավելվածում (փակագծերում
նշված են հատկացումներից
պակասեցվող, իսկ դրական
նշանով` ավելացվող գումարները)

խումբը

ենթա-
խումբը

ինն ամիս

տարի

08

 

Բնակարանային-կոմունալ տնտեսություն
այդ թվում`

(717.200)

(717.200)

 

02

Բնակարանային տնտեսություն և
բնակարանային շինարարություն

(717.200)

(717.200)

 

 

այդ թվում`

 

 

 

 

06. Բազմաբնակարան շենքերի համար
ջրաչափերի ձեռքբերում և տեղադրում

(717.200)

(717.200)

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային
տնտեսության պետական կոմիտե

(717.200)

(717.200)

 

 

Գյուղատնտեսություն, անտառային և ջրային
տնտեսություն, ձկնաբուծություն
այդ թվում`

(717.200)

(717.200)

 

 

Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և այլ
ծրագրեր
այդ թվում`

(717.200)

(717.200)

 

 

07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում

(717.200)

(717.200)

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային
տնտեսության պետական կոմիտե

(717.200)

(717.200)

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան