Գլխավոր տեղեկություն
Номер
N 153-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.03.2004-08.04.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.03.17/15(314) Հոդ.341
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.02.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.02.2004
Дата вступления в силу
18.03.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2004 թվականի N 153-Ն

 

ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի հաշվին ֆինանսավորվող` Երևանի համաքաղաքային նշանակության 2004 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելվածի:

2. Երևանի քաղաքապետին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

եռամսյա ժամկետում` Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման 2004 թվականի ծրագիրը, իսկ անհրաժեշտության դեպքում` Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման 2004 թվականի ծրագրի հետ միասին` առաջարկություններ սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

բ) մինչև 2004 թվականի հունիսի 1-ը` Երևան քաղաքի փողոցների կապիտալ նորոգման 2004 թվականի ծրագիրը.

բ) եռամսյա ժամկետում ապահովել Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 շենքերի նախագծային-նախահաշվային փաստաթղթերի կազմումը.

գ) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի ֆինանսավորման նպատակով` նշված ծրագրի իրականացման գրասենյակային հատկացման, ինչպես նաև պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու և վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու համար սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվով նախատեսվող գումարները հաշվարկային են և 2004 թվականի ընթացքում ճշտման անհրաժեշտություն ունեն, յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին զեկուցել նշված ծրագրի կատարման ընթացքի մասին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնակցությամբ քննարկել սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն Երևանի քաղաքապետի կողմից տրվող զեկույցը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. փետրվարի 27
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 5-ի N 153-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ (ԸՍՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ)

 

NN
ը/կ

 

Գումարը
(հազ. դրամ)

1

2

3

  

ԸՆԴԱՄԵՆԸ

10,038,371.7
  

այդ թվում`

 
1.

ԸՆԹԱՑԻԿ ՆԵՐՔԻՆ ԱՅԼ ՏՐԱՆՍՖԵՐՏԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ

8,389,071.7
 

որից`

 
  ա) վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին փոխհատուցում 276,200.0
  բ) պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու և վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին փոխհատուցում 612,871.7
  գ) «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի իրականացման գրասենյակին հատկացվելիք գումար 7,500,000.0
2.

ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

500,900.0
 

որից`

 
  ա) 3-րդ աստիճանի վթարային շենքերի ամրացում 418,200.0
 

այդ թվում`

 
  Հալաբյան փողոցի N 31 շենք 199,500.0
  Սեբաստիայի փողոցի N 18 շենք 51,700.0
  Սեբաստիայի փողոցի N 26 շենք 53,800.0
  Արցախի փողոցի N 8/3 շենք 113,200.0
  բ) 4-րդ աստիճանի վթարային շենքերի քանդում 24,800.0
  գ) Սիլիկյան թաղամասի կոյուղագծի կառուցում 57,900.0
3.

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ-ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

28,400.0

որից`

 
  սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզի կազմում 28,400.0
4.

ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

20,000.0
 

որից`

 
  վթարային շենքերի նախագծման աշխատանքներ 20,000.0
5. ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ 800,000.0
 

որից`

 
  փողոցների կապիտալ նորոգման աշխատանքներ 800,000.0
6. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԳՈՒՄԱՐԸ 300,000.0 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան