«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2004 թվականի N 211-Ն
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2003-2008 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թվականների փորձարարական ծրագիրը հաստատելու մասին» N 1533-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժիշկների կողմից սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց մասնագիտական և լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) ընտանեկան բժիշկների միջոցով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և հետազոտման ուղեգրի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
դ) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում մասնագիտական խորհրդատվության, բուժման ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ աջակցել ընտրված փորձարարական վայրերի բժշկական կազմակերպություններում սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով հաստատված կարգերի ներդրման գործընթացին և ապահովել վերահսկողություն դրա իրականացման նկատմամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիներին հիվանդանոցային բժշկական օգնություն և ախտորոշում իրականացնող բժշկական կազմակերպություններ ուղեգրման պահանջներն ու պայմանները:
2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնություն ստանալու համար քաղաքացիներն ուղեգրվում են միայն այն հիվանդանոցային և ախտորոշիչ լիցենզավորված բժշկական կազմակերպություններ, որոնց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվել են պետական պատվերի պայմանագրեր:
3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից քաղաքացիներին հիվանդանոցային բուժման համար ուղեգրերը տրվում են`
ա) պետության կողմից երաշխավորված անվճար բուժում ստանալու իրավունք ունեցող՝ տվյալ տարում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց.
բ) միայն հիվանդանոցային կազմակերպություններում՝ տվյալ հիվանդությունների կամ վիճակների գծով թույլատրված` ցուցաբերվող բժշկական օգնության շրջանակներում։
Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից տրված ուղեգրերի հետ պետք է ներկայացվի նաև քաղվածք ամբուլատոր քարտից:
4. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված քաղաքացիներն ուղեգրի հետ հիվանդանոցային կամ ախտորոշիչ բժշկական կազմակերպություն են ներկայացնում նաև սոցիալական համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և անձնագիր (երեխաների համար՝ ծննդյան վկայական) կամ դրանց պատճենները։
5. Հայաստանի Հանրապետության մարզերի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններից Երևանի հիվանդանոցներ քաղաքացիների ուղեգրման համար պարտադիր պայման է մարզային հիվանդանոցներում անհրաժեշտ բուժման կազմակերպման տեխնիկական հնարավորությունների բացակայությունը, այսինքն, քաղաքացիները կարող են ուղեգրվել միայն այն հիվանդությունների բուժման համար, որոնք չեն կարող կազմակերպվել տվյալ մարզի բժշկական կազմակերպությունների ուժերով:
6. Քաղաքացուն տրված ուղեգիրն ստորագրվում է ուղեգրող բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից և հաստատվում բժշկական կազմակերպության կլոր կնիքով (կլոր կնիքի բացակայության դեպքում ուղեգիրը համարվում է անվավեր):
7. Ուղեգիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի (N 3 հավելված) վրա: Բացառիկ դեպքերում՝ նշված ձևի բացակայության դեպքում, ուղեգիրը կարող է լրացվել նաև ուղեգրող բժշկական կազմակերպության ձևաթղթի վրա՝ սահմանված ուղեգրի ձևում պարունակվող բոլոր տեղեկությունների պարտադիր լրացմամբ:
8. Քաղաքացիների անվճար բժշկական օգնության կամ հետազոտման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում` բուժող բժշկի կողմից (ընտանեկան բժիշկ, տեղամասային թերապևտ, մանկաբույժ, առանձին դեպքերում` բժիշկ-մասնագետներ, սակայն` ընտանեկան կամ տեղամասային բժշկի մասնակցությամբ):
9. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի (N 3 հավելված)` հիվանդանոցային կազմակերպությունները, ուր ուղեգրվում է հիվանդը, պարտավոր են լրացնել և ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն վերադարձնել ուղեգրի` հատման գծից ներքև գտնվող հատվածը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիների մասնագիտական և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման պայմանները, պահանջներն ու ուղեգրման ձևը:
2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական ու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց տվյալ կամ այլ բժշկական կազմակերպության մասնագիտական և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության ուղեգրման համար կարող է հիմք հանդիսանալ սոցիալական ցուցման առկայությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում այդ անձանց ընդգրկված լինելը:
3. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց մասնագիտական ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության ուղեգիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի (N 4 հավելված) վրա, որը հաստատվում է ուղեգրող բժշկի ստորագրությամբ և անձնական կնիքով:
4. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի (N 4 հավելված)` բժիշկ-մասնագետը կամ լաբորատոր-ախտորոշիչ ծառայության մասնագետը (ուր ուղեգրվել է հիվանդը), պարտավոր է լրացնել և ուղեգրող բժշկին վերադարձնել ուղեգրի` հատման գծից ներքև գտնվող հատվածը, առանց որի չի կարող իրականացվել բուժման փոխհատուցումը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ձև
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ
1. Հիվանդանոցային կազմակերպությունը, ուր ուղեգրվում է հիվանդը_________________ (անվանումը) ____________________________________________________________ ____________________________________________________________ (հասցեն) 2. Քաղաքացի _______________________________ __________ ___ ______ (անունը, հայրանունը, ազգանունը) (ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) ____________________________________________ (անձնագրի սերիան, համարը) (ծննդյան վկայականի համարը) ______________________________________________ _____________ (հիվանդի մշտական բնակության հասցեն (մարզը, քաղաքը, փողոցը, տունը, բնակարանը) (հեռախոսահամարը)
3. Ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն __________________________________________________ | | | | | (անվանումը) (ծածկագիրը) __________________________________________ _________________ (հասցեն) (հեռախոսահամարը) 4. Ուղեգրվող քաղաքացու նախնական ախտորոշումը (կցել կատարված հետազոտությունների ____________________________________________________________ 5. Ուղեգրման նպատակը (ընդգծել)` ախտորոշման ճշգրտում, խորհրդատվություն, բուժում 6. Պետական պատվերի իրականացման հիմքերը` ա) քաղաքացին պատկանում է սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբի (նշել խումբը) բ) բժշկասոցիալական ցուցումով գ) անհետաձգելի վիճակ
7. Բուժող բժիշկ (ընտանեկան բժիշկ, թերապևտ, մանկաբույժ) _____________________ (անունը, ազգանունը) | | | | ________________________ __________ _____________ 200 թ. (ծածկագիրը) (ստորագրությունը) 8. Ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տնօրեն
_____ _______________ 200 թ.
Կ.Տ. ………………………………………………………………...................................………………………………………..
1. Ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունը ____________ (անվանումը) ______________________________ | | | | (ծածկագիրը) 2. Քաղաքացի ________________________ ____________ ___ _________ (անունը, հայրանունը, ազգանունը) (ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) __________________________________________________ (անձնագրի սերիան, համարը) (ծննդյան վկայականի համարը) ___________________________________________ ___________ (հիվանդի մշտական բնակության հասցեն (մարզը, քաղաքը, փողոցը, տունը, բնակարանը) (հեռախոսահամարը)
3. Ուղեգրված քաղաքացու հաստատված ախտորոշումը կամ տվյալներ լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների մասին_________________________________ ____________________________________________________________
4. Նշանակումներ և խորհուրդներ_______________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ 5. Բուժող բժիշկ_____________ _______________ _____________________ (անունը, ազգանունը) (ստորագրությունը) (դուրսգրման (հետազոտման) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
6. Հիվանդանոցային կազմակերպություն ___________________________________ (անվանումը, հասցեն) ____________________________________________________________
____________________________________________ (դուրսգրման (հետազոտման) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Ձև
Ուղեգրող բժշկական կազմակերպության ծածկագիրը __ __ __ __
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր N _________
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ, ԲՈՒԺՄԱՆ ՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ա
Պետական պատվերի շրջանակներում անվճար` այո o ոչ o Շտապ` այո o ոչ o
1. Ուղեգրվում է քաղաքացի _________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) (ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) ___________________ (հասցեն)
2. Ուղեգրվողի սոցիալական քարտի համարը | | | | | | | | | | |
3. Ուղեգրվողի նախնական ախտորոշումը _________________________________ 4. Ուղեգրման նպատակը (ընդգծել)` ախտորոշում, ախտորոշման ճշգրտում, խորհրդատվու- թյուն, բուժում, ախտորոշիչ քննություն 5. Ուղեգրման հիմքը (ընդգծել)`
ա) քաղաքացին պատկանում է սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբի (նշել խումբը) _________ բ) բժշկասոցիալական ցուցումով գ) անհետաձգելի վիճակ
6. Բուժող բժիշկ _______________________ | | | | _________________ (անունը, ազգանունը) (ծածկագիրը) (ստորագրությունը)
____ ___________ 200 թ.
Կ. Տ.
7. Առաջնային ուղեգրող բժիշկ _______________________ ________________ (անունը, ազգանունը) (ստորագրությունը)
____ ___________200 թ.
Կ. Տ.
………………………………………………………....................................……………………………..……………
Բ
1. Քաղաքացի ______________________ ____________________ ______ (անունը, հայրանունը, ազգանունը) (ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) (հասցեն)
2. Ուղեգրված քաղաքացու հաստատված ախտորոշումը կամ լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները____________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ 3. Նշանակումներ և խորհուրդներ______________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________
4. Բժիշկ-խորհրդատու ___________________ | | | | _________________ (անունը, ազգանունը) (ծածկագիրը) (ստորագրությունը)
____ ___________200 թ.
Կ. Տ. ………………………………………………………………………………………………........................................… Գ
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.01.2017, N 18-Ն | 05.02.2017, N 211-Ն | |
11.12.2014, N 1405-Ն | 29.12.2014, N 211-Ն | |
19.11.2009, N 1338-Ն | 19.12.2009, N 211-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|