Գլխավոր տեղեկություն
Номер
N 119-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (03.03.2005-11.09.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.03.02/15(387) Հոդ.259
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.02.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.02.2005
Дата вступления в силу
03.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2010

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 21 փետրվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2005 թվականի N 119-Ն


ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 100.0 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

3. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է.

բ) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով.

գ) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` հրատարակչական գործ:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային  կազմակերպությունների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի  2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության  հարցերի նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

գ) հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 14
Երևան