Գլխավոր տեղեկություն
Номер
N 1453-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.11.2004-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.11.10/62(361) Հոդ.1269
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.10.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.11.2004
Дата вступления в силу
11.11.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2004 թվականի N 1453-Ն

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 191 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղված Հայաստանի Հանրապետության զինծառայողների և կուրսանտների պաշտոնային դրույքաչափերի և կրթաթոշակների մասին» N 191 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման վերնագրում և 1-ին կետի «գ» ենթակետում «Հունաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «այլ պետությունների» բառերով,

բ) որոշման 2-րդ կետը «Ռուսաստանի Դաշնության» բառերից հետո լրացնել «և այլ պետությունների» բառերով:

2. Սահմանել, որ այլ պետություններ սովորելու գործուղված և կրթաթոշակ չստացող զինծառայողներին ու կուրսանտներին հատկացվում է կրթաթոշակ սկսած 2004 թվականի սեպտեմբերի 1-ից` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 04 խմբի 08 ենթախմբի «02. Բարձրագույն և հետբուհական ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` այլ պետություններ սովորելու գործուղված զինծառայողների ու կուրսանտների կրթաթոշակների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագիծը կազմելիս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 27
Երևան