«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2004 թվականի N 957-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի N 147 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրության 43-րդ կետը, ինչպես նաև պետական կառավարչական և այլ պետական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական կառավարչական և այլ պետական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (այսուհետ` հիմնական միջոցներ) ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմաները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
ա) մինչև 1995 թվականի մայիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների ձեռքբերման օր է համարվում 1995 թվականի մայիսի 1-ը, իսկ սկզբնական արժեք` 1995 թվականի մայիսի 1-ի դրությամբ կատարված վերագնահատման արդյունքում որոշված արժեքը,
բ) 1995 թվականի մայիսի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների ձեռքբերման օրը և սկզբնական արժեքը որոշվում են ըստ հիմնական միջոցի ձեռքբերման գործարքի կամ իրավական ակտի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. հուլիսի 6 |
Հավելված |
Տ Ա Ր Ե Կ Ա Ն Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ
(տոկոսով` սկզբնական արժեքի նկատմամբ)
Հիմնական միջոցների խումբը |
Ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորման |
Շենքեր
Շինություններ
Փոխանցող հարմարանքներ
Հաշվողական և համակարգչային տեխնիկա
Տրանսպորտային միջոցներ
Գործիքներ
Տնտեսական գույք ու պարագաներ
Այլ հիմնական միջոցներ |
5
7
5
30
12
25
12
15 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|