Գլխավոր տեղեկություն
Номер
N 1750-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.01.2004-22.09.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.29/6(305) Հոդ.116
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.12.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.2003
Дата вступления в силу
30.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.09.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2003 թվականի N 1750-Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստի ձևը և նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ազգային անվտանգության մարմինների զինծառայողների տարբերանշանների ձևը և նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` մինչև 2004 թվականի հունվարի 1-ը սահմանել ազգային անվտանգության զինծառայողներին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգը, ժամկետները և պայմանները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 26
Երևան

 

 

 


Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1750-Ն որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող զինծառայողները համազգեստը կրում են ըստ շնորհված կոչումների:

 

1. Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող զինծառայողների համազգեստը

 

1.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` դեղնականաչավուն կտորից

 

Կարմիր կանտով և դեղնականաչավուն գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 միլիմետր լայնքով կանտ` կարմիր մահուդից: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված հատուկ պատկեր և գլխարկանշան:

 

1.2. Ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից

 

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից: Թասակը 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

1.3. Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց

 

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է գլխարկանշան:

 

1.4. Ձմեռային վերարկու` բրդյա գործվածքից, կարակուլե օձիքով, ուսադիրներով

 

Դեղնականաչավուն կտորից` հանովի բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակներով, 2 գրպանը` ներկարովի, կափույրներով: Օձիքը` ծալովի, ծայրերը` կարմիր եզրակարերով: Մեջքը` մեջտեղի կարով, հետևի մասում` 2 կոճակով իրանաձիգ գոտի: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` կարովի, դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված:

 

1.5. Կիտել` բրդյա գործվածքից, տոնական ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ

 

Դեղնականաչավուն բրդյա կտորից, մետաքսե աստառով: 4 ոսկեգույն կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին, 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: Ուսադիրները` կարովի, ասեղնագործված` ոսկեգույն թելերով:

Տաբատը` բրդյա դեղնականաչավուն կտոր` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ:

 

1.6. Կիտել` բրդյա գործվածքից, ամենօրյա ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ

 

Դեղնականաչավուն բրդյա կտորից` մետաքսե աստառով, 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով, կրծքավանդակին` 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: Ուսադիրները` դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված: Տաբատը` դեղնականաչավուն բրդյա կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ:

 

1.7. Բաճկոն (կուրտկա)` բրդյա գործվածքից, հանովի ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ

 

Դեղնականաչավուն բրդյա կտորից, աստառը` մետաքսե, առջևի մասում տեղադրված է շղթա, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով, 2 ներկարված կողային գրպանով: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Ուսադիրները` հանովի, դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված: Տաբատը` դեղնականաչավուն բրդյա կտորից` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ:

 

1.8. Դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված գործվածքից

 

Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով, 2 ներկարված կողային գրպանով: Տաբատը` ուղիղ կարվածքով` 2 կողային գրպանով և հետևի մասում` մեկ գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա: Ուսադիրները` գունաքողարկված թելից, աստղերը` ասեղնագործված:

 

1.9. Ամառային թիկնոց (պլաշչ)` հանովի ուսադիրներով

 

Անձրևանոցային կտոր` դեղնականաչավուն, ներդիրը` հանովի, բրդյա կտորից, որն ամրացվում է շղթայով: Գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով: Մշակված է 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով:

 

1.10. Թիկնոց-ուսնոց

 

Անջրաթափանց դեղնականաչավուն կտոր` 2 կողային բացվածքով` ձեռքերի համար և գլխանոցով:

 

1.11. Ձեռնոց` ամառային

 

Հինգմատնյա, սպիտակ, գործվածքը` բամբակյա թելից:

 

1.12. Ձեռնոց` աշնանային-գարնանային

 

Հինգմատնյա, գործվածքը` խիտ բամբակյա թելից:

 

1.13. Ձեռնոց` ձմեռային

 

Հինգմատնյա, երեսացուն` բնական սև կաշվից, միջնադիրը` ոչխարի բնական մորթուց կամ համանման:

 

1.14. Ձմեռային դաշտային տաք կոստյում` այդերուկի աղվամազով, հանովի ուսադիրներով

 

Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, աստառը` մետաքսյա, բաճկոնը և տաբատը լցոնված են այդերուկի աղվամազով: Բաճկոնի վրա տեղադրված են դիմային շղթա և 2 կողային ներկարված գրպան:

Տաբատի առջևի մասը մշակված է շղթայով և 2 կողային գրպանով: Բաճկոնի ուսերին առկա են ուսադիրների ամրակներ, ուսադիրները` դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված:

 

1.15. Ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա գունաքողարկված գործվածքից, ոչխարի մորթուց կարված օձիքով, հանովի ուսադիրներով

 

Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, տաք միջնադիրով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, մեկ ծոցագրպան և գրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, ոչխարի բնական մորթուց: Ուսադիրները` դեղնականաչավուն: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա:

 

1.16. Գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով

 

Անձրևանոցային դեղնականաչավուն կտոր, աստառը` մետաքսյա, տաք միջնադիրով, 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով, գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, լանջափեշերին` ասեղնագործված ոսկեգույն տերևներ: Ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակները:

 

1.17. Մորթե կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի

 

Երեսացուն` սև, բնական կաշվից, միջնադիրը` բնական մորթուց:

 

1.18. Կոշիկ` սև գույնի

 

Երեսացուն` սև, բնական կաշվից:

 

1.19. Յուֆտե ճտքավոր կոշիկ` մորթե ներդիրով

 

Երկար ճիտքերով, յուֆտից, բնական մորթուց կարված ներդիրով:

 

1.20. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:

 

1.21. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:

 

1.22. Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:

 

1.23. Կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:

 

1.24. Փողկապ` սև գույնի

 

Սև գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով:

 

1.25. Դեղնականաչավուն փողկապ

 

Դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով:

 

1.26. Դեղնականաչավուն կաշնե

 

Դեղնականաչավուն կիսաբրդյա կտոր` 125 սմ x24 սմ չափսի:

 

1.27. Տոնական գոտի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող ճարմանդով

 

Ծիրանագույն սինթետիկ գործվածք` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող մետաղյա ճարմանդով:

 

1.28. Կաշվե գոտի

 

Բնական կաշվից` 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:

 

1.29. Դաշտային կաշվե պայուսակ

 

1.30. Թիկնոցի կաշեգոտի

 

Օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ:

 

1.31. Ուսկապ (ակսելբանտ)` 2 արույրե ծայրապնակով

 

Ծիրանագույն լարահյուսվածքով:

 

2. Ազգային անվտանգության մարմինների ավագ, կրտսեր սպայական կազմի և ենթասպայական կազմի կոչում ունեցող զինծառայողների համազգեստը

 

2.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ

 

Դեղնականաչավուն կտորից, կապույտ կանտով (ըստ նշանակության կարող է լինել նաև կարմիր կանտով), բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Գլխարկաբոլորքի վրա 2 փոքր մետաղյա ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 միլիմետր լայնքով կապույտ մահուդից կանտ: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխարկանշանը (միայն սպայական կազմի զինծառայողների համար), գլխարկաբոլորքի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

Ազգային անվտանգության մարմինների ենթասպայական կազմի զինծառայողների ամենօրյա կիսաբրդյա գլխարկի վրա չի ամրացվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխարկանշանը:

Սահմանապահ զորքերի զինծառայողների գլխարկը կարվում է կանաչ մահուդից, կարմիր կանտով, իսկ գլխարկաբոլորքը` սևակապտավուն մահուդից, կառուցվածքով նման է վերը շարադրվածին:

 

2.2. Ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից (գնդապետների համար)

 

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` մոխրագույն բնական կարակուլից: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

2.3. Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց

 

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

2.4. Ձմեռային դեղնականաչավուն վերարկու` բրդյա գործվածքից, կարակուլե օձիքով (գնդապետների համար)

 

Կառուցվածքով և ձևով նման է 1.4-րդ կետում նկարագրվածին` առանց կարմիր կանտի: Ուսադիրները` դեղնականաչավուն կտորից, կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտերով):

 

2.5. Ձմեռային դեղնականաչավուն վերարկու` ոչխարի մորթուց կարված օձիքով

 

Կառուցվածքով և ձևով նման է 1.4-րդ կետում նկարագրվածին` առանց կարմիր կանտի, օձիքը կարված է ոչխարի մորթուց: ՈՒսադիրները` դեղնականաչավուն կտորից, կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտերով):

 

2.6. Կիտել` տոնական ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ

 

Երեսացուն` դեղնականաչավուն կտոր, աստառը` սարժա կամ համանման, 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին և 2 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: Ուսադիրները` ոսկեգույն կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտերով): Տաբատը` դեղնականաչավուն, գունաժապավենները` կապույտ մահուդից (ըստ նշանակության կարող է լինել նաև կանաչ կամ կարմիր մահուդից), 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա:

 

2.7. Կիտել` ամենօրյա ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ

 

Երեսացուն` դեղնականաչավուն կտոր, աստառը` սարժա կամ համանման: Կիտելին` 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին և 2 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: Ուսադիրները` դեղնականաչավուն կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտերով): Տաբատը` դեղնականաչավուն, գունաժապավենները` կապույտ մահուդից (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մահուդից), 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա:

 

2.8. Բաճկոն` հանովի ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ

 

Երեսացուն` դեղնականաչավուն կտոր, աստառը` սարժա կամ համանման: Բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով, 2 ներկարված կողային գրպանով: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Տաբատը` 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով, տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` կապույտ մահուդե գունաժապավեններ (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մահուդից):

 

2.9. Դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված գործվածքից

 

Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից: Բաճկոնի առջևի մասը` շղթայով, միջնադիրը` բիազ, 2 վրադիր գրպան` կափույրներով և 2 ներկարված կողային գրպան, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված թելից: Տաբատը` բամբակյա կտորից` գունաքողարկված թելից, 2 ներկարված կողային գրպան, հետևի մասում` 2 գրպան` կափույրով, առջևի մասը` շղթայով: Թույլատրվում է կեպիի փոխարեն կրել կարմիր կամ կանաչ բերետ` ըստ նշանակության:

 

2.10. Ամառային թիկնոց` հանովի ուսադիրներով

 

Անձրևանոցային կտոր, ներդիրը` հանովի, բրդյա կտորից, որն ամրացվում է շղթայով: Գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, 2 կողային ներկարված գրպան և մեկ ծոցագրպան: ՈՒսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:

 

2.11. Թիկնոց-ուսնոց

 

Անջրաթափանց դեղնականաչավուն կտոր, 2 կողային բացվածքով` ձեռքերի համար, և գլխանոցով:

 

2.12. Ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով, գունաքողարկված գործվածքից

 

Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, տաք ներդիրով, բաճկոնն ունի 2 ներկարված կողային գրպան, մեկ ծոցագրպան և ծոցագրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, արհեստական մորթուց: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա:

 

2.13. Գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով

 

Դեղնականաչավուն կտորից, տաք միջնադիրով, 2 ներկարված կողային գրպանով, մեկ ծոցագրպանով, ունի գոտի` իր ամրակներով: Ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:

 

2.14. Կիսաճտքավոր կոշիկ

 

Կարված է սև, բնական կաշվից, միջնադիրը` բիազ կամ համանման:

 

2.15. Կոշիկ

 

Կարված է սև, բնական կաշվից:

 

2.16. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:

 

2.17. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:

 

2.18. Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:

 

2.19. Կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:

 

2.20. Փողկապ` սև գույնի

 

Սև գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:

 

2.21. Դեղնականաչավուն փողկապ

 

Դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:

 

2.22. Դեղնականաչավուն կաշնե

 

Դեղնականաչավուն կիսաբրդյա կտոր` 125սմ x24սմ չափսի:

 

2.23. Տրիկոտաժե սպիտակեղեն

 

Գործվածքը` բամբակյա թելից:

 

2.24. Բամբակյա կիսագուլպա

 

Գործվածքը` բամբակյա թելից:

 

2.25. Կիսաբրդյա կիսագուլպա

 

Գործվածքը` կիսաբրդյա թելից:

 

2.26. Բրդյա հինգմատնյա ձեռնոց

 

Խիտ բրդյա գործվածքից:

 

2.27. Տոնական գոտի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող ճարմանդով

 

Ծիրանագույն սինթետիկ գործվածք` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող մետաղյա ճարմանդով:

 

2.28. Գոտկատեղի կաշեգոտի

 

Բնական կաշվից, 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:

 

2.29. Դաշտային կաշվե պայուսակ

 

2.30. Թիկնոցի կաշեգոտի

 

Օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ:

 

2.31. Ուսկապ (ակսելբանտ)` 2 արույրե ծայրապնակով

 

Ծիրանագույն լարահյուսվածքով:

 

3. Ազգային անվտանգության մարմինների կին զինծառայողների համազգեստը

 

3.1. Բրդյա պիլոտկա

 

Դեղնականաչավուն կտոր` կապույտ մահուդե կանտով (ըստ նշանակության կարող է լինել նաև կանաչ կամ կարմիր կանտերով), գլխարկանշանով:

 

3.2. Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց

 

Կառուցվածքով և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրվածին:

 

3.3. Ձմեռային վերարկու

 

Կառուցվածքով և ձևով նման է 1.4-րդ կետում նկարագրվածին` առանց կարմիր կանտի:

 

3.4. Կիտել` տոնական ուսադիրներով, և կիսաշրջազգեստ

 

Դեղնականաչավուն կտորից 2 կողային ներկարված գրպան` կափույրներով, մեկ ներկարված գրպան` առանց կափույրի` կրծքային մասում և կիսաշրջազգեստ:

Ուսադիրները` ոսկեգույն կապույտ մակաշերտով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտով): Կիտելի առջևի մասում մեկ շարքով տեղադրված է 3 ոսկեգույն կոճակ:

 

3.5. Կիտել` ամենօրյա ուսադիրներով, և կիսաշրջազգեստ

 

Դեղնականաչավուն կտորից 2 կողային ներկարված գրպան` կափույրներով, մեկ ներկարված գրպան` առանց կափույրի` կրծքային մասում և կիսաշրջազգեստ:

Ուսադիրները` դեղնականաչավուն կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտերով):

 

3.6. Կանացի ամառային վերարկու

 

Դեղնականաչավուն կտորից, ձևվածքն ունի կիսանստած ուրվագիծ, աջ լանջափեշը` 4 կոճկվող գաղտնակար հանգույցով, լանջափեշերն ունեն կողքի կարվածքներ: Աստառը` սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` հանովի:

 

3.7. Թիկնոց-ուսնոց

 

Կառուցվածքով և ձևով նման է 2.11-րդ կետում նկարագրվածին:

 

3.8. Կիտել, կիսաշրջազգեստ և կեպի` գունաքողարկված գործվածքից

 

Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից: Բաճկոնի առջևի մասը` շղթայով, միջնադիրը` բիազ, 2 վրադիր գրպան` կափույրներով, և 2 ներկարված կողային գրպան, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված թելից: Կիսաշրջազգեստ` գունաքողարկված թելից:

 

3.9. Ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով

 

Կառուցվածքով և ձևով նման է 2.12-րդ կետում նկարագրվածին:

 

3.10. Կիսաճտքավոր կոշիկ

 

Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով:

 

3.11. Կանացի կոշիկ

 

Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով:

 

3.12. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:

 

3.13. Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:

 

3.14. Կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:

 

3.15. Փողկապ` սև գույնի

 

Սև գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:

 

3.16. Դեղնականաչավուն փողկապ

 

Դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:

 

3.17. Կանացի ներքնազգեստ

 

Ներքնազգեստ` ամառային և ձմեռային, գուլպա` տրիկոտաժե, սև, մուգ մոխրագույն, զուգագուլպա` կիսաբրդյա, կապրոնե:

 

3.18. Կաշվե գոտի

 

Բնական կաշվից, 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:

 

3.19. Թիկնոց-ուսնոցի կաշեգոտի

 

Օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ:

 

4. Ազգային անվտանգության մարմիններում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների համազգեստը

 

4.1. Ականջակալներով գլխարկ` արհեստական մորթուց

 

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` արհեստական մոխրագույն մորթուց: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

4.2. Ձմեռային կոստյում (բաճկոն և տաբատ)` բամբակյա, գունաքողարկված գործվածքից

 

Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, տաք միջնադիրով, աստառը` բիազ, օձիքը` հանովի, արհեստական մորթուց: Բաճկոնն ունի 2 վրադիր գրպան` կրծքավանդակին, 2 ներկարված կողային գրպան և 2 գրպան` թևքերին: Գրպանները կափույրներով են: Տաբատն ունի 2 ներկարված կողային գրպան և 2 վրադիր կողային գրպան` ազդրային մասում, ծնկամասը` երկտակ կարվածք, առջևի մասում` շղթա:

 

4.3. Ամառային կոստյում (բաճկոն և տաբատ)` կեպիով բամբակյա գունաքողարկված գործվածքից

 

Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, բաճկոնը` 2 գրպանով` կափույրով` ներքևի մասում, և 2 կափույրով գրպան` կրծքավանդակին, թևքերի վրա տեղադրված են 2 կափույրով գրպան: Տաբատն ունի 2 ներկարված կողային գրպան և 2 վրադիր կողային գրպան` ազդրային մասում, ծնկամասը` երկտակ կարվածք, առջևի մասում` շղթա: Թույլատրվում է կեպիի փոխարեն կրել կարմիր կամ կանաչ բերետ` ըստ նշանակության:

 

4.4. Կիրզե երկարաճիտ կոշիկ

 

Կարված է կիրզից:

4.5. Բամբակյա մայկա

 

Բամբակյա մանվածքից:

 

4.6. Բամբակյա կիսավարտիք

 

Բամբակյա մանվածքից:

 

4.7. Բամբակյա կիսագուլպա

 

Գործվածքը` բամբակյա թելից:

 

4.8. Տաք ներքնաշապիկ

 

4.9. Տաք վարտիք

 

4.10. Ոտքի փաթաթան` ձմեռային

 

0.9 մx0.3 մ չափսի:

 

4.11. Բրդյա կիսագուլպա

 

Գործվածքը` բրդյա թելից:

 

4.12. Բամբակյա հինգմատնյա ձեռնոց

 

Խիտ բամբակյա գործվածքից:

 

4.13. Բամբակյա երկմատնյա ձեռնոց

 

Խիտ բամբակյա գործվածքից:

 

4.14. Գոտեփոկ` ճարմանդով

 

Արհեստական կաշվից:

 

4.15. Տաբատի գոտի

 

Արհեստական կաշվից կամ սինթետիկ գործվածքից:

 

Ազգային անվտանգության մարմինների սպաների, ենթասպաների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են համաձայն հետեվյալ աղյուսակի

 

Զինվորական
կոչումը

Աստղերի
թիվը
ուսադիր-
ների վրա

Աստղերի
տրամա-
գիծը (մմ)

Տարածությունն
ուսադիրի ներքևի
եզրից մինչև 1-ին 
աստղի կենտրոնը
(մմ)

Ուսադիրների
երկարությամբ
աստղերի
կենտրոնների
միջև ընկած
տարածությունը
(մմ)

1

2

3

4

5

Գեներալ-գնդապետ

3

22

25

25

Գեներալ-լեյտենանտ

2

22

25

25

Գեներալ-մայոր

1

22

45

-

Գնդապետ

3

20

25

25

Փոխգնդապետ

2

20

25

-

Մայոր

1

20

45

-

Կապիտան

4

13

25

25

Ավագ լեյտենանտ

3

13

25

25

Լեյտենանտ

2

13

25

-

Կրտսեր լեյտենանտ

1

13

45

-

Ավագ ենթասպա

3

13

25

25

Ենթասպա

2

13

25

25

 

Տարբերանշաններն ըստ զինվորական կոչման կարվում են սերժանտների, ավագների, եֆրեյտորների ուսադիրներին (դեղնագույն կամ պաշտպանական գույնի ժապավեններ, գալուն) երկայնակի առանցքային գծի վրա` համաձայն հետեվյալ աղյուսակի

 

Զինվորական կոչումը

Ուսադիր-
ների վրայի
30 մմ ժապավեն-
ների թիվը

Ուսադիր-
ների վրայի
10 մմ ժապավեն-
ների թիվը

Ուսադիրի
ներքեւի եզրից
մինչեւ 1-ին
ժապավենի միջև
տարածությունը
(մմ)

Ուսադիրների
երկարությամբ
ժապավենների
միջև ընկած
տարածությունը
(մմ)

Ավագ

1

-

-

-

Ավագ սերժանտ

1

-

45

-

Սերժանտ

-

3

45

1.0

Կրտսեր սերժանտ

-

2

45

1.0

Եֆրեյտոր

-

1

45

1.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

 

Ներմուծեք նկարագրությունը_2133

Տոնական ամառային համազգեստ` գեներալների համար

                        Տոնական ամառային համազգեստ` շարքից դուրս` գեներալների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2134

Ամենօրյա ձմեռային համազգեստ (վերարկուով)` գեներալների համար

Ամենօրյա ամառային համազգեստ (թիկնոցով)` գեներալների համար

Ներմուծեք նկարագրությունը_2170

Ամենօրյա ամառային համազգեստ`
կիսասեզոնային բաճկոնով գեներալների համար

Ամենօրյա ամառային համազգեստ` գեներալների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2171

Ամենօրյա ամառային համազգեստ` շարքից
դուրս (բաճկոնով)` գեներալների համար

Ամառային տոնական համազգեստ (երկարաթև
սպիտակ վերնաշապիկով)` գեներալների համար

Ներմուծեք նկարագրությունը_2172

Տոնական ամառային համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)`
գեներալների համար 25 C բարձրի դեպքում 

Ամառային համազգեստ (երկարաթև վերնաշապիկով)`
գեներալների համար մինչև 25

Ներմուծեք նկարագրությունը_2173

 

Ամենօրյա ամառային համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)`
գեներալների համար 25 C բարձրի դեպքում 

Տոնական ամառային համազգեստ` սպաների, ենթասպաների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2219

Ամենօրյա ձմեռային համազգեստ (վերարկուով)
սպաների, ենթասպաների համար

Ամենօրյա ձմեռային համազգեստ (վերարկուով)
շարքից դուրս սպաների, ենթասպաների համար

Ներմուծեք նկարագրությունը_2220

Ամենօրյա ամառային համազգեստ` կիսասեզոնային բաճկոնով` 
սպաների, ենթասպաների համար

Ամենօրյա ամառային համազգեստ` շարքից դուրս (թիկնոցով)
սպաների, ենթասպաների համար

Ներմուծեք նկարագրությունը_2264

Ամենօրյա ամառային համազգեստ` սպաների
շարքի համար

Ամենօրյա ամառային համազգեստ` սպաների,
ենթասպաների համար

Ներմուծեք նկարագրությունը_2266

Ամենօրյա ամառային համազգեստ (բաճկոնով) շարքից դուրս`
սպաների, ենթասպաների համար

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2267

Տոնական ամառային համազգեստ (երկարաթև սպիտակ
վերնաշապիկով)` սպաների, ենթասպաների համար

Տոնական ամառային համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)` 
սպաների, ենթասպաների համար 25 C բարձրի դեպքում 

Ներմուծեք նկարագրությունը_2269

Ամենօրյա ամառային համազգեստ` երկարաթև
վերնաշապիկով սպաների, ենթասպաների համար

Ամենօրյա ամառային համազգեստ` կարճաթև
վերնաշապիկով սպաների, ենթասպաների համար 

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2320

Ամենօրյա ամառային համազգեստ` կին զինծառայողների համար

Ամենօրյա ամառային  համազգեստ (կիսասեզոնային
վերարկուով) կին զինծառայողների համար

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2343

Տոնական ամառային համազգեստ (երկարաթև սպիտակ
վերնաշապիկով) կին զինծառայողների համար

Ամառային ամենօրյա համազգեստ (երկարաթև
վերնաշապիկով) կին զինծառայողների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2351

Տոնական ամառային համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)` 
կին զինծառայողների համար 25 C բարձրի դեպքում 

Ամենօրյա ամառային համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)` 
կին զինծառայողների համար 25 C բարձրի դեպքում 

 

Ներմուծեք նկարագրությունը_2352

Ձմեռային դաշտային համազգեստ` գեներալների համար

Ամառային դաշտային համազգեստ` գեներալների համար

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2665

Դաշտային ձմեռային համազգեստ` սպաների, ենթասպաների համար

Դաշտային ամառային համազգեստ` սպաների, ենթասպաների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2667

Դաշտային ձմեռային համազգեստ` կին զինծառայողների  համար

Դաշտային ամառային համազգեստ` կին զինծառայողների համար

 

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2840

Դաշտային ձմեռային համազգեստ` զինվոր-սերժանտների, ավագների համար

Դաշտային ամառային համազգեստ` զինվոր-սերժանտների, ավագների համար

 

ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ, ՄԵԴԱԼՆԵՐԻ, ՊԱՐԳԵՎԱՆՇԱՆՆԵՐԻ,
ՆՐԱՆՑ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՎՐԱ

 

 

Ներմուծեք նկարագրությունը_3667

 

Ներմուծեք նկարագրությունը_3899

 

 

 

 


Հավելված  N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1750-Ն որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Թևքանշանները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկերով` 11 սմ x 7.5 սմ կապույտ ֆոնի վրա: Ըստ նշանակության կարող են լինել կանաչ (սահմանապահ զորքեր) և կարմիր (հատուկ մարտական գործողությունների վարչություն): Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով:

2. Խորհրդանշանները` 2.3 սմ x2.0 սմ, ոսկեգույն և կանաչ (դաշտային հանդերձանքի համար)` պլաստմասսայե:

3. Գոտեփոկի ճարմանդը` ուղղանկյուն, 7.5 սմ x5.4 սմ, արույրե` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկերով:

4. Տոնական գոտու ճարմանդը` օվալաձև, 6.5 սմ x5.0 սմ, արույրե` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկերով:

5. Օվալաձև կոկարդ` 4.5 սմ x3.5 սմ, կանաչ, պլաստմասսայե կամ մետաղյա:

6. Տոնական ուսադիրները` ոսկեգույն դաշտով, կապույտ, կանաչ և կարմիր մակաշերտերով (ըստ նշանակության): Տոնական սպիտակ վերնաշապիկի ուսադիրները` սպիտակ դաշտով, մակաշերտերը` կապույտ, կանաչ և կարմիր (ըստ նշանակության): Ամենօրյա ուսադիրները` դեղնականաչավուն դաշտով, մակաշերտերը` կապույտ, կանաչ և կարմիր (ըստ նշանակության):

 

Ազգային անվտանգության մարմինների սպաների, ենթասպաների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են համաձայն հետեվյալ աղյուսակի

 

Զինվորական
կոչումը

Աստղերի
թիվը
ուսադիր-
ների վրա

Աստղերի
տրամա-
գիծը (մմ)

Տարածությունն
ուսադիրի ներքևի
եզրից մինչև 1-ին 
աստղի կենտրոնը
(մմ)

Ուսադիրների
երկարությամբ
աստղերի
կենտրոնների
միջև ընկած
տարածությունը
(մմ)

Գեներալ-գնդապետ

2

22

25

25

Գեներալ-լեյտենանտ

1

22

25

25

Գեներալ-մայոր

3

22

45

-

Գնդապետ

2

20

25

25

Փոխգնդապետ

2

20

25

-

Մայոր

1

20

45

-

Կապիտան

4

13

25

25

Ավագ լեյտենանտ

3

13

25

25

Լեյտենանտ

2

13

25

-

Կրտսեր լեյտենանտ

1

13

45

-

Ավագ ենթասպա

3

13

25

25

Ենթասպա

2

13

25

25

 

Տարբերանշաններն ըստ զինվորական կոչման կարվում են սերժանտների, ավագների, եֆրեյտորների ուսադիրներին (դեղնագույն կամ պաշտպանական գույնի ժապավեններ, գալուն) երկայնակի առանցքային գծի վրա` համաձայն հետԵՎյալ աղյուսակի

 

Զինվորական կոչումը

Ուսադիր-
ների վրայի
30 մմ ժապավեն-
ների թիվը

Ուսադիր-
ների վրայի
10 մմ ժապավեն-
ների թիվը

Ուսադիրի
ներքեւի եզրից
մինչեւ 1-ին
ժապավենի միջև
տարածությունը
(մմ)

Ուսադիրների
երկարությամբ
ժապավենների
միջև ընկած
տարածությունը
(մմ)

Ավագ

1

-

-

-

Ավագ սերժանտ

1

-

45

-

Սերժանտ

-

3

45

1.0

Կրտսեր սերժանտ

-

2

45

1.0

Եֆրեյտոր

-

1

45

1.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

Ներմուծեք նկարագրությունը_3900

 

Ներմուծեք նկարագրությունը_4052

 

Ներմուծեք նկարագրությունը_4059

 

Ներմուծեք նկարագրությունը_4060

 

Ներմուծեք նկարագրությունը_4787

 

Ներմուծեք նկարագրությունը_4792

Ներմուծեք նկարագրությունը_4794

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.08.2018, N 966-Ն 22.09.2018, N 1750-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան