«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2004 թվականի N 1045-Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ընտանեկան բժշկի և բնակչության ազատ հավաքագրման սկզբունքով աշխատող` առողջության առաջնային պահպանման այլ մասնագետների (ներառյալ տեղամասային թերապևտները, մանկաբույժները, համապատասխան օժանդակ ծառայողները) կողմից իրականացված բժշկական օգնության և սպասարկման դիմաց լրացուցիչ փոխհատուցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թվականների փորձարարական ծրագրում ընդգրկված` բուժօգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թվականների փորձարարական ծրագրի շրջանակներում բնակչության ազատ հավաքագրում իրականացնող և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող` բժշկի ընտրության սկզբունքը փորձարարական կարգով ներդնող բուժհաստատությունների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
ա) մինչև 2004 թվականի հուլիսի 30-ը մշակել և, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, հաստատել սույն որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերով հաստատված ցանկերում ընդգրկված բուժհաստատությունների` առողջության առաջնային պահպանման ծառայությունների մասով բյուջետային եկամուտների բաշխման ու աշխատանքի` նոր մեթոդով վարձատրության մեթոդական ուղեցույցը.
բ) սույն որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերով հաստատված ցանկերում ընդգրկված բուժհաստատությունների հետ 2004 թվականին կնքված պայմանագրերում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 05 խմբի 03 ենթախմբի «01. 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց առողջության առաջնային պահպանման գծով պետական պատվեր» և «02. Մինչև 18 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանման գծով պետական պատվեր» ծրագրերի շրջանակներում` սահմանված կարգով կատարել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգից բխող համապատասխան փոփոխություններ.
գ) Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի (Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող) շրջանակներում իրականացնել սույն որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերով հաստատված ցանկերում ընդգրկված բուժհաստատություններում ընտանեկան բժշկի և բնակչության ազատ հավաքագրման սկզբունքով աշխատող` առողջության առաջնային պահպանման այլ մասնագետների կողմից իրականացված բժշկական օգնության ու սպասարկման դիմաց փոխհատուցման և աշխատանքի վարձատրության նոր մեթոդների ներդրման ընթացքի շարունակական գնահատում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԱՇԽԱՏՈՂ` ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՅԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԸ, ՄԱՆԿԱԲՈՒՅԺՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕԺԱՆԴԱԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ) ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԻՄԱՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ընտանեկան բժշկի և Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թվականների փորձարարական ծրագրի շրջանակներում բնակչության ազատ հավաքագրման սկզբունքով աշխատող` առողջության առաջնային պահպանման այլ մասնագետների (ներառյալ տեղամասային թերապևտները, մանկաբույժները և համապատասխան օժանդակ ծառայողները) կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման դիմաց լրացուցիչ փոխհատուցման կարգը:
2. Ընտանեկան բժիշկների կողմից իրականացվող` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու ընդգրկման շրջանակները սահմանվում են առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերով:
3. Ընտանեկան բժշկի կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման գործառույթները սահմանվում են ընտանեկան բժշկի մասնագիտական գործունեության կազմակերպման դրույթներին համապատասխան:
4. Ընտանեկան բժշկի և բնակչության ազատ հավաքագրման սկզբունքով աշխատող` առողջության առաջնային պահպանման այլ մասնագետների կողմից իրականացված բժշկական օգնության և սպասարկման դիմաց փոխհատուցումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 05 խմբի 03 ենթախմբի «01. 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց առողջության առաջնային պահպանման գծով պետական պատվեր» և «02. Մինչև 18 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանման գծով պետական պատվեր» ծրագրերով հատկացված գումարներից`
ա) առողջության առաջնային պահպանման ծառայությունների և դիսպանսերային բուժօգնության դիմաց տարեկան կտրվածքով մեկ բնակչի հաշվով նախատեսված միջինացված գումարներով (այսուհետ` ըստ մարդաշնչի գումար).
բ) կատարված փաստացի աշխատանքների (առանձին հիվանդությունների բուժում, նեղ մասնագիտացված բուժօգնություն, լաբորատոր-գործիքային հետազոտություններ) դիմաց:
5. Առողջության առաջնային պահպանման ծառայությունների և դիսպանսերային բուժօգնության դիմաց փոխհատուցումը կատարվում է`
ա) ընտանեկան բժշկի կողմից օպտիմալ և ավելի թվով բնակչություն հավաքագրելու դեպքում` ըստ համապատասխան մարդաշնչի գումարի և գրանցված բնակչության թվի արտադրյալի չափով: Այս դեպքում յուրաքանչյուր գրանցված բնակչի հաշվով նախատեսված` ըստ մարդաշնչի գումարը սահմանվում է կցագրված բնակչության համար հաստատված գումարից 40 տոկոսով ավելի.
բ) ընտանեկան բժշկի և բնակչության ազատ հավաքագրման սկզբունքով աշխատող` առողջության առաջնային պահպանման այլ մասնագետների մոտ` բժշկի ընտրության սկզբունքին համապատասխան գրանցված և տեղամասատարածքային սկզբունքին համապատասխան կցագրված բնակչությանն սպասարկելու դեպքում` առողջության առաջնային պահպանման ծառայությունների դիմաց`
նվազագույնից մինչև օպտիմալ թվով բնակչության գրանցման դեպքում` մեկ գրանցված բնակչի հաշվով ըստ մարդաշնչի գումարը նախատեսվում է կցագրված բնակչության համար ըստ համապատասխան մարդաշնչի գումարից 35 տոկոսով ավելի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1045-Ն որոշման N 2 հավելվածում նշված բուժհաստատությունների, և 15 տոկոսով ավելի` նույն որոշման N 3 հավելվածում նշված բուժհաստատությունների համար,
նվազագույնից պակաս թվով բնակչության գրանցման դեպքում` մեկ գրանցված բնակչի հաշվով ըստ մարդաշնչի գումարը նախատեսվում է կցագրված բնակչության համար ըստ համապատասխան մարդաշնչի գումարից 25 տոկոսով ավելի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1045-Ն որոշման N 2 հավելվածում նշված բուժհաստատությունների, և 10 տոկոսով ավելի` նույն որոշման N 3 հավելվածում նշված բուժհաստատությունների համար:
6. Ընտանեկան բժշկի և բնակչության ազատ հավաքագրման սկզբունքով աշխատող` առողջության առաջնային պահպանման այլ մասնագետների կողմից բնակչության հավաքագրման և կցագրման (տարածքային կցման) նվազագույն, օպտիմալ և առավելագույն թվերը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:
7. Ընտանեկան բժշկի և բնակչության ազատ հավաքագրման սկզբունքով աշխատող` առողջության առաջնային պահպանման այլ մասնագետների կողմից բնակչության հավաքագրման և կցագրման (տարածքային կցման) սկզբունքով բնակչության սպասարկման դեպքում բնակչության փաստացի գումարային թիվը` ներառյալ հավաքագրված և կցագրված բնակչությունը, չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ընտանեկան բժշկության համար սահմանված` կցագրված բնակչության առավելագույն սահմանը:
8. Նեղ մասնագիտացված բուժօգնության, լաբորատոր-գործիքային հետազոտությունների և առանձին հիվանդությունների բուժման դիմաց փոխհատուցումը կատարվում է`
ա) ընտանեկան բժշկի մասնագիտական գործունեության շրջանակներում մասնագիտացված բուժօգնություն իրականացնող ընտանեկան բժշկի գործունեության համար, փաստացի հաճախումների դիմաց` համապատասխան գներով, սակայն ոչ ավելի, քան կցագրված բնակչության թվով և մեկ գրանցված բնակչի համար սահմանված հաստատագրված գումարով հաշվարկված պայմանագրային ծավալը.
բ) մասնագիտացված բուժօգնության, լաբորատոր-գործիքային հետազոտությունների և առանձին հիվանդությունների բուժման տվյալ տեսակի համար, ընդ որում, մեկ գրանցված բնակչի հաշվով միջինացված գումարը սահմանվում է`
ընտանեկան բժշկի կողմից օպտիմալ և ավելի թվով հավաքագրված բնակչության սպասարկման համար` 20 տոկոսով ավելի, քան կցագրման սկզբունքով սպասարկվող մեկ բնակչի համար սահմանված միջինացված գումարը,
ընտանեկան բժշկի կողմից բնակչության գրանցման խառը սկզբունքով (գրանցված և կցագրված բնակչություն) սպասարկման համար` 10 տոկոսով ավելի, քան կցագրման սկզբունքով սպասարկվող մեկ բնակչի համար սահմանված միջինացված գումարը.
գ) նեղ մասնագիտացված բուժօգնության, լաբորատոր-գործիքային հետազոտությունների և առանձին հիվանդությունների բուժման տվյալ տեսակի համար, ընդ որում, փոխհատուցման մեկ միավորի գինը սահմանվում է`
ընտանեկան բժշկի կողմից օպտիմալ և ավելի թվով հավաքագրված բնակչության սպասարկման համար` 10 տոկոսով պակաս, քան կցագրման սկզբունքով սպասարկվող մեկ բնակչի համար սահմանված գինը,
ընտանեկան բժշկի կողմից բնակչության գրանցման խառը սկզբունքով (գրանցված և կցագրված բնակչություն) սպասարկման համար` 20 տոկոսով պակաս, քան կցագրման սկզբունքով սպասարկվող մեկ բնակչի համար սահմանված գինը:
9. Բուժհաստատությունների տարեկան պայմանագրով նախատեսված գումարների հաշվարկներում ընտանեկան բժշկության համար սույն կարգի 5-րդ և 8-րդ կետերով նախատեսված գումարները հաշվարկվում են ըստ բժիշկների` անվանական:
10. Սույն կարգի 5-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալություն` ըստ առանձին բժիշկների ներկայացվող ամենամսյա ամփոփ հաշվետվությունների հիման վրա:
11. Սույն կարգի գործողությունը տարածվում է առողջապահական հաստատությունների օպտիմալացման ծրագրով վերակազմակերպման գործընթացում ընդգրկված և այլ կերպ ստեղծված այն բուժհաստատությունների վրա, որոնք հանդիսանում են սույն կարգի համաձայն բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների իրավահաջորդները:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2003-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Երևանի քաղաքապետարանի «N 17 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն
«Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի N 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վահագնիի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Թումանյանի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Դսեղի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2003-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՆԵՐԴՆՈՂ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Երևանի քաղաքապետարանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության Սարի թաղի պոլիկլինիկա և Նոր Արեշի պոլիկլինիկա
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության համալսարանական N 2 կլինիկական հիվանդանոց
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի N 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի N 3 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի N 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|