«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2004 թվականի N 1413-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետի «դ» ենթակետում, 4-րդ կետում և որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն» բառերը` ըստ հոլովառության, փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կարգում` 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ծրագրում ընդգրկվում են`
ա) աշխատանք փնտրող` չզբաղված անձինք,
բ) աշխատանք փնտրող, սակայն հողի սեփականաշնորհումից օգտված լինելու պատճառով զբաղված համարվող անձինք` սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված աշխատանքները կատարելու համար»,
121-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«121. Ծրագրերի տևողությունը չպետք է 3 ամսվանից ավելի լինի, ծրագրերը պետք է ավարտվեն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը»,
17-րդ կետում «նախարարին» բառը փոխարինել «նախարարության աշխատակազմին» բառերով,
18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը գործակալությունից ամփոփ հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում վճարման փաստաթղթերը` ըստ գործակալության տարածքային կենտրոնների»,
181-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«181. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վճարման ենթակա նպաստի գումարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվանմամբ գործակալության տարածքային կենտրոններն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղական գանձապետական բաժիններում բացված «Նպաստ` աշխատանքի դիմաց» ծրագրի գանձապետական հաշիվներին»,
ուժը կորցրած ճանաչել 19-րդ կետը,
20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Նպաստի գումարները վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությանը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղական գանձապետական բաժինների կողմից` կանխիկ դրամի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|