Գլխավոր տեղեկություն
Номер
N 825-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.06.2004-16.03.2006)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.06.23/33(332) Հոդ.790
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.05.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.06.2004
Дата вступления в силу
24.06.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2004 թվականի N 825-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 803 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2119-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 495889 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Գյումրիի «Էլսարք» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով (ներդրումային մասնավորեցման արդյունքում պետական բաժնեմասը կազմում է 67,84 տոկոս):

1.2. Սահմանել Գյումրիի «Էլսարք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 28162 հազ. դրամ:

1.3. Սահմանել Գյումրիի «Էլսարք» բաց բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 19105 հազ. դրամ:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 4776 հազ. դրամ:

1.5. Գյումրիի «Էլսարք» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 467727 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 121343 հազ. դրամ,

երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 268098 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 551 հազ. դրամ,

հիմնադիրներին (մասնակիցներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 7183 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 70552 հազ. դրամ:

1.6. Գյումրիի «Էլսարք» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 16488 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերից Մուշեղ Մանուչարի Հարությունյանին (անձնագիր` AF 0358480, տրված` 048-ի կողմից, այսուհետ` գնորդ):

2.2. Սահմանել «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 11139 հազ. դրամ:

2.3. Սահմանել «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 8911 հազ. դրամ:

2.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 2228 հազ. դրամ:

2.5. «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 5349 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 305 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1120 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքի գծով` 1092 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 2832 հազ. դրամ:

2.6. «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 525 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նաիրի-16» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

3.2. Սահմանել «Նաիրի-16» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 446 հազ. դրամ:

3.3. Սահմանել «Նաիրի-16» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 357 հազ. դրամ:

3.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 357 հազ. դրամ:

3.5. «Նաիրի-16» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 79 հազ. դրամ, այդ թվում` այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 79 հազ. դրամ:

3.6. «Նաիրի-16» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է մասնավորեցումից հետո 2 տարվա ընթացքում կատարել 1,5 մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ` պահպանելով աշխատատեղերը և ստեղծելով նոր աշխատատեղեր.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 5124 հազ. դրամ գնահատված «Մեխանիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վարձակալված` պետական սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել գույքի վարձակալ «Մեխանիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

4.2. Սահմանել մասնավորեցման ենթակա վարձակալված գույքի գնահատված արժեքը` 5124 հազ. դրամ:

4.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 2562 հազ. դրամ:

4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 1403 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Եղեգնաձորի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ)` վերակազմակերպելով «Եղեգնաձորի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» փակ բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել «Եղեգնաձորի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 1260 հազ. դրամ, որը համապատասխանում է 1260 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Սահմանել «Եղեգնաձորի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1260 հազ. դրամ:

5.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 315 հազ. դրամ:

5.5. «Եղեգնաձորի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 143 հազ. դրամ, այդ թվում` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 106 հազ. դրամ, սոցիալական ապահովագրության գծով` 37 հազ. դրամ:

5.6. «Եղեգնաձորի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է 2 տարվա ընթացքում կատարել 500 հազ. դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 28763 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անասնաբուժմատ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերանվանելով «Անասնաբուժմատ» փակ բաժնետիրական ընկերություն:

6.2 Նվազեցնելով «Անասնաբուժմատ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` այն սահմանել 15814 հազ. դրամ, որը համապատասխանում է 15814 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Սահմանել «Անասնաբուժմատ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 15814 հազ. դրամ: 6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 3954 հազ. դրամ:

6.5. «Անասնաբուժմատ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 12949 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 900 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1912 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 887 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 4585 հազ. դրամ,

հիմնադիրներին (մասնակիցներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 3732 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 933 հազ. դրամ:

6.6. «Անասնաբուժմատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

6.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.12. Գաղտնի:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 803 որոշման 7.1-7.6-րդ կետերը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 2119-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման 3.1-ին կետում «11785» թիվը փոխարինել «3625,6» թվով և նույն կետը «նախարարությանը» բառից հետո լրացնել «համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը» բառերով.

բ) 3.2-րդ կետում «5619» թիվը փոխարինել «4165,9» թվով.

գ) 3.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.4. Գյումրու թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 1227 հազ. դրամ»:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 10
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.02.2006, N 208-Ն 16.03.2006, N 825-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան