Գլխավոր տեղեկություն
Номер
N 1735-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.01.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.21/5(304) Հոդ.90
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.12.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.2003
Дата вступления в силу
22.01.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
29 դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2003 թվականի N 1735-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ «ՀԻԴՐՈՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԵՎ ՎԻԲՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ «ՀԻԴՐՈՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԵՎ ՎԻԲՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Օրենքով սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Գյումրու «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» պետական ձեռնարկությունը:

2. Ստեղծել «Գյումրու «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Գյումրու «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» պետական ձեռնարկության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` «Գյումրու «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնելու (բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի) կամ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու (շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը) համար:

4. Սահմանել, որ «Գյումրու «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակն իր մասնագիտացմանը համապատասխան գիտական, գիտատեխնիկական հետազոտությունների և գիտաարտադրական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն են:

5. Թույլատրել «Գյումրու «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գիտամեթոդական, գիտակրթական և գիտատեխնիկական խորհրդատվության մատուցում.

բ) մասնագիտական վերապատրաստում.

գ) գիտատեխնիկական հետազոտությունների և փորձակոնստրուկտորական մշակումների իրականացում:

6. «Գյումրու «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:

7. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` եռամսյա ժամկետում հաստատել «Գյումրու «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 26
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան