Գլխավոր տեղեկություն
Номер
N 172-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.03.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.03.17/15(314) Հոդ.348
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.02.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.02.2004
Дата вступления в силу
27.03.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2004 թվականի N 172-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՐԺԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 1707 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 1647.9 հեկտարը, որից` 444 հեկտար վարելահող, 45 հեկտար խոտհարք, 371.5 հեկտար արոտ, 787.4 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 7.6 հեկտարը, որից` 4 հեկտար արոտ, 3.6 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 3 հեկտար արոտը` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, 4.6 հեկտարը, որից` մեկ հեկտար արոտը եւ 3.6 հեկտար այլ հողեր` հասարակական կառուցապատման համար.

գ) 50.5 հեկտարը, որից` 40 հեկտար վարելահող, 6.5 հեկտար արոտ, 4 հեկտար այլ հողեր հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` հանգստի գոտի հիմնելու համար.

դ) մեկ հեկտար արոտը` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` աղբավայրի համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. փետրվարի 25
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 172-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՐԺԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան