Գլխավոր տեղեկություն
Номер
N 1928-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (05.02.2005-02.02.2006)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.02.04/10(382) Հոդ.186
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.12.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.01.2005
Дата вступления в силу
05.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2004 թվականի N 1928-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի
N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի N 1522-Ն որոշման 6.10-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի N 17 նիստի արձանագրային որոշման 37-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իը» ենթակետով.

«իը) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպումը և իրականացումը»։

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարությունում ստեղծել հասարակայնության հետ կապերի բաժին` ոչ ինքնուրույն գործող բաժնի կարգավիճակով և հաստատել դրա կանոնադրությունը.

բ) մինչև նախարարության աշխատակազմի քարտուղարության հասարակայնության հետ կապերի բաժնի քաղաքացիական ծառայության պաշտոններում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակումներ կատարելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ժամկետային աշխատանքային պայմանագրեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունվարի 18
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2005, N 2290-Ն 02.02.2006, N 1928-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան