Գլխավոր տեղեկություն
Номер
N 1567-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.11.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.11.29/64.1 Հոդ.1314.5
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.10.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.11.2004
Дата вступления в силу
30.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1567-Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացնել 3000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

 3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համար ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերման ծախսերի ֆինանսավորումը` 4500.0 հազ. դրամի չափով, կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 01 ենթախմբի «01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գծով նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 20
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1567-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման
Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի,
ֆինանսավորվող ծրագրերի և դրանք
իրականացնող մարմինների անվանումները
Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները նշված
են դրական նշանով,
իսկ նվազեցումները`
փակագծերում)
խում-
բը
ենթա-
խումբը
    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0


10

 

 


07

այդ թվում`

 
ԸՆԴԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4000.0

այդ թվում`

 
Ընդհանուր բնույթի պետական այլ
ծառայություններ
4000.0

այդ թվում`

 
01. Գործադիր իշխանության, պետական
կառավարման հանրապետական և տարածքային
կառավարման մարմինների պահպանում

4000.0

ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական հանձնաժողով
4000.0
14

 

06

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ (4000.0)

այդ թվում`

 
Այլ ծրագրեր (4000.0)

այդ թվում`

 
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (4000.0)
ՀՀ կառավարություն (4000.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան