Գլխավոր տեղեկություն
Номер
N 1704-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.12.2004-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.12.27/71(370) Հոդ.1429
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.12.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.12.2004
Дата вступления в силу
28.12.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1704-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Թույլատրել`

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը սույն որոշման համաձայն «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարված վերաբաշխմանը համապատասխան` նույն հավելվածի 01 խմբի 03 ենթախմբի «01. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ավելացված հատկացումների հաշվին մարել 2003 թվականի արդյունքներով նշված ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ» հոդվածով առաջացած պարտքերը` 10005.4 հազ. դրամի չափով.

բ) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 խմբի 03 ենթախմբի «01. Դատական իշխանության մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի գծով նախատեսված հատկացումների հաշվին մարել դատարանի` նույն ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածով նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերը` 342.5 հազ. դրամի չափով.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 01 ենթախմբի «01. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի գծով նախատեսված հատկացումների հաշվին մարել կոմիտեի` նույն ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածով նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերը` 930.2 հազ. դրամի չափով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. դեկտեմբերի 10
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1704-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Խումբը

Ենթա-
խումբը    

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
 1  2

 3

 4
   

Ընդամենը` ծախսեր

(0.0)
   

այդ թվում`

 
01   ընդհանուր բնույթի պետական ծառայություններ 68,000.0
   

այդ թվում`

 
  03 Արտաքին քաղաքական գործունեություն 68,000.0
   

այդ թվում`

 
    01. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում 51,500.0
    ՀՀ արտաքին գործերի նախարարություն 51,500.0
   

որից`

 
    Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 33,000.0
    Շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր 18,500.0
    03. ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանում  
    ՀՀ արտաքին գործերի նախարարություն 28,500.0
   

որից`

 
    Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 28,500.0
    04. Միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ (80,000.0)
    ՀՀ արտաքին գործերի նախարարություն (80,000.0)
   

որից`

 
    Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին (80,000.0)
    05. Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ 68,000.0
    ՀՀ կառավարություն 68,000.0
02   պաշտպանություն 2,000,000.0
    այդ թվում`  
  01 Ռազմական կարիքներ 2,000,000.0
   

այդ թվում`

 
    01. Ռազմական կարիքների բավարարում 2,000,000.0
    ՀՀ պաշտպանության նախարարություն 2,000,000.0
14   Հիմնական խմբին չդասվող ծախսեր (2,068,000.0)
   

այդ թվում`

 
  01 Պետական պարտքային պարտավորությունների հետ գործառնություններ (2,000,000.0)
   

այդ թվում`

 
    01. ՀՀ պետական արժեթղթերի (գանձապետական պարտատոմսերի) սպասարկում (տոկոսավճար) (2,000,000.0)
    ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (2,000,000.0)
  06 Այլ ծրագրեր (68,000.0)
   

այդ թվում`

 
    01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (68,000.0)
    ՀՀ կառավարություն (68,000.0)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան