Գլխավոր տեղեկություն
Номер
N 1658-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.01.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.14/2(301) Հոդ.18
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.12.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.12.2003
Дата вступления в силу
15.01.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 դեկտեմբերի 2003 թ.

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2003 թվականի N 1658-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ԵՎ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 545-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի «Սպորտային միջոցառումների գծով 2003 թվականի պետական պատվերը հաստատելու մասին» N 545-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածի 5-րդ սյունակում`

3-րդ տողի «143001.2» թիվը փոխարինել «151577.4» թվով,

5-րդ տողի «40299.0» թիվը փոխարինել «31722.8» թվով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 19
Երևան

 

 


Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի դեկտեմբերի 18-ի
N 1658-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման

Բյուջետային ծախսերի
գործառական դասակարգման
խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական դասակարգման
հոդվածների, ֆինանսավորվող
ծրագրերի և դրանք իրականացնող
մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հան-
րապետության 2003 թվականի պե-
տական բյուջեի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի N 1
հավելվածում և փոփոխություն
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
փետրվարի 6-ի N 184-Ն որոշման N 5
հավելվածում (փակագծերում նշված
են հատկացումներից պակասեցվող,
իսկ դրական նշանով՝ ավելացվող
գումարները)

խումբը

ենթա-
խումբը

տարի


 

07


 

09

05. «Սպորտային միջոցառումների
կազմակերպման կենտրոն» պետա-
կան ոչ առևտրային կազմակերպու-
թյան կողմից Օլիմպիական խաղե-
րում, Աշխարհի, Եվրոպայի առաջ-
նություններում և գավաթի խաղար-
կություններում հաղթողների և
մրցանակակիրների դրամական
պարգևների վճարման ապահովում

 

 

 

 

(8576.2)

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր
ֆիզիկական կուլտուրայի և
սպորտի պետական կոմիտե

 

(8576.2)

 

 

        այդ թվում`

 

 

 

Այլ ծառայությունների ձեռքբերման
ծախսեր


(8576.2)

 

07

 

09

03. Ուսումնամարզական
հավաքների անցկացման գծով
«Սպորտային միջոցառումների
կազմակերպման կենտրոն»
պետական ոչ առևտրային կազ-
մակերպության կողմից
իրականացվող պետական
պատվեր

 

 

 

 

8576.2

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր
ֆիզիկական կուլտուրայի և
սպորտի պետական կոմիտե

 

8576.2

 

 

        այդ թվում`

 

 

 

Այլ ծառայությունների ձեռքբերման
ծախսեր


8576.2

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան