Գլխավոր տեղեկություն
Номер
N 1817-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.01.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.12/2(374) Հոդ.57
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.12.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.2004
Дата вступления в силу
13.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2004 թվականի N 1817-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 23
Երևան

 

 


Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 23-ի N 1817-Ն որոշման


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

(հազ.դրամ)

 

Խում-բը

 

Ենթա-խումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

 

 

 ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

 

 

 այդ թվում`

 

06

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

(76,000.0)

 

 

 այդ թվում`

 

 

02

Կենսաթոշակային ապահովում

(76,000.0)

 

 

 այդ թվում`

 

 

 

01. Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում

(76,000.0)

 

 

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

(76,000.0)

 

 

 թոշակներ

(76,000.0)

03

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

76,000.0

 

 

 այդ թվում`

 

 

01

Հասարակական կարգի պահպանություն

76,000.0

 

 

 այդ թվում`

 

 

 

02. Հասարակական կարգի պահպանության
ապահովում

76,000.0

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

76,000.0

 

 

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր

40,000.0

 

 

կապի ծառայությունների վճարներ

36,000.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան