Գլխավոր տեղեկություն
Номер
N 1354-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (28.10.2004-08.12.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.10.27/58(357) Հոդ.1167
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.08.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.10.2004
Дата вступления в силу
28.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2004 թվականի N 1354-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության համակարգման արդյունավետությունը բարձրացնելու և բանկային համակարգի ֆինանսական հոսքերի կառավարումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 5 հավելվածի.

զ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 6 հավելվածի.

է) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 7 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 7
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

NN ը/կ

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը

Տեղեկատվության տրամադրման պարբերականությունը

Տեղեկատվությունը ներկայացնելու ձևը

Տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը

1

2

3

4

5

1.

ՀՀ պետական բյուջեի կատարման օրական ցուցանիշները

օրական

CBANET համակարգչային ցանցով

մինչև հաջորդ գործառնական օրվա ժամը 14.00-ն

2.

ՀՀ պետական բյուջեի կատարման ամսական նախնական ցուցանիշները

ամսական

CBANET համակարգչային ցանցով

տվյալ ամսվան հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում

3.

ՀՀ պետական բյուջեի կատարման վերջնական ամփոփ ցուցանիշները

ամսական

CBANET համակարգչային ցանցով

տվյալ ամսվան հաջորդող 45 օրվա ընթացքում

4.

Պետական պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման վերաբերյալ գործող իրավական ակտերով նախատեսվող տեղեկատվություն

ըստ գործող կարգի

ըստ գործող կարգի

ըստ գործող կարգի

5.

ՀՀ պետական բյուջեի դրամական հոսքերի ամսական ծրագրեր

ամսական տվյալներ` շաբաթական բաշխվածությամբ

առանձին փաստաթղթով

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային հանձնաժողովի նախորդ ամսվա վերջին նիստին

6.

ՀՀ պետական բյուջեի եռամսյակային ճշգրտված ծրագրեր

եռամսյակային

առանձին փաստաթղթով

համապատասխան լիազոր մարմնի կողմից հաստատվելուց անմիջապես հետո

7.

ՀՀ պետական բյուջեի կատարման եռամսյակային և կիսամյակային նախնական ցուցանիշները

եռամսյակային

փաստաթղթով կամ CBANET համակարգչային ցանցով

եռամսյակին և կիսամյակին հաջորդող 10 օրվա ընթացքում

8.

 

 

ՀՀ պետական բյուջեի
կատարման եռամսյակային
և կիսամյակային
վերջնական
ցուցանիշները

եռամսյակային
 
 
 

փաստաթղթով կամ
CBANET
համակարգչային
ցանցով
 

եռամսյակին և կիսամյակին հաջորդող 45 օրվա ընթացքում  

9.

ՀՀ պետական բյուջեի եռամսյակային և կիսամյակային կատարողականների վերաբերյալ բացատրագրեր

եռամսյակային

փաստաթղթով կամ CBANET
համակարգչային
ցանցով

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ամփոփվելուց անմիջապես հետո

10.

Ստացվելիք պետական տրանսֆերտների (դրամաշնորհներ) մասին տեղեկատվություն

տարեկան տվյալներ`
եռամսյակային բաշխվածությամբ

փաստաթղթային

կանխատեսվող տարվա համար նախորդ տարվա սեպտեմբերի 1-10-ը

11.

ՀՀ կառավարության կողմից կնքված պետական և պետական երաշխիքով միջազգային վարկային համաձայնագրերի կրկնօրինակները

պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո

փաստաթղթային

պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 10 օր հետո

12.

Համախմբված բյուջեի փաստացի եռամսյակային ցուցանիշները

եռամսյակային

փաստաթղթային

եռամսյակին հաջորդող 90
օրվա ընթացքում (նման
բյուջեներ կազմելու պահից)

13.

Համախմբված բյուջեի փաստացի տարեկան ցուցանիշները

տարեկան տվյալներ` եռամսյակային բաշխվածությամբ

փաստաթղթային

հաշվետու տարվան հաջորդող 6 ամսվա ընթացքում (նման բյուջեներ կազմելու պահից)

14.

ՀՀ պետական բյուջեի մասին
օրենքի նախագիծը

տարեկան 

փաստաթղթով  

ՀՀ կառավարության նիստում քննարկման ներկայացվելուց առնվազն 2 աշխատանքային օր առաջ, եթե նշվածը չի կատարվել ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից

15.

ՀՀ պետական բյուջեի ցուցանիշների բաշխման եռամսյակային համամասնությունների նախագիծը 

տարեկան  

փաստաթղթով 

ՀՀ կառավարության նիստում քննարկման ներկայացվելուց առնվազն 2 աշխատանքային օր առաջ

16.

ՀՀ արտաքին պետական և պետական
երաշխիքով վարկերի հոսքերի ու
սպասարկման փաստացի և սպասվելիք
վճարների մասին տեղեկատվություն

եռամսյակային 

փաստաթղթով կամ CBANET համակարգչային ցանցով 

յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող 40 օր անց 

17.

ՀՀ արտաքին պետական և պետական երաշխիքով վարկերի սպասվելիք
հոսքերի ու սպասարկման վճարների
մասին տեղեկատվություն

ամսական 

փաստաթղթով կամ CBANET համակարգչային ցանցով 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային հանձնաժողովի նախորդ ամսվա վերջին նիստում

18.

Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարների մասին ամփոփ տեղեկատվություն` ՀՀ դրամով

եռամսյակային 

առանձին փաստաթղթով 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության բյուջետային
հանձնաժողովի եռամսյակին
նախորդող ամսվա վերջին
նիստում

19.

Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարների ժամանակացույցը (նախնական) 

ամսական, այդ թվում` 100 հազ. ԱՄՆ-ի դոլարից ավելի վճարները` շաբաթական բաշխվածությամբ ըստ փոխարկելի և ոչ փոխարկելի արտարժույթների խմբերի

առանձին փաստաթղթով 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային հանձնաժողովի նախորդ ամսվա վերջին նիստում 

20.

Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարների ժամանակացույցը (նախնական) 

շաբաթական, այդ թվում` 100 հազ. ԱՄՆ-ի դոլարից ավելի վճարները` ըստ փոխարկելի և ոչ փոխարկելի արտարժույթների խմբերի

առանձին փաստաթղթով 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային հանձնաժողովի նախորդ շաբաթվա վերջին նիստում 

21.

Գրավատների մասին ամփոփ տեղեկատվություն` ըստ համաձայնեցված ձևի

եռամսյակային 

առանձին փաստաթղթով 

մինչև եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 25-ը

22.

Ապահովագրական ընկերությունների ամփոփ հաշվետվությունները

եռամսյակային 

փաստաթղթային 

մինչև եռամսյակին հաջորդող երրորդ ամսվա 10-ը

23.

Ապահովագրական ընկերությունների ամփոփ հաշվետվությունները

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա ապրիլի 25-ը 

24.

ՀՀ պետական բյուջեի ծախսերի ծրագիր` ըստ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված տնտեսագիտական դասակարգման հոդվածների 

ամսական 

առանձին փաստաթղթով 

Տեղեկատվությունը տրամադրվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ամսական կտրվածքով` ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ծախսերի ծրագրավորում իրականացնելու պահից

25.

ՀՀ պետական բյուջեի կողմից բոլոր մուրհակների թողարկման և մարման մասին ամփոփ տեղեկատվություն

յուրաքանչյուր թողարկման դեպքում 

առանձին փաստաթղթով

թողարկումից հետո մեկ ամսվա ընթացքում 

26.

ՀՀ պետական բյուջեի պարտքերը, ընդ որում, 30 օրվանից ավելի պարտքերն առանձին (ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների)

ամսական 

առանձին փաստաթղթով 

ամսվա ավարտից 45 օր հետո 

27.

Հարկային եկամուտների կանխատեսում` ըստ առանձին հարկատեսակների 

ամսական 

առանձին փաստաթղթով 

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից տրամադրվելուց հետո 3 օրվա ընթացքում

28.

ՀՀ արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունն ըստ ԱՏԳ ԱԱ ութանիշ կոդերի(հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված առանձին դեպքերում` իննանիշ կոդերով)` ֆիզիկական ծավալի, մաքսային արժեքի, ներմուծման/արտահանման ռեժիմների, գանձումների (հարկատեսակի) կտրվածքով

ամսական 

էլեկտրոնային տարբերակով 

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից տրամադրվելուց հետո 3 օրվա ընթացքում 

29.

Հարկային ապառքների վերաբերյալ տվյալներ` ըստ հարկատեսակների 

ամսական 

առանձին փաստաթղթով 

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից տրամադրվելուց հետո 3 օրվա ընթացքում

30.

Հարկային գերավճարների մասին տեղեկատվություն 

եռամսյակային 

առանձին փաստաթղթով 

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից տրամադրվելուց հետո 3 օրվա ընթացքում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

NN
ը/կ

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը

Տեղեկատվության տրամադրման պարբերականությունը

Տեղեկատվությունը ներկայացնելու ձևը

Տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը

1

2

3

4

5

1.

ՀՀ կենտրոնական բանկի ամփոփ հաշվեկշռային ցուցանիշները 

օրական 

ՀՀ կենտրոնական բանկում անցկացվող ֆինանսական հանձնաժողովի նիստին` առանձին փաստաթղթով

մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ն  

2.

ՀՀ պետական բյուջեին և ՀՀ պետական բյուջեի հետ ՀՀ կենտրոնական բանկի փոխհարաբերություններին առնչվող ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռային ցուցանիշները

օրական 

ՀՀ կենտրոնական բանկում անցկացվող ֆինանսական հանձնաժողովի նիստին` առանձին փաստաթղթով 

մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ն 

3.

ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ գանձապետարանի հաշվի մասին տեղեկատվություն

օրական 

CBANET համակարգչային ցանցով 

մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ն

4.

Տեղեկանք ՀՀ կենտրոնական բանկի կողմից դեպոզիտների ներգրավման, ռեպո և հակադարձ ռեպո համաձայնագրերի կնքման գործառնությունների ծավալների, տոկոսադրույքների և ժամկետների մասին

յուրաքանչյուր գործառնության իրականացման դեպքում 

ՀՀ կենտրոնական բանկում անցկացվող ֆինանսական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի փաթեթով 

մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ն 

5.

Պետական պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման վերաբերյալ գործող իրավական ակտերով նախատեսվող տեղեկատվություն

ըստ գործող կարգի 

ըստ գործող կարգի 

ըստ գործող կարգի 

6.

Տեղեկանք ՀՀ կենտրոնական բանկի կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների մասին

յուրաքանչյուր գործառնության իրականացման դեպքում

ՀՀ կենտրոնական բանկում անցկացվող ֆինանսական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի փաթեթով

մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ն

7.

ՀՀ կենտրոնական բանկի դրամ/ԱՄՆ-ի դոլար պաշտոնական փոխարժեքը (ժամանակաշրջանի վերջ և ամսական միջին)

ամսական մեկ անգամ օրական կտրվածքով 

առանձին փաստաթղթով 

ամսվա ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում 

8.

Բանկային համակարգի ամփոփ ցուցանիշները 

շաբաթական, ամսական

ՀՀ կենտրոնական բանկում անցկացվող ֆինանսական կամ դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի նիստի փաթեթով

մինչև հաջորդ շաբաթվա վերջին աշխատանքային օրը, մինչև հաջորդ ամսվա վերջին աշխատանքային օրը 

9.

Բանկերի կողմից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի ծավալներն ու տոկոսադրույքները 

ամսական 

ՀՀ կենտրոնական բանկում անցկացվող ֆինանսական կամ դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի փաթեթով

մինչև հաջորդ ամսվա վերջին աշխատանքային օրը 

10.

Բանկերի կողմից տրամադրված վարկերն ըստ տնտեսության ճյուղերի 

ամսական 

ՀՀ կենտրոնական բանկում անցկացվող ֆինանսական կամ դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի փաթեթով

մինչև հաջորդ ամսվա վերջին աշխատանքային օրը 

11.

Տեղեկանք ՀՀ առևտրային բանկերի ավելցուկային միջոցների մասին 

14-օրյա 

ՀՀ կենտրոնական բանկում անցկացվող ֆինանսական հանձնաժողովի նիստին` առանձին փաստաթղթով

14-օրյակին հաջորդող ուրբաթ օրը 

12.

Բանկային համակարգի պետական հատվածին վերաբերող ցուցանիշները

եռամսյակային 

առանձին փաստաթղթով 

մինչև եռամսյակին հաջորդող ամսվա վերջը

13.

Ամփոփ տեղեկանք բանկային համակարգի նկատմամբ խոշոր պարտապանների մասին

ամսական 

առանձին փաստաթղթով 

հաջորդող ամսվա ընթացքում 

14.

ՀՀ կենտրոնական բանկի գործառնությունների տոկոսադրույքները 

երկշաբաթյա 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշում 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան նիստից հետո 3 օրվա ընթացքում

15.

Դրամավարկային քաղաքականության (փողի բազա) երկշաբաթյա, ամսական և եռամսյակային ծրագրերը

երկշաբաթյա, ամսական, եռամսյակային 

ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի փաթեթով

ըստ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգի 

16.

Դրամավարկային քաղաքականության (փողի բազա) երկշաբաթյա, ամսական և եռամսյակային ծրագրերի կատարողականները 

երկշաբաթյա, ամսական 

ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի փաթեթով (նախորդ կետի միևնույն փաստաթղթով)

ըստ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգի 

17.

ՀՀ կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական ծրագրի նախագիծը 

տարեկան 

առանձին փաստաթղթով 

նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին

18.

Ֆինանսական ծրագրի շրջանակներում ՀՀ առևտրային բանկերի ամփոփ հաշվեկշռի ակտիվային և պասսիվային տարրերի ծրագրային մակարդակները

տարեկան մեկ անգամ` եռամսյակային կտրվածքով 

առանձին փաստաթղթով 

նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում 

19.

ՀՀ կենտրոնական բանկի շահույթի կանխատեսում 

տարեկան` եռամսյակային բաշխվածությամբ

առանձին փաստաթղթով 

«Բյուջետային գործընթացն սկսելու մասին» ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում

20.

ՀՀ կենտրոնական բանկի տարեկան դրամավարկային քաղաքականության ծրագրի նախագիծը 

տարեկան` եռամսյակային բաշխվածությամբ

փաստաթղթով և համակարգչային ցանցով 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի վերջնական քննարկմանը ներկայացվելուց 3 օր առաջ

21.

Գրանցված բանկերի, դրանց մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների, լիցենզավորված փոխանակման կետերի, արժութային դիլերների թվի և դրանց կողմից վճարված պետական տուրքի ծավալների մասին տեղեկատվություն

եռամսյակային 

առանձին փաստաթղթով 

եռամսյակի ավարտից հետո 15 օրվա ընթացքում 

22.

Տեղեկանք ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիաների դիմաց վճարված պետական տուրքի գումարների մասին` ըստ լիցենզավորման առանձին տեսակների

եռամսյակային 

առանձին փաստաթղթով 

եռամսյակի ավարտից հետո 15 օրվա ընթացքում 

23.

Տեղեկանք հաջորդ բյուջետային տարվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լիցենզիաների դիմաց և 24-րդ կետում նշված սուբյեկտների գրանցման համար վճարվելիք պետական տուրքի գումարների մասին (կանխատեսում)

տարեկան` եռամսյակային բաշխվածությամբ 

առանձին փաստաթղթով 

«Բյուջետային գործընթացն սկսելու մասին» ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում 

24.

Տեղեկանք ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված սուբյեկտների իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե գանձված գումարների և համապատասխան քանակի մասին

եռամսյակային 

առանձին փաստաթղթով 

եռամսյակի ավարտից հետո 15 օրվա ընթացքում 

25.

Տեղեկանք ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված սուբյեկտների իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե գանձվելիք գումարների և սպասվող համապատասխան քանակի մասին (կանխատեսում)

տարեկան` եռամսյակային բաշխվածությամբ 

առանձին փաստաթղթով 

«Բյուջետային գործընթացն սկսելու մասին» ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում 

26.

ՀՀ կենտրոնական բանկի երաշխիքով ոչ ռեզիդենտներից ստացված արտաքին վարկերի ծավալների և պայմանների մասին տեղեկատվություն

պայմանագրի ստորագրումից հետո 10 օրվա ընթացքում 

առանձին փաստաթղթով ԾՕՀ գրիֆով 

պայմանագրի ստորագրումից հետո 10 օրվա ընթացքում 

27.

ՀՀ կենտրոնական բանկի կողմից (առանց ՀՀ կառավարության մասնակցության) կնքված պայմանագրերով ստացվելիք արտաքին վարկերի ժամկետների և պայմանների մասին տեղեկատվություն

պայմանագրի ստորագրումից հետո 10 օրվա ընթացքում 

առանձին փաստաթղթով 

պայմանագրի ստորագրումից հետո 10 օրվա ընթացքում 

28.

ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվող արտաքին վարկերի ստացման և մարման վերաբերյալ փաստացի ցուցանիշներ

եռամսյակային 

առանձին փաստաթղթով 

եռամսյակին հաջորդող 15 օրվա ընթացքում 

29.

ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը 

տարեկան 

փաստաթղթով և CBANET համակարգչային ցանցով 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի վերջնական քննարկմանը ներկայացվելուց 3 օր առաջ

30.

ՀՀ կենտրոնական բանկի տարեկան ծախսերի և կապիտալ ներդրումների ծրագիրը 

տարեկան 

առանձին փաստաթղթով 

«Բյուջետային գործընթացն սկսելու մասին» ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում

31.

Գործակալ բանկերի կողմից երկրորդային շուկայում կատարված գործառնությունների մասին տեղեկանք

ամսական 

CBANET համակարգչային ցանցով 

ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում  

32.

Եկամուտների և ծախսերի միջնաժամկետ ծրագրերը ներկայացնելը 

տարեկան 

առանձին փաստաթղթով 

«Բյուջետային գործընթացն սկսելու մասին» ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

NN
ը/կ

Տրամադրվող ցուցանիշի կամ
տեղեկատվության անվանումը

Տեղեկատվու-
թյան
տրամադրման պարբերակա-
նությունը

Տեղեկատվու-
թյունը
ներկայաց-
նելու ձևը

Տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը

1

2

3

4

5

1.

Հարկային եկամուտների կանխատեսում` մեկ թվով 

ամսական`
շաբաթական բաշխվածությամբ 

առանձին փաստաթղթով 

մինչև կանխատեսվող ամսվան նախորդող ամսվա 25-ը, եթե ՀՀ կառավարության կամ ՀՀ վարչապետի որոշումներով այլ ժամկետ չի սահմանված

2.

Հարկային մուտքերի կանխատեսումներ` ըստ հարկատեսակների

ամսական 

առանձին փաստաթղթով 

նման կանխատեսումներն սկսելու պահից

3.

Հարկային եկամուտների ամսական ծրագրային և փաստացի ցուցանիշների շեղումների բացատրություն

ամսական 

փաստաթղթային 

ամսվա ավարտից հետո 2 շաբաթվա ընթացքում 

4.

Հարկային ապառքներ` ըստ առանձին հարկատեսակների

ամսական  

փաստաթղթային 

մինչև հաջորդ
ամսվա 20-ը 

5.

Գերավճարներ` ըստ առանձին հարկատեսակների

ամսական 

փաստաթղթային 

մինչև հաջորդ
ամսվա 20-ը 

6.

Խոշոր հարկատուների կողմից վճարված փաստացի հարկեր` ըստ առանձին հարկատեսակների

ամսական 

փաստաթղթային 

ամսվա ավարտից
25 օր հետո 

7.

Հարկային եկամուտների կատարման վերլուծություն 

եռամսյակային 

փաստաթղթային 

եռամսյակի ավարտից 15 օր հետո, եթե ՀՀ կառավարության կամ ՀՀ վարչապետի որոշումներով այլ ժամկետ սահմանված չէ

8.

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարեկան հաշվետվություն

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը 

9.

Հարկ վճարողների կողմից ներկայացվող հաշվարկների ամփոփ ցուցանիշներն ըստ առանձին հարկատեսակների

օրենքով
սահմանված
հաշվետու
ժամանակա-
շրջանում 

փաստաթղթային, մագնիսական
կրիչով 

հաշվարկները ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո 45 օրվա ընթացքում

1. ավելացված արժեքի հարկ

2. եկամտահարկ

3. շահութահարկ (ըստ մինչև 60 մլն դրամ և 60 մլն դրամից ավելի իրացման տարեկան շրջանառություն ունեցող կազմակերպությունների)

4. ակցիզային հարկ

5. պարզեցված հարկ` ըստ գործունեության առանձին տեսակների (առևտրային, նոտարական, վարձակալություն, այլ գործունեություն` ըստ մինչև 30 մլն դրամ և 30 մլն դրամը գերազանցող իրացման շրջանառություն ունեցող կազմակերպությունների)

6. հաստատագրված վճար` ՀՀ-ում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար

10.

Հաստատագրված վճար`

 

 

1. ըստ գործունեության տեսակների` ելակետային տվյալներ

տարեկան  

փաստաթղթային 

2. ըստ գործունեության տեսակների` հարկ վճարողների թիվը

կիսամյակային 

փաստաթղթային 

3. ըստ գործունեության տեսակների` հարկ վճարողների թիվը

տարեկան 

փաստաթղթային 

4. արտադրվող ծխախոտի քանակը

ամսական  

փաստաթղթային 

մինչև հաջորդ
ամսվա 25-ը

11.

Շահութահարկ`

 

 

 

1. ռեզիդենտ հարկ վճարողների թիվը  

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա մայիսի 25-ը

2. ոչ ռեզիդենտ հարկ վճարողների թիվը 

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա մայիսի 25-ը

12.

Եկամտահարկ`

 

 

 

1. ռեզիդենտ հարկ վճարողների թիվը 

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա մայիսի 25-ը

2. ոչ ռեզիդենտ հարկ վճարողների թիվը 

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա մայիսի 25-ը

13.

Ավելացված արժեքի հարկ`

 

 

 

1. ավելացված արժեքի հարկով հարկվող հարկատուների շրջանառությունը

եռամսյակային 

փաստաթղթային 

եռամսյակի ավարտից` 45 օրվա ընթացքում  

1.1. հարկվող շրջանառություն 

տարեկան 

փաստաթղթային 

եռամսյակի ավարտից` 45 օրվա ընթացքում

1.2. 0-ական դրույքաչափով հարկվող շրջանառություն

ամսական 

փաստաթղթային 

մինչև հաջորդ
ամսվա 25-ը  

1.3. հարկումից ազատված հարկատուների շրջանառություն

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա երկրորդ ամսվա 20-ը

2. 0-ական դրույքաչափով հարկ վճարողների թիվը

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը

3. ավելացված արժեքի հարկից ազատված հարկ վճարողների թիվը

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա փետրվար 25-ը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

NN
ը/կ

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը

Տեղեկատվության տրամադրման պարբերականությունը

Տեղեկատվությունը ներկայացնելու ձևը

Տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը

1.

Հարկային եկամուտների կանխատեսում` մեկ թվով 

ամսական` շաբաթական բաշխվածությամբ 

փաստաթղթային 

մինչև կանխատեսվող ամսվան նախորդող ամսվա 25-ը, եթե ՀՀ կառավարության կամ ՀՀ վարչապետի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ

2.

Մաքսային մուտքերի կանխատեսումներ` ըստ հարկատեսակների

ամսական 

առանձին փաստաթղթով 

նման կանխատեսումներն սկսելու պահից

3.

Հարկային եկամուտների ծրագրային և փաստացի ցուցանիշների շեղումների բացատրություն

ամսական 

փաստաթղթային 

ամսվա ավարտից հետո 2 շաբաթվա ընթացքում 

4.

ՀՀ արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունն ըստ ԱՏԳ ԱԱ ութանիշ կոդերի (հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված առանձին դեպքերում` իննանիշ կոդերով)` ֆիզիկական ծավալի, մաքսային արժեքի, ներմուծման/ արտահանման ռեժիմների, գանձումների (հարկատեսակի) կտրվածքով

ամսական 

էլեկտրոնային տարբերակով 

ամսվա ավարտից 20 օրվա ընթացքում 

5.

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի տարեկան տեղեկագիր

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը 

6.

Հաշվետվություններ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդից կատարված ծախսերի մասին (մաքսավճար)

ամսական 

փաստաթղթային 

մինչև հաջորդ ամսվա 12-ը 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

NN
ը/կ 

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը 

Տեղեկատվության
տրամադրման պարբերականությունը

 Տեղեկատվությունը ներկայացնելու ձևը

Տեղեկատվությունը
ներկայացնելու ժամկետը  

 1. 

ՀՀ կենտրոնական բանկի դրամ/ԱՄՆ-ի դոլար պաշտոնական փոխարժեքը (ժամանակաշրջանի վերջ և ամսական միջին)

ամսական մեկ անգամ` օրական կտրվածքով 

առանձին փաստաթղթով 

ամսվա ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում 

 2. 

Տարադրամների փոխարժեքները

օրական  

էլեկտրոնային փոստով

տվյալ օրը  

 3. 

ՀՀ պետական բյուջեի օրական մուտքերը

օրական  

էլեկտրոնային փոստով

տվյալ օրը 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

NN
ը/կ

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը

Տեղեկատվության տրամադրման պարբերականությունը

Տեղեկատվությունը ներկայացնելու ձևը

Տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը

1.

ՀՀ պետական բյուջեի օրական եկամուտների ցուցանիշները` յուրաքանչյուր վճարողի մասով

օրական 

CBANET համակարգչային ցանցով 

մինչև հաջորդ գործառնական օրվա ժամը 14.00-ն 

2.

ՀՀ պետական բյուջեի կատարման ամսական նախնական ցուցանիշները 

ամսական 

CBANET համակարգչային ցանցով 

տվյալ ամսվան հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

NN
ը/կ

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը

Տեղեկատվության տրամադրման պարբերականությունը

Տեղեկատվությունը ներկայացնելու ձևը

Տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը

1.

ՀՀ պետական բյուջեի օրական եկամուտների ցուցանիշները` յուրաքանչյուր վճարողի մասով

օրական 

CBANET համակարգչային ցանցով 

մինչև հաջորդ գործառնական օրվա ժամը 14.00-ն 

2.

ՀՀ պետական բյուջեի կատարման ամսական նախնական ցուցանիշները  

ամսական 

CBANET համակարգչային ցանցով 

տվյալ ամսվան հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան