«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2004 թվականի N 1611-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) թռիչքային գործունեության սերտիֆիկացման վարչությունը բաժանելու միջոցով ստեղծել թռիչքային ստանդարտների վարչություն և օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն.
բ) ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժինը վերանվանել հաշվապահական հաշվառման բաժին.
գ) ստեղծել իրավաբանական բաժին:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրույթների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
բ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող վարչությունները կարող են ունենալ առնվազն 6 հաստիքային միավոր.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի բաժինները, բացառությամբ առաջին բաժնի, կարող են ունենալ առնվազն 4 հաստիքային միավոր.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի առաջին բաժինը կարող է ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Քարտուղարություն
Թռիչքների անվտանգության տեսչական վարչություն
Թռիչքային ստանդարտների վարչություն
Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն
Օդային փոխադրումների կարգավորման և լիցենզավորման վարչություն
Իրավաբանական բաժին
Հաշվապահական հաշվառման բաժին
Ավիացիոն անվտանգության բաժին
Առաջին բաժին
|
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|