Գլխավոր տեղեկություն
Номер
N 1678-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (28.12.2004-20.03.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.12.27/71(370) Հոդ.1413
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.10.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.12.2004
Дата вступления в силу
28.12.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13 դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1678-Ն

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների 2-րդ մասերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների (կիսակցորդների) և ինքնագնաց մեքենաների (կառուցված ավտոմոբիլային հենասահքերի վրա)` բացառությամբ տրակտորների, այլ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների և ինքնագնաց շասսիների ու դրանց բաղկացուցիչ մասերի, կադաստրի վարման (հաշվառման և հաշվառման մատյանների վարման) լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

2. Հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի, որոնք կարող են որակվել որպես անհատապես որոշվող գույք, կադաստրի վարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:

3. Ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:

4. Գյուղատնտեսական կենդանիների` ըստ տեսակների, սեռի, ցեղի և գտնվելու վայրի, գյուղատնտեսական սարքավորումների, տրակտորների, այլ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների և ինքնագնաց շասսիների ու դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

5. Շարժական գույքի նկատմամբ գրավի, շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի գրանցման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հաշվառման ենթակա շարժական գույքի ցանկերը և դրանց հաշվառման կարգը:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 2025-Ն որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. դեկտեմբերի 8
Երևան