«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2004 թվականի N 1537-Ն
ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ 50 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ԱԶԱՏՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» ենթակետի կիրառումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվող` գյուղատնտեսության բնագավառի գիտական և ուսումնափորձնական կազմակերպությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված գյուղատնտեսության բնագավառի գիտական և ուսումնափորձնական կազմակերպությունների նկատմամբ հողի հարկից 50 տոկոսի չափով ազատման արտոնությունը կիրառվում է այն հողերի մասով, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական, գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով:
3. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված` հողերի նպատակային նշանակությամբ օգտագործման նկատմամբ վերահսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ 50 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ԱԶԱՏՎՈՂ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՓՈՐՁՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի փորձարարական բազա
(«Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ)
ՀՀ Արմավիրի մարզի Նալբանդյանի փորձարարական բազա
(«Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ)
ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի փորձարարական տնտեսություն
(«Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ)
ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի գոտիական փորձարարական կայան
(«Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ)
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի գոտիական փորձարարական կայան
(«Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ)
ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի փորձարարական կայան
(«Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն»
ՊՈԱԿ)
ՀՀ Արարատի մարզի Դարակերտի փորձարարական տնտեսություն
(«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ)
«Աբովյանի տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան»
ՊՓԲԸ («Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ)
ՀՀ Արմավիրի մարզի Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսություն
(«Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» ՊՈԱԿ)
ՀՀ Կոտայքի մարզի Բալահովտի ուսումնափորձարարական տնտեսություն
(«Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» ՊՈԱԿ)
«Գյումրու սելեկցիոն կայան» ՊՓԲԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|