Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Исходный акт (30.12.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.05.15/13(426)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
22.03.1989
Дата подписания
22.03.1989
Дата вступления в силу
30.12.1999

Բ Ա Զ Ե Լ Յ Ա Ն  Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՌԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նախաբան

 

Սույն Կոնվենցիայի կողմերը,

հաշվի առնելով վտանգավոր և այլ թափոնների և դրանց անդրսահմանային փոխադրման հասցրած վտանգը մարդու առողջությանը և շրջակա միջավայրին,

գիտակցելով արտադրության աճի և վտանգավոր ու այլ թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հետևանքով մարդու առողջությանը և շրջակա միջավայրին աճող սպառնալիքը,

գիտակցելով նաև, որ այդ թափոնների սպառնալիքից մարդու առողջությունը և շրջակա միջավայրը պաշտպանելու առավել արդյունավետ միջոցը դրանց արտադրության նվազեցումն է քանակական և վտանգավորության առումով,

վստահ լինելով, որ պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ապահովեն, որ վտանգավոր և այլ թափոնների օգտագործումը, այդ թվում` դրանց անդրսահմանային փոխադրումը և հեռացումը համատեղելի լինեն մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության հետ` անկախ հեռացման վայրից,

նշելով, որ պետությունները պետք է ապահովեն, որ արտադրողը կատարի իր պարտականությունները վտանգավոր և այլ թափոնների փոխադրման և հեռացման վերաբերյալ շրջակա միջավայրի պահպանության հետ համատեղելի ձևով, անկախ հեռացման վայրից,

լիովին ընդունելով, որ յուրաքանչյուր պետություն ինքնիշխան իրավունք ունի արգելելու այլ պետությունների` վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը իր տարածք և հեռացումը այդտեղից,

ընդունելով նաև վտանգավոր և այլ թափոնների փոխադրումը արգելելու հարաճուն ձգտումը այլ, հատկապես զարգացող երկրներում,

վստահ լինելով, որ, այն չափով, որը համապատասխանում է վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված և արդյունավետ օգտագործմանը, այդ թափոնները պետք է հեռացվեն այն պետություններից, որտեղ դրանք արտադրվել են,

գիտակցելով նաև, որ նման թափոնների անդրսահմանային փոխադրումները դրանք արտադրող պետությունից յուրաքանչյուր այլ պետություն պետք է թույլատրվեն միայն այն պայմաններում, որոնք վտանգ չեն ստեղծում մարդու առողջության և շրջակա միջավայրի համար և սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն,

համարելով, որ վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման նկատմամբ հսկողության ուժեղացումը կխթանի դրանց էկոլոգիապես հիմնավորված օգտագործումը և անդրսահմանային փոխադրման ծավալը,

վստահ լինելով, որ պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն պատշաճ տեղեկատվական փոխանակում ապահովելու համար թափոնները այդ պետություններից արտահանելու, այնտեղ ներմուծելու կամ այդ փոխադրումը վերահսկելու ընթացքում,

նշելով, որ մի շարք միջազգային և ռեգիոնալ պայմանագրերում հաշվի է առնվում շրջակա միջավայրի պաշտպանության և պահպանման հարցը վտանգավոր բեռների տարանցիկ փոխադրման կապակցությամբ,

նկատի ունենալով շրջակա միջավայրի հարցերով ՄԱԿ-ի Կոնֆերանսի Հռչակագիրը /Ստոկհոլմ, 1972թ./, Կահիրեի ղեկավարող դրույթները և սկզբունքները վտանգավոր թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման վերաբերյալ, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կառավարիչների Խորհրդի 1987թ. հունիսի 17-ի 14/30 որոշմամբ, վտանգավոր բեռների փոխադրման հարցերով ՄԱԿ-ի փորձագետների Կոմիտեի հանձնարարականները /ընդունված 1957թ. և յուրաքանչյուր երկու տարին մեկ վերանայվող/, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի շրջանակներում ընդունված համապատասխան հանձնարարականները, հռչակագրերը, փաստաթղթերը և կանոնները, ինչպես նաև այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում կատարվող աշխատանքը և հետազոտությունները,

հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի երեսունյոթերորդ նստաշրջանում /1982թ./ ընդունված` բնության միջազգային խարտիայի ոգին, սկզբունքները, նպատակներն ու խնդիրները որպես շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների պահպանության վերաբերյալ վարքի կանոններ,

հաստատելով, որ պետությունները պատասխանատու են մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ իրենց միջազգային պարտավորությունների կատարման համար՝ միջազգային իրավունքին համապատասխան,

ընդունելով, որ սույն Կոնվենցիայի դրույթների կամ դրա վերաբերյալ յուրաքանչյուր արձանագրության զգալի խախտման դեպքում կիրառվում են միջազգային իրավունքի պայմաններին համապատասխան դրույթները,

հաշվի առնելով էկոլոգիապես հիմնավորված սակավաթափոն տեխնոլոգիաների, կրկնակի շրջանառության մեթոդների, վարչատնտեսական գործունեության և թափոնների օգտագործման արդյունավետ համակարգերի մշակման և ներդրման անհրաժեշտությունը՝ վտանգավոր և այլ թափոնների արտադրությունը նվազագույնի հասցնելու նպատակով,

հաշվի առնելով նաև միջազգային հանրության հարաճուն տագնապը վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման նկատմամբ հսկողությունը ուժեղացնելու անհրաժեշտության կապակցությամբ, ինչպես նաև նման փոխադրումները նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը,

մտահոգվելով վտանգավոր և այլ թափոնների անօրինական անդրսահմանային շրջանառության հարցով,

նկատի ունենալով նաև զարգացող երկրների սահմանափակ հնարավորությունները վտանգավոր և այլ թափոնների ռացիոնալ օգտագործման առումով,

ընդունելով տեխնոլոգիաների փոխանցման ընդլայնման անհրաժեշտությունը հատկապես զարգացող երկրներին, որի նպատակն է երկրի ներսում արտադրվող վտանգավոր և այլ թափոնների հիմնավորված օգտագործմամբ Կահիրեի ղեկավարող դրույթների ոգով և Միավորված ազգերի շրջակա միջավայրի ծրագրի (ՍNEP) կառավարողների Խորհրդի 14/16 որոշման համաձայն բնապահպանական տեխնոլոգիայի փոխանցումը ընդլայնելը,

ընդունելով նաև, որ վտանգավոր և այլ թափոնները պետք է փոխադրվեն համապատասխան միջազգային կոնվենցիաների և հանձնարարականների համաձայն,

հավատացած լինելով նաև, որ վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը պետք է թույլատրվի միայն այն դեպքում, երբ այդ թափոնների տրանսպորտային փոխադրումը և վերջնական հեռացումը իրականացվում է էկոլոգիապես հիմնավորված ձևով, և խիստ հսկողության միջոցով մարդու առողջությունը և շրջակա միջավայրը զերծ պահել այն կործանիչ ազդեցությունից, որը կարող է առաջ գալ վտանգավոր և այլ թափոնների արտադրությունից և օգտագործումից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կոնվենցիայի գործողության ոլորտը

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով` «վտանգավոր թափոններ» են համարվում անդրսահմանային փոխադրման օբյեկտ հանդիսացող հետևյալ թափոնները.

ա/ թափոններ, որոնք ընդգրկված են 1-ին հավելվածի նշված կատեգորիաներից յուրաքանչյուրում, եթե դրանք չունեն 3-րդ հավելվածում թվարկված որևէ հատկություն,

բ/ թափոններ, որոնք ընդգրկված չեն «ա» կետում, բայց որոշված են կամ վտանգավոր են համարվում Կողմ հանդիսացող` ներմուծող, արտահանող կամ տարանցիկ փոխադրող պետության ներքին օրենսդրության համաձայն:

2. Թափոնները, որոնք ընդգրկված են 2-րդ հավելվածում նշված յուրաքանչյուր կատեգորիայում և ենթակա են անդրսահմանային փոխադրման, սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով, համարվում են «այլ թափոններ»:

3. Թափոնները, որոնք իրենց ռադիոակտիվության պատճառով ենթարկվում են այլ միջազգային հսկողության համակարգերի, այդ թվում` միջազգային համաձայնագրերի, որոնք հատուկ կիրառվում են ռադիոակտիվ նյութերի վերաբերյալ, բացառվում են սույն կոնվենցիայի գործողության ոլորտից:

4. Թափոնները, որոնք գոյանում են ծովային նավերի նորմալ գործունեության արդյունքում, որոնց արտադրումը ընդգրկվում է այլ միջազգային իրավական փաստաթղթերով, բացառվում են սույն Կոնվենցիայի գործողության շրջանակներից:

 

Հոդված 2

 

Սահմանումներ

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

1. «Թափոններ» - նյութեր կամ առարկաներ, որոնք հեռացվում են, նախատեսվում են հեռացման համար կամ ենթակա են հեռացման` համաձայն ազգային օրենսդրության դրույթներին,

2. «օգտագործում» - վտանգավոր և այլ թափոնների հավաքում, տեղափոխում և հեռացում, այդ թվում` հեռացման վայրերի հետագա հսկողություն,

3. «անդրսահմանային փոխադրում» - վտանգավոր կամ այլ թափոնների յուրաքանչյուր տեղափոխում տվյալ պետության ազգային իրավազորության ներքո գտնվող շրջանից այլ պետության ազգային իրավազորության ներքո գտնվող շրջան կամ այդ շրջանի տարածքով կամ էլ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող շրջան կամ այդ շրջանի տարածքով` պայմանով, որ այդպիսի տեղափոխումը ներգրավի առնվազն երկու պետություն,

4. «հեռացում» - յուրաքանչյուր գործողություն, որը նշված է սույն Կոնվենցիայի 4-րդ հավելվածում,

5. «հատկացված վայրեր կամ օբյեկտներ» - վայրեր կամ օբյեկտներ վտանգավոր կամ այլ թափոնների հեռացման համար, որոնց վերաբերյալ թույլտվություն կամ լիցենզիա է ստացվել այն պետության համապատասխան մարմնից, որի տարածքում գտնվում են այդ վայրերը կամ օբյեկտները,

6. «իրավասու մարմին» - պետական մարմին, որին Կողմը պատասխանատու է կարգել այն աշխարհագրական սահմաններում, որոնք կարող է պատշաճ համարել վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրման մասին ծանուցում կամ դրա հետ կապված յուրաքանչյուր տեղեկատվության ստացման, ինչպես նաև, 6-րդ հոդվածի համաձայն, այդ ծանուցման պատասխանը ապահովելու համար,

7. «հատկացված կենտրոն» - 5-րդ հոդվածում նշված Կողմի իրավաբանական անձ, որը պատասխանատու է 13-րդ և 15-րդ հոդվածներով նախատեսված տեղեկատվությունը տրամադրելու համար,

8. «վտանգավոր կամ այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործում» - գործնականում հնարավոր բոլոր միջոցների ձեռնարկում, որպեսզի վտանգավոր կամ այլ թափոնների օգտագործման արդյունքում մարդու առողջությունը և շրջակա միջավայրը պաշտպանվեն այդ թափոնների հնարավոր բացասական ազդեցությունից,

9. «պետության ազգային իրավազորության ներքո գտնվող շրջան» - ցամաքի կամ ծովի յուրաքանչյուր շրջան կամ օդային տարածք, որի սահմաններում պետությունը, միջազգային իրավունքին համաձայն, վարչական և նորմատիվ պատասխանատվություն է կրում մարդու առողջության պահպանման և շրջակա միջավայրի վիճակի համար,

10. «արտահանող պետություն» - յուրաքանչյուր Կողմ, որից նախատեսվում կամ սկսվել է վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը,

11. «ներմուծող պետություն» - Կողմ, որտեղ նախատեսվում կամ իրագործվում է վտանգավոր կամ այլ թափոնների փոխադրումը հեռացման կամ նախքան հեռացումը բարձելու նպատակով այն շրջանում, որի վրա չի տարածվում որևէ պետության իրավազորությունը,

12. «տարանցիկ փոխադրման պետություն» - յուրաքանչյուր պետություն, որը ներմուծող կամ արտահանող չէ, և որի տարածքով իրականացվում է վտանգավոր կամ այլ թափոնների փոխադրումը,

13. «շահագրգիռ պետություններ» - Կողմեր, որոնք հանդիսանում են ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրման պետություններ` անկախ այն բանից` Կողմեր են, թե ոչ,

14. «անձ» - յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ,

15. «արտահանող» - արտահանող պետության իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձ, որը կազմակերպում է վտանգավոր կամ այլ թափոնների արտահանումը,

16. «ներմուծող» - ներմուծող պետության իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձ, որը կազմակերպում է վտանգավոր կամ այլ թափոնների ներմուծումը,

17. «փոխադրող» - յուրաքանչյուր անձ, որն իրականացնում է վտանգավոր կամ այլ թափոնների տրանսպորտային փոխադրումը,

18. «արտադրող» - յուրաքանչյուր անձ, որի գործունեությունը հանգեցնում է վտանգավոր կամ այլ թափոնների գոյացմանը, կամ, եթե այդ անձը անհայտ է, այդ թափոնները տնօրինող կամ դրանք վերահսկող անձ,

19. «հեռացման համար պատասխանատու անձ» - յուրաքանչյուր անձ, որին հասցեագրված են վտանգավոր կամ այլ թափոնները, և որն իրականացնում է այդ թափոնների հեռացումը,

20. «քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպություն»- կազմակերպություն, որը բաղկացած է ինքնիշխան պետություններից, որին իր անդամ պետությունները վերապահել են սույն Կոնվենցիայով կարգավորող հարցերում իրավասություն, և որը պատշաճ կերպով լիազորված է ստորագրելու, վավերացնելու, ընդունելու, հավանություն տալու, պաշտոնապես հաստատելու կամ միանալու այդ Կոնվենցիային` իր ներքին ընթացակարգի համաձայն,

21. «անօրինական շրջանառություն» - վտանգավոր կամ այլ թափոնների յուրաքանչյուր անդրսահմանային փոխադրում` 9-րդ հոդվածի համաձայն:

 

Հոդված 3

 

Վտանգավոր թափոնների ազգային սահմանումները

 

1. Յուրաքանչյուր Կողմ սույն Կոնվենցիային Կողմ դառնալուց հետո` վեց ամսվա ընթացքում, տեղեկացնում է Կոնվենցիայի քարտուղարությանը այն թափոնների մասին, որոնք այլ են, քան 1-ին և 2-րդ հավելվածներում նշվածներն են, և որոնք դիտարկվում կամ որոշվում են որպես վտանգավոր իր ազգային օրենսդրության կամ այդ թափոնների վրա տարածվող անդրսահմանային փոխադրումների վերաբերյալ ցանկացած պահանջին համապատասխան:

2. Յուրաքանչյուր Կողմ հետագայում քարտուղարությանը տեղեկացնում է ի կատարումն 1-ին կետի ներկայացրած տեղեկատվության բոլոր նկատելի փոփոխությունների մասին:

3. Քարտուղարությունն անմիջապես բոլոր Կողմերին ուղարկում է 1-ին և 2-րդ կետերին համապատասխան ստացած տեղեկատվությունը:

4. Կողմերը պատասխանատու են քարտուղարությունից 3-րդ կետի համաձայն ստացած տեղեկատվությունը իրենց արտահանողներին հասցնելու համար:

 

Հոդված 4

 

Ընդհանուր պարտավորություններ

 

1. ա/ Կողմերը, իրականացնելով հեռացման նպատակով վտանգավոր կամ այլ թափոնների ներմուծումը արգելելու իրենց իրավունքը, այլ Կողմերին տեղեկացնում են իրենց որոշման մասին` 13-րդ հոդվածի համաձայն,

բ/ Կողմերը արգելում կամ թույլ չեն տալիս վտանգավոր և այլ թափոնների արտահանումը այն Կողմերին, որոնք արգելք են դրել այդ թափոնների ներմուծման վրա, եթե այդ մասին տեղեկացվել են վերը նշված «ա» ենթակետին համաձայն,

գ/ Կողմերը արգելում կամ թույլ չեն տալիս վտանգավոր և այլ թափոնների արտահանումը այն ներմուծող պետությունների տարածք, որոնք արգելք չեն դրել վտանգավոր և այլ թափոնների ներմուծման վրա, եթե ներմուծող պետությունը գրավոր համաձայնություն չի տալիս տվյալ ներմուծվող բեռը ստանալուն:

2. Յուրաքանչյուր Կողմ պատշաճ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի՝

ա/ ապահովի, որ իր տարածքում վտանգավոր և այլ թափոնների արտադրությունը հասցվի նվազագույնի սոցիալական, տեխնիկական և տնտեսական առումով,

բ/ ապահովի համապատասխան հեռացման օբյեկտների առկայությունը, անկախ հեռացման վայրից, վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման նպատակով,

գ/ ապահովի, որ իր տարածքում վտանգավոր և այլ թափոններ օգտագործող անձինք ձեռնարկեն այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են շրջանառության արդյունքում վտանգավոր և այլ թափոններով աղտոտումը կանխելու համար, և եթե այդպիսի աղտոտում այնուամենայնիվ տեղի է ունենում, դրա հետևանքները մարդու առողջության և շրջակա միջավայրի համար հասցվեն նվազագույնի,

դ/ ապահովի, որ վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը հասցվի նվազագույնի, այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված և արդյունավետ օգտագործման համաձայն, և իրականացվի այնպես, որ մարդու առողջությունը և շրջակա միջավայրը զերծ մնան այդպիսի փոխադրման հնարավոր բացասական ազդեցություններից,

ե/ չթույլատրի վտանգավոր կամ այլ թափոնների արտահանումը տնտեսական և կամ քաղաքական ինտեգրացման կազմակերպության պատկանող Կողմ պետություններին կամ պետությունների խմբերին, որոնք Կողմ են հանդիսանում, մասնավորապես, զարգացող երկրներին, որոնք իրենց օրենսդրության շրջանակներում արգելել են ներմուծումը, կամ եթե հիմք կա ենթադրելու, որ այդ թափոնների օգտագործումը չի կատարվելու էկոլոգիապես հիմնավորված կերպով` Կողմերի առաջին խորհրդակցության ընթացքում որոշվելիք չափանիշների համաձայն,

զ/ պահանջի շահագրգիռ պետություններին տեղեկատվության տրամադրում վտանգավոր և այլ թափոնների առաջարկվող անդրսահմանային փոխադրման վերաբերյալ, 5.Ա հավելվածի համաձայն, որը հստակ պատկերացում է տալիս մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա առաջարկվող փոխադրման հետևանքների մասին,

է/ թույլ չտա վտանգավոր և այլ թափոնների ներմուծում, եթե հիմք կա ենթադրելու, որ այդ թափոնների օգտագործումը չի իրականացվելու էկոլոգիապես հիմնավորված կերպով,

ը/ անմիջապես կամ քարտուղարության միջոցով համագործակցի այլ Կողմերի և շահագրգիռ կազմակերպությունների հետ միջոցների կիրառման, այդ թվում` վտանգավոր և այլ թափոնների փոխադրման վերաբերյալ տեղեկատվության տարածման հարցում՝ այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործումը կատարելագործելու և դրանց անօրինական շրջանառությունը կանխելու նպատակով:

3. Կողմերը վտանգավոր կամ այլ թափոնների անօրինական շրջանառությունը համարում են հանցավոր արարք:

4. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է պատշաճ իրավական, վարչական և այլ միջոցներ` սույն Կոնվենցիայի դրույթները կատարելու և պահպանելու, այդ թվում` Կոնվենցիային հակասող վարվելակերպը կանխելու և նման դեպքերում պատժամիջոցներ կիրառելու համար:

5. Կողմը թույլ չի տալիս վտանգավոր կամ այլ թափոնների արտահանում Կողմ չհանդիսացող պետությունից:

6. Կողմերը պայմանավորվում են, որ թույլ չտան վտանգավոր կամ այլ թափոնների արտահանում հեռացման նպատակով հարավային լայնության 600-ից դեպի հարավ` տարածքից դուրս, անկախ այն բանից` այդ թափոնները անդրսահմանային փոխադրման օբյեկտ են, թե ոչ:

7. Բացի այդ, յուրաքանչյուր Կողմ.

ա/ արգելում է իր ազգային իրավազորության տակ գտնվող բոլոր անձանց զբաղվել վտանգավոր կամ այլ թափոնների փոխադրումով կամ հեռացումով, եթե միայն այդ անձինք չեն ստացել այդպիսի գործողություններ կատարելու թույլտվություն կամ համաձայնություն,

բ/ պահանջում է, որ անդրսահմանային փոխադրման օբյեկտ հանդիսացող վտանգավոր կամ այլ թափոնները փաթեթավորվեն, պիտակավորվեն և փոխադրվեն` համաձայն փաթեթավորման, պիտակավորման և փոխադրման բնագավառում ընդունված միջազգային կանոնների և նորմերի, և որ հաշվի

առնվի համապատասխան միջազգային ճանաչում ստացած գործելակերպը,

գ/ պահանջում է, որ վտանգավոր կամ այլ թափոնների փոխադրումը, սկսած անդրսահմանային փոխադրման ելակետից մինչև հեռացման վայրը, ուղեկցվի փաստաթղթով:

8. Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ արտահանվող վտանգավոր կամ այլ թափոնները օգտագործվեն էկոլոգիապես հիմնավորված ձևով ներմուծող պետությունում կամ այլ պետություններում: Սույն Կոնվենցիայի համաձայն` թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման վերաբերյալ տեխնիկական բնույթի ղեկավարող սկզբունքները Կողմերը կորոշեն իրենց առաջին խորհրդակցության ժամանակ:

9. Կողմերը ձեռնարկում են համապատասխան միջոցներ` ապահովելու համար, որ վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը թույլատրվի միայն այն դեպքում, եթե.

ա/ արտահանող պետությունը չունի տեխնիկական հնարավորություններ և անհրաժեշտ օբյեկտներ, հզորություններ կամ համապատասխան վայրեր այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված և արդյունավետ հեռացման համար, կամ

բ/ այդ թափոնները անհրաժեշտ են ներմուծող պետությանը որպես հումք վերականգնման կամ կրկնակի շրջանառության ձեռնարկությունների համար, կամ

գ/ այդպիսի անդրսահմանային փոխադրումը համապատասխանում է այլ չափանիշների, որոնք կորոշեն Կողմերը` այն պայմանով, որ այդ չափանիշները չեն հակասում սույն Կոնվենցիայի նպատակներին:

10. Վտանգավոր և այլ թափոններ արտադրող պետության պարտավորությունը, սույն Կոնվենցիայի շրջանակներում պահանջել, որ այդ թափոնները օգտագործվեն էկոլոգիապես հիմնավորված կերպով, որևէ պարագայում չի կարող տարածվել ներմուծող կամ տարանցիկ փոխադրման պետության վրա:

11. Սույն Կոնվենցիայի որևէ կետ չի խոչընդոտում, որ Կողմը սահմանի սույն Կոնվենցիայի դրույթներն ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան լրացուցիչ պահանջները մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը բարելավելու նպատակով:

12. Սույն Կոնվենցիայի որևէ կետ որևէ կերպ չի ազդում իր տարածքային ծովի հանդեպ պետության ինքնիշխանության վրա, որը սահմանվել է միջազգային իրավունքին համապատասխան, պետության ինքնիշխան իրավունքներն ու իրավազորությունը իր բացառիկ տնտեսական գոտիների և մայրցամաքային ելուստի հանդեպ՝ միջազգային իրավունքին համապատասխան, բացի այդ, ոչինչ չի խոչընդոտում, որ բոլոր պետությունների ծովային և օդային նավերը իրագործեն նավագնացության իրավունքներն ու ազատությունները այն տեսքով, որոնցով նախատեսվում են միջազգային իրավունքով և արտահայտվում են համապատասխան միջազգային փաստաթղթերում:

13. Կողմերը պարտավորվում են պարբերաբար վերանայել այլ պետություններ, մասնավորապես, զարգացող երկրներ արտահանվող վտանգավոր և այլ թափոնների ծավալը և/կամ աղտոտող հատկությունները նվազեցնելու հնարավորությունները:

 

Հոդված 5

 

Իրավասու մարմինների և հատկացված կենտրոնի նշանակումը

 

Սույն Կոնվենցիայի իրականացմանը նպաստելու համար Կողմերը.

1. Նշանակում կամ սահմանում են մեկ կամ մի քանի իրավասու մարմին և մեկ հատկացված կենտրոն: Մեկ իրավասու մարմինը նշանակվում է տարանցիկ փոխադրման պետության պարագայում ծանուցում ստանալու համար:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում քարտուղարությանը տեղյակ են պահում իրենց կողմից որպես հատկացված կենտրոն և իրավասու մարմիններ նշանակված հաստատությունների մասին:

3. Որոշում ընդունելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, քարտուղարությանը տեղեկացնում են 2-րդ կետի համաձայն կատարած նշանակումներին վերաբերող յուրաքանչյուր փոփոխության մասին:

 

Հոդված 6

 

Անդրսահմանային փոխադրում Կողմերի միջև

 

1. Արտահանող պետությունը տեղեկացնում է կամ արտադրողից կամ արտահանողից պահանջում է արտահանող պետության իրավասու մարմնի միջոցով գրավոր տեղեկացնել շահագրգիռ պետությունների իրավասու մարմիններին վտանգավոր կամ այլ թափոնների յուրաքանչյուր նախատեսվող փոխադրման մասին: Նման տեղեկացումները /ծանուցումները/ պետք է պարունակեն 5-րդ հավելվածով նախատեսված դիմումները և տեղեկություն ներմուծող պետության համար ընդունելի լեզվով: Յուրաքանչյուր շահագրգիռ պետության բավական է ուղարկել մեկ ծանուցում:

2. Ներմուծող պետությունը ծանուցողին գրավոր պատասխան է հղում ծանուցման ստացման մասին, որով փոխադրման համաձայնություն է տալիս որոշակի պայմաններով կամ առանց դրանց, մերժում է փոխադրման թույլտվությունը կամ լրացուցիչ տեղեկություն տրամադրելու հարցում անում: Ներմուծող պետությանը հղած վերջնական պատասխանի օրինակը ուղարկվում է Կողմ հանդիսացող շահագրգիռ պետությունների իրավասու մարմիններին:

3. Արտահանող պետությունը արտադրողին կամ արտահանողին չի թույլատրում անդրսահմանային փոխադրում սկսել, մինչև որ գրավոր հավաստիացում ստանա այն մասին, որ.

ա/ ծանուցողը գրավոր համաձայնություն է ստացել ներմուծող պետությունից,

բ/ ծանուցողը ներմուծող պետությունից հավաստիացում է ստացել արտահանողի և թափոնների հեռացման համար պատասխանատու անձի միջև կնքված պայմանագրի առկայության փաստի վերաբերյալ, որում շեշտվում է այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործումը:

4. Յուրաքանչյուր Կողմ հանդիսացող տարանցիկ փոխադրման պետություն անհապաղ ծանուցողին հավաստում է ծանուցում ստանալու մասին: Այնուհետև նա 60 օրվա ընթացքում ծանուցողին հղում է գրավոր պատասխան, որով փոխադրման համաձայնություն է տալիս /որոշակի պայմաններով կամ առանց դրանց/, մերժում է փոխադրման թույլտվությունը կամ հարցում անում լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ: Արտահանող պետությունը թույլ չի տալիս անդրսահմանային փոխադրում սկսել, մինչև որ տարանցիկ փոխադրման պետությունից գրավոր համաձայնություն չստացվի: Սակայն եթե Կողմը ցանկացած պահի որոշում ընդունի ընդհանրապես կամ որոշակի պարագաներում չպահանջել նախնական գրավոր համաձայնություն վտանգավոր կամ այլ թափոնների տարանցիկ փոխադրման վերաբերյալ կամ փոխի իր պահանջը այդ առումով, նա անհապաղ իր որոշման մասին պետք է տեղեկացնի այլ Կողմերին` 13-րդ հոդվածի համաձայն: Այդ վերջին դեպքում, եթե տարանցիկ փոխադրման պետության կողմից տվյալ ծանուցումը ստանալուց հետո` 60 օրվա ընթացքում, արտահանող պետությունը պատասխան չի ստանում, ապա արտահանող պետությունը կարող է թույլատրել արտահանում սկսել տարանցիկ փոխադրման պետության տարածքով:

5. Թափոնների անդրսահմանային փոխադրման դեպքում, երբ այդ թափոնները օրենքի հիման վրա որոշվում կամ դիտարկվում են որպես վտանգավոր թափոններ, միայն.

ա/ արտահանող պետության կողմից սույն հոդվածի 9-րդ կետի պահանջները, որոնք կիրառվում են արտահանողի կամ հեռացման համար պատասխանատու անձի և ներմուծող պետության նկատմամբ mutatis mutandis, կիրառվում են, համապատասխանաբար, արտահանողի և արտահանող պետության նկատմամբ,

բ/ Կողմ հանդիսացող ներմուծող պետության կամ ներմուծող և տարանցիկ փոխադրման պետությունների կողմից, սույն հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերի պահանջները, որոնք կիրառվում են արտահանողի և արտահանող պետության նկատմամբ mutatis mutandis, կիրառվում են, համապատասխանաբար, ներմուծողի կամ հեռացման համար պատասխանատու անձի կամ ներմուծող պետության նկատմամբ, կամ

գ/ Կողմ հանդիսացող յուրաքանչյուր տարանցիկ փոխադրման պետության կողմից, ապա այդ պետության նկատմամբ կիրառվում են միայն 4-րդ կետի դրույթները:

6. Արտահանող պետությունը, շահագրգիռ պետությունների գրավոր համաձայնության պայմանով, նույն ֆիզիկական և քիմիական հատկություններով վտանգավոր կամ այլ թափոնների հեռացման համար պատասխանատու նույն անձին, արտահանող պետության նույն արտահանման մաքսային կետերից և ներմուծող պետության նույն ներմուծման մաքսային կետերից, իսկ տարանցիկ փոխադրումների դեպքում՝ տարանցիկ փոխադրման պետության կամ պետությունների նույն ներմուծման և արտահանման մաքսային կետերից կանոնավոր առաքումներ կատարելու դեպքում կարող է թույլատրել արտադրողին կամ արտահանողին օգտագործել ընդհանուր ծանուցում:

7. Շահագրգիռ պետությունները կարող են արտահայտել իրենց գրավոր համաձայնությունը 6-րդ կետում նշված ընդհանուր ծանուցման գործառույթի օգտագործման վերաբերյալ` որոշակի տեղեկատվություն ներկայացնելու պայմանով, այն է՝ բեռնառաքման ենթակա վտանգավոր կամ այլ թափոնների հստակ քանակությունը կամ պարբերական ցուցանակները:

8. 6-րդ և 7-րդ կետերում նշված ընդհանուր ծանուցումը կամ գրավոր համաձայնությունը կարող են ընդգրկել վտանգավոր կամ այլ թափոնների բազմակի բեռնառաքումները 12 ամիս առավելագույն տևողությամբ:

9. Կողմերը պահանջում են, որ յուրաքանչյուր անձ, որն իր վրա է վերցնում վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը, փոխադրման փաստաթուղթը ստորագրի կամ այլ թափոնների առաքման կամ դրանց ստացման ժամանակ: Նրանք պահանջում են նաև, որ թափոնների հեռացման համար պատասխանատու անձը և արտահանողին, և արտահանող պետության իրավասու մարմնին տեղեկացնի այդ թափոնների ստացման մասին, ինչպես նաև հեռացման ավարտի մասին, ինչպես նշված է տեղեկացման մեջ: Եթե արտահանող պետությունը այդպիսի տեղեկություն չի ստանում, արտահանող պետության իրավասու մարմինը կամ արտահանողը այդ մասին տեղեկացնում են ներմուծող պետությանը:

10. Ծանուցումը և դրա պատասխանը, որոնք պահանջվում են սույն հոդվածի համաձայն, ուղարկվում են շահագրգիռ Կողմերի իրավասու մարմիններին կամ Կողմ չհանդիսացող պետությունների համապատասխան կառավարական մարմնին:

11. Վտանգավոր կամ այլ թափոնների յուրաքանչյուր անդրսահմանային փոխադրում Կողմ հանդիսացող ներմուծող պետության կամ տարանցիկ փոխադրման պետության պահանջով հատուցվում է ապահովագրությամբ, երաշխիքով կամ այլ գրավականով:

 

Հոդված 7

 

Անդրսահմանային փոխադրում Կողմ հանդիսացող պետությունից

Կողմ չհանդիսացող պետությունների տարածքով

 

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը mutatis mutandis կիրառվում է վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրմանը Կողմ հանդիսացող պետությունից Կողմ չհանդիսացող պետության կամ պետությունների տարածքով:

Հոդված 8

 

Կրկնակի ներմուծում իրականացնելու պարտականությունը

 

Երբ վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը, որի համար շահագրգիռ պետությունները համաձայնություն են տվել, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, չի կարող ավարտին հասցվել պայմանագրի համաձայն, արտահանող պետությունը ապահովում է, որ այդ թափոնները վերադարձվեն արտահանող կողմից 90 օրվա ընթացքում` այն պահից սկսած, երբ ներմուծող պետությունը տեղեկացրել է արտահանող պետությանը և քարտուղարությանը այն ժամանակահատվածում, որի մասին շահագրգիռ պետությունները պայմանավորվածության կգան, չեն գտնվել թափոնները էկոլոգիապես հիմնավորված կերպով հեռացնելու այլ հնարավորություններ:

Այդ նպատակով արտահանող պետությունը և տարանցիկ փոխադրման պետություն հանդիսացող յուրաքանչյուր Կողմ չեն առարկում, խոչընդոտ չեն ստեղծում կամ չեն խանգարում այդ թափոնները արտահանող պետություն վերադարձնելուն:

 

Հոդված 9

 

Անօրինական շրջանառություն

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար վտանգավոր կամ այլ թափոնների յուրաքանչյուր անդրսահմանային փոխադրում, որը կատարվում է.

ա/ առանց բոլոր շահագրգիռ պետությունների տեղեկացման` սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, կամ

բ/ առանց շահագրգիռ պետությունների համաձայնության` սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, կամ

գ/ շահագրգիռ պետություններից կեղծարարությամբ, մոլորության մեջ գցելու կամ խաբեության միջոցով ստացած համաձայնությամբ,

դ/ որը էապես չի համապատասխանում փաստաթղթերին,

ե/ որը հանգեցնում է վտանգավոր կամ այլ թափոնների կանխավ հեռացման, օրինակ՝ սույն Կոնվենցիայի և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքի խախտումով, համարվում է անօրինական շրջանառություն:

2. Արտահանողի կամ արտադրողի վարքագծից ելնելով` անօրինական շրջանառության կատեգորիային դասվող վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրման դեպքում արտահանող պետությունը ապահովում է, որ այդ թափոնները.

ա/ վերադարձվեն արտահանողի կամ արտադրողի կամ, անհրաժեշտության դեպքում, արտահանող պետության կողմից իր տարածք կամ, եթե դա գործնականում նպատակահարմար չէ,

բ/ հեռացվեն այլ կերպ՝ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, արտահանող պետությանը անօրինական շրջանառության մասին տեղեկացնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կամ այնպիսի ժամանակահատվածում, որի մասին կարող են պայմանավորվել շահագրգիռ պետությունները: Այդ նպատակով շահագրգիռ Կողմերը չեն առարկում, չեն խանգարում կամ խոչընդոտ չեն ստեղծում այդ թափոնների վերադարձմանը արտահանող պետություն:

3. Վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրման դեպքում, որը անօրինական շրջանառության շարքին է դասվում ներմուծողի կամ հեռացման համար պատասխանատու անձի գործելակերպի հիման վրա, ներմուծող պետությունը ապահովում է, որ այդ թափոնները հեռացվեն էկոլոգիապես հիմնավորված կերպով ներմուծողի կամ հեռացման համար պատասխանատու անձի կամ էլ, անհրաժեշտության դեպքում, հենց ներմուծող պետության կողմից՝ անօրինական շրջանառության մասին ներմուծող պետությանը տեղեկացնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կամ այնպիսի ժամանակահատվածում, որի մասին համաձայնության կգան շահագրգիռ պետությունները: Այդ նպատակով շահագրգիռ Կողմերը, ըստ անհրաժեշտության, համագործակցում են թափոնների` էկոլոգիապես հիմնավորված հեռացման հարցում:

4. Այն դեպքում, երբ անօրինական շրջանառության համար պատասխանատվությունը չի կարող դրվել արտահանողի կամ արտադրողի կամ էլ ներմուծողի կամ հեռացման համար պատասխանատու անձի վրա, շահագրգիռ Կողմերը կամ, ըստ անհրաժեշտության, այլ Կողմերը համագործակցության հիման վրա ապահովում են այդ թափոնների շուտափույթ հեռացումը էկոլոգիապես հիմնավորված կերպով, համապատասխանաբար, արտահանող պետությունում, ներմուծող պետությունում կամ այլ վայրում:

5. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է համապատասխան ազգային/ներքին օրենսդրություն՝ անօրինական շրջանառությունը կանխելու և դրա համար պատժելու նպատակով: Կողմերը համագործակցում են իրար հետ սույն հոդվածի նպատակներին հասնելու համար:

 

Հոդված 10

 

Միջազգային համագործակցություն

 

1. Կողմերը իրար հետ համագործակցում են վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործումը բարելավելու և դրանում հաջողության հասնելու նպատակով:

2. Այդ նպատակով Կողմերը.

ա/ խնդրանք ստացվելու դեպքում երկկողմանի կամ բազմակողմանի հիման վրա տրամադրում են առկա տեղեկատվությունը, վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործմանը օժանդակելու ցանկությամբ դրդված, այդ թվում` վտանգավոր և այլ թափոնների օգտագործման տեխնիկական նորմերն ու ընթացքը,

բ/ համագործակցում են մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր և այլ թափոնների օգտագործման հետևանքների մոնիտորինգի բնագավառում,

գ/ իրենց ազգային օրենքներին, կանոններին և քաղաքականությանը համաձայն` համագործակցում են էկոլոգիապես հիմնավորված սակավաթափոն տեխնոլոգիաների մշակման և կիրառման վտանգավոր և այլ թափոնների արտադրական հնարավոր վերացման նպատակով առկա տեխնոլոգիաների կատարելագործման և այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման ավելի արդյունավետ և գործուն մեթոդների մշակման հարցերում, այդ թվում` այդպիսի նոր կամ կատարելագործված տեխնոլոգիաների ներդրման տնտեսական, սոցիալական և էկոլոգիական հետևանքների ուսումնասիրման առումով,

դ/ իրենց ազգային օրենքներին, կանոններին և քաղաքականությանը համաձայն` ակտիվորեն համագործակցում են վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման հետ կապված տեխնոլոգիաների և գործընթացների փոխանցման հարցերում: Նրանք համագործակցում են նաև Կողմերի տեխնիկական ներուժի ընդլայնման հարցերում, հատկապես նրանց, որոնք կարող են այդ ոլորտում տեխնիկական օգնության կարիք ունենալ, և դիմեն այն տրամադրելու խնդրանքով,

ե/ համագործակցում են համապատասխան տեխնիկական ղեկավարող սկզբունքների և/կամ վարվելակարգի օրենսգրքի մշակման հարցերում:

3. Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ համագործակցության նպատակով՝ զարգացող երկրների կողմից 4-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի կատարումը օժանդակելու համար:

4. Զարգացող երկրների պահանջները հաշվի առնելով` խրախուսվում է համագործակցությունը Կողմերի և իրավասու միջազգային կազմակերպությունների միջև` հասարակայնության կողմից խնդիրը inter alia գիտակցելուն օժանդակելու, վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես արդարացված օգտագործումը ընդլայնելու և նոր սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրման նպատակով:

 

Հոդված 11

 

Երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային համաձայնագրեր

 

1. Անկախ 5-րդ հոդվածի 4-րդ կետից` Կողմերը կարող են կնքել երկկողմ, բազմակողմ կամ տարածաշրջանային համաձայնագրեր կամ պայմանագրեր Կողմերի կամ Կողմ չհանդիսացող պետությունների միջև վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրման վերաբերյալ` պայմանով, որ այդպիսի համաձայնագրերը կամ պայմանագրերը չեն հակասի սույն Կոնվենցիայով նախատեսվող` վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման պահանջին: Այդ համաձայնագրերի կամ պայմանագրերի դրույթները չպետք է նվազ պահանջկոտ լինեն էկոլոգիապես հիմնավորված օգտագործման վերաբերյալ, քան նրանք են, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով, մասնավորապես, հաշվի առնելով զարգացող երկրների շահերը:

2. Կողմերը քարտուղարությանը տեղեկացնում են 1-ին կետում նշված յուրաքանչյուր երկկողմ, բազմակողմ կամ տարածաշրջանային համաձայնագրի կամ պայմանագրի մասին, ինչպես նաև նրանց մասին, որոնք իրենք կնքել են նախքան իրենց համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, միմիայն այդպիսի համաձայնագրերի կողմերի միջև իրականացվող վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման նկատմամբ հսկողություն սահմանելու նպատակով: Սույն Կոնվենցիայի դրույթները չեն վերաբերում անդրսահմանային փոխադրմանը, որը իրականացվում է այդպիսի համաձայնագրերի համաձայն, պայմանով, որ այդ համաձայնագրերը չեն հակասում սույն Կոնվենցիայով նախատեսված` վտանգավոր կամ այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման պահանջներին:

 

Հոդված 12

 

Պատասխանատվության մասին

 

Կողմերը համագործակցում են, որ հնարավորին չափ արագ ընդունվի վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման արդյունքում պատճառված վնասի պատասխանատվության և փոխհատուցման հարցերում պատշաճ կանոններ և ընթացակարգ պարունակող արձանագրություն:

 

Հոդված 13

 

Տեղեկատվության փոխանցում

 

1. Վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրման կամ դրանց հեռացման ժամանակ տեղի ունեցած վթարի դեպքում, որը կարող է վտանգ ներկայացնել մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար այլ պետություններում, Կողմերը այդ մասին տեղեկանալուն պես ապահովում են, որ այդ պետությունները անհապաղ տեղեկացվեն:

2. Կողմերը քարտուղարության միջոցով իրար տեղեկացնում են.

ա/ համաձայն 5-րդ հոդվածի` իրավասու մարմինների և/կամ հատկացված կենտրոնների նշանակմանը վերաբերող փոփոխությունների մասին,

բ/ համաձայն 3-րդ հոդվածի` հնարավորինս սեղմ ժամկետներում վտանգավոր թափոնների ազգային սահմանումներին վերաբերող փոփոխությունների մասին,

գ/ իրենց ազգային իրավազորության տակ գտնվող տարածքում հեռացնելու նպատակով վտանգավոր կամ այլ թափոնների ներմուծման վերաբերյալ լիակատար կամ մասնակի անհամաձայնության որոշում ընդունելու մասին,

դ/ վտանգավոր և այլ թափոնների արտահանումը սահմանափակելու և/կամ արգելելու նպատակով իրենց ընդունած որոշումների մասին,

ե/ այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն:

3. Կողմերը, իրենց ազգային օրենքների ու կանոնների համաձայն, քարտուղարության միջոցով 15-րդ հոդվածի հիման վրա հրավիրվող Կողմերի Կոնֆերանսին մինչև յուրաքանչյուր օրացուցային տարվա վերջը փոխանցում են նախորդ տարվա վերաբերյալ զեկույց, որը, մասնավորապես, պարունակում է.

ա/ տեղեկատվություն իրենց կողմից 5-րդ հոդվածի համաձայն նշանակված իրավասու մարմինների և հատկացված կենտրոնների մասին,

բ/ տեղեկատվություն վտանգավոր և այլ թափոնների յուրաքանչյուր անդրսահմանային փոխադրման մասին, որին իրենք մասնակցել են, այդ թվում`

 ծանուցման մեջ նշված` արտահանված վտանգավոր և այլ թափոնների ծավալի, դրանց տեսակի, հատկությունների, նշանակման վայրի, տարանցիկ փոխադրման երկրի և հեռացման ձևի մասին,

 ներմուծված վտանգավոր և այլ թափոնների ծավալի, տեսակի, հատկությունների, ծագման և հեռացման մեթոդների մասին,

 հեռացման գործողությունների մասին, որոնք իրականացվել են ոչ այնպես, ինչպես ենթադրվում էր,

 անդրսահմանային փոխադրման ենթակա վտանգավոր և այլ թափոնների ծավալները կրճատելու ջանքերի մասին:

գ/ տեղեկատվություն սույն Կոնվենցիայի իրականացման համար իրենց ձեռնարկած միջոցների մասին,

դ/ տեղեկատվություն մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա վտանգավոր և այլ թափոնների արտադրության, փոխադրման և հեռացման ներգործության վերաբերյալ իրենց հավաքած հավաստի վիճակագրական տվյալների մասին,

ե/ տեղեկատվություն, որը վերաբերում է սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն կնքված երկկողմ, բազմակողմ ու տարածաշրջանային համաձայնագրերին և պայմանագրերին,

զ/ տեղեկատվություն վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման և հեռացման ընթացքում տեղի ունեցած վթարների և դրանց հետևանքների վերացման համար ձեռնարկած միջոցների մասին,

է/ տեղեկատվություն հեռացման հնարավոր միջոցների մասին, որոնք օգտագործվում են իրենց ազգային իրավազորության տակ գտնվող տարածքում,

ը/ տեղեկատվություն վտանգավոր և այլ թափոնների արտադրության կրճատմանը և/կամ դադարեցմանը ուղղված տեխնոլոգիաների մշակման համար ընձեռված միջոցների մասին,

թ/ այլ հարցեր, որոնք Կողմերի Կոնֆերանսը տեղին կհամարի:

4. Կողմերը, իրենց ազգային օրենքների և կանոնների համաձայն, ապահովում են, որ վտանգավոր և այլ թափոնների յուրաքանչյուր տվյալ անդրսահմանային փոխադրման ծանուցման և դրա պատասխանի օրինակները ուղարկվեն քարտուղարություն, եթե այդպիսի խնդրանք է ներկայացնում Կողմը, որի շրջակա միջավայրը կարող է տուժել այդպիսի անդրսահմանային փոխադրման արդյունքում:

 

Հոդված 14

 

Ֆինանսական կողմերը

 

1. Կողմերը համաձայնում են, որ, տարբեր տարածաշրջանների և սուբռեգիոնների պահանջներին համապատասխան, ստեղծվում են կադրերի պատրաստման և տեխնոլոգիաների փոխանցման կենտրոններ վտանգավոր և այլ թափոնների ռացիոնալ օգտագործման և դրանց արտադրությունը նվազագույնի հասցնելու առումով: Կողմերը որոշում կընդունեն կամավոր հիմունքներով ֆինանսավորման համապատասխան մեխանիզմներ ստեղծելու մասին:

2. Կողմերը որոշում կընդունեն ժամանակավոր հիմունքներով արտակարգ իրավիճակներում օգնություն ցույց տալու համար շրջանառու ֆոնդի ստեղծման մասին` վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրումների արդյունքում առաջացած վթարների վնասը նվազագույնի հասցնելու նպատակով:

 

Հոդված 15

 

Կողմերի Կոնֆերանս

 

1. Սույնով հիմնադրվում է Կողմերի Կոնֆերանս: Կողմերի առաջին Կոնֆերանսը հրավիրում է Միավորված ազգերի շրջակա միջավայրի ծրագրի Գործադիր տնօրենը ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց: Հետագայում Կողմերի Կոնֆերանսի հերթական խորհրդակցությունները հրավիրվում են առաջին խորհրդակցությունում Կոնֆերանսի սահմանած հաջորդականությամբ:

2. Կողմերի Կոնֆերանսի արտահերթ խորհրդակցությունները հրավիրվում են, երբ Կոնֆերանսը դա անհրաժեշտ է համարում, կամ Կողմերից մեկի գրավոր խնդրանքով` պայմանով, որ քարտուղարության կողմից այդ խնդրանքը Կողմերին հասցեագրվելուց հետո այդ խնդրանքին կմիանա ոչ պակաս, քան Կողմերի մեկ երրորդը:

3. Կողմերի Կոնֆերանսը միաձայնությամբ համաձայնեցնում և ընդունում է ինչպես իր, այնպես էլ բոլոր օժանդակ մարմինների ընթացակարգերի կանոնները, ինչպես նաև ֆինանսական կանոնները, մասնավորապես, սույն Կոնվենցիայի շրջանակներում Կողմերի ֆինանսական մասնակցությունը որոշելու նպատակով:

4. Կողմերը իրենց առաջին խորհրդակցության ժամանակ կքննարկեն բոլոր լրացուցիչ միջոցառումները, որոնք կարող են օգնել ծովային միջավայրի պաշտպանման և պահպանման հարցում իրենց պարտականությունների կատարմանը` սույն Կոնվենցիայի ենթատեքստով:

5. Կողմերի Կոնֆերանսը մշտապես հետևում է սույն Կոնվենցիայի արդյունավետ կատարմանը և, բացի այդ.

ա/ նպաստում է համապատասխան քաղաքականության, ռազմավարության և միջոցների համաձայնեցմանը վտանգավոր և այլ թափոնների կողմից մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու նպատակով,

բ/ քննարկում և անհրաժեշտության դեպքում ընդունում է սույն Կոնվենցիայի և դրա հավելվածների ուղղումները` հաշվի առնելով inter alia առկա գիտական, տեխնիկական, տնտեսական և էկոլոգիական տեղեկատվությունը,

գ/ քննարկում և ընդունում է ցանկացած լրացուցիչ միջոցառում, որը կարող է պահանջվել սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար դրա կատարման ընթացքում կուտակած փորձի ներքո, ինչպես նաև 11-րդ հոդվածով նախատեսված համաձայնությունների և պայմանավորվածությունների կատարման ընթացքում,

դ/ անհրաժեշտության դեպքում քննարկում և ընդունում է արձանագրություններ,

ե/ ստեղծում է այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի կատարման համար:

6. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված հիմնարկները, ինչպես նաև Կողմ չհանդիսացող յուրաքանչյուր պետություն կարող են ներկայացվել Կողմերի Կոնֆերանսի խորհրդակցություններին` որպես դիտորդներ: Այլ մարմինները կամ հիմնարկները` ազգային կամ միջազգային, կառավարական կամ ոչ կառավարական, որոնք օժտված են վտանգավոր կամ այլ թափոնների ոլորտին վերաբերող իրավասությամբ և քարտուղարությանը տեղեկացրել են որպես դիտորդ Կողմերի Կոնֆերանսի խորհրդակցություններին ներկայացված լինելու իրենց ցանկության մասին, կարող են մասնակցելու թույլտվություն ստանալ, եթե դրա դեմ չի առարկում ներկա Կողմերի առնվազն մեկ երրորդը: Դիտորդների մասնակցության թույլտվությունը կարգավորվում է Կողմերի Կոնֆերանսի կողմից ընդունվելիք ընթացակարգի կանոններով:

7. Կողմերի Կոնֆերանսը սույն Կոնվենցիան ուժի մեջ մտցնելուց երեք տարի անց, իսկ այնուհետև ոչ ուշ, քան վեց տարին մեկ անգամ, կատարում է նրա արդյունավետության գնահատում և, եթե անհրաժեշտ է համարում, քննարկում է վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման լրիվ կամ մասնակի արգելքի սահմանման հնարավորությունը` հաշվի առնելով վերջին գիտական, էկոլոգիական, տեխնիկական և տնտեսական տեղեկատվությունը:

 

Հոդված 16

 

Քարտուղարություն

 

1. Քարտուղարության վրա դրվում են հետևյալ գործառույթները.

ա/ խորհրդակցությունների կազմակերպում և սպասարկում, ինչպես որ նախատեսվում է 15-րդ և 17-րդ հոդվածներում,

բ/ 3-րդ, 4-րդ, 6-րդ, 11-րդ և 13-րդ հոդվածների համաձայն ստացված տեղեկատվության, 15-րդ հոդվածի համաձայն սահմանված օժանդակ մարմինների խորհրդակցությունների տեղեկատվության, ինչպես նաև, եթե դա կիրառելի է, համապատասխան միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության վրա հիմնված զեկույցների նախապատրաստում և փոխանցում,

գ/ սույն Կոնվենցիայի համաձայն իր գործառույթների կատարման ուղղությամբ ծավալած գործունեության մասին զեկույցների նախապատրաստում և ներկայացում Կողմերի Կոնֆերանսին,

դ/ գործունեության անհրաժեշտ համակարգման ապահովում համապատասխան միջազգային մարմինների հետ և, մասնավորապես, այնպիսի վարչական և պայմանագրային համաձայնությունների կնքում, որոնք կարող են պետք լինել իր գործառույթների արդյունավետ կատարման համար,

ե/ կապի պահպանում Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն ստեղծված` հատկացված կենտրոնների և իրավասու մարմինների հետ,

զ/ տեղեկատվության կազմում Կողմերի հաստատված ազգային տեղերի և օբյեկտների մասին, որոնք կարող են օգտագործվել դրանց վտանգավոր և այլ թափոնների հեռացման համար և այդ տեղեկատվության տարածում Կողմերի միջև,

է/ Կողմերից հետևյալ բովանդակությամբ տեղեկատվության ստացում և ուղարկում իրենց.

- առկա գիտատեխնիկական գիտելիքների և փորձի,

- խորհրդատվական օժանդակության և փորձաքննության,

- ռեսուրսների առկայության վերաբերյալ, իրենց խնդրանքով, հետևյալ բնագավառներում օժանդակություն ցույց տալու նպատակով,

- տեղեկացման համակարգի կիրառում սույն Կոնվենցիայի շրջանակներում,

- վտանգավոր և այլ թափոնների ռացիոնալ օգտագործում,

- վտանգավոր և այլ թափոնների հետ կապված` էկոլոգիապես հիմնավորված տեխնոլոգիայի ներդրում, ինչպիսիք սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաներն են,

- հնարավորությունների և հեռացման վայրերի գնահատում,

- վտանգավոր և այլ թափոնների մոնիտորինգ, և

- միջոցների ձեռնարկում արտակարգ իրավիճակներում,

ը/ Կողմերին, իրենց խնդրանքով, տեղեկատվությամբ ապահովում անհրաժեշտ տեխնիկական իրավասությամբ օժտված խորհրդատուների կամ խորհրդատվական ծառայությունների մասին, որոնք կարող են իրենց օժանդակել` ուսումնասիրելու անդրսահմանային փոխադրման մասին տեղեկացումը, վտանգավոր և այլ թափոնների ենթադրվող բեռնաթափումը ստացված տեղեկացմանը համապատասխանելու մասին հարցը և/կամ այն փաստը, որ վտանգավոր թափոնների հեռացման համար առաջարկվող օբյեկտները կրում են էկոլոգիապես հիմնավորված բնույթ, եթե հիմք կա ենթադրելու, որ տվյալ թափոնները չեն օգտագործվի էկոլոգիապես հիմնավորված կերպով: Յուրաքանչյուր այդպիսի հարցի ուսումնասիրումը կատարվում է ոչ քարտուղարության հաշվին,

թ/ Կողմերին, իրենց խնդրանքով, օգնության տրամադրում անօրինական շրջանառության դեպքերի որոշման հարցում և շահագրգիռ Կողմերի միջև անօրինական շրջանառության վերաբերյալ քարտուղարության կողմից ստացված յուրաքանչյուր տեղեկատվության անհապաղ տարածում,

ժ/ համագործակցություն Կողմերի և համապատասխան իրավասու միջազգային կազմակերպությունների և հիմնարկների միջև փորձագետներ և սարքավորում տրամադրելու հարցում՝ արտակարգ իրավիճակների դեպքում պետություններին օպերատիվ օգնություն ցույց տալու նպատակով, և

ժա/ սույն Կոնվենցիայի նպատակների հետ կապված այնպիսի այլ գործառույթների կատարում, որոնք կորոշի Կողմերի Կոնֆերանսը:

2. Քարտուղարության գործառույթները ժամանակավոր կատարում է Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագիրը, մինչև Կողմերի Կոնֆերանսի առաջին խորհրդակցության ավարտը, որը հրավիրվել է` ի կատարումն 15-րդ հոդվածի:

3. Իր առաջին խորհրդակցության ժամանակ Կողմերի Կոնֆերանսը քարտուղարություն է ստեղծում այն գոյություն ունեցող ոչ կառավարական իրավասու կազմակերպություններից, որոնք պատրաստակամություն են հայտնել կատարելու քարտուղարության գործառույթները` սույն Կոնվենցիայի համաձայն: Այդ խորհրդակցության ընթացքում Կողմերի Կոնֆերանսը կտա նաև ժամանակավոր քարտուղարության կողմից իր վրա դրված գործառույթների իրագործման ընթացիկ գնահատականը, մասնավորապես, վերը բերված 1-ին կետի շրջանակներում, և որոշում կընդունի այդ գործառույթների կատարման համար անհրաժեշտ մեխանիզմների մասին:

 

Հոդված 17

 

Կոնվենցիայի ուղղումներ

 

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկել սույն Կոնվենցիայում ուղղումներ և որևէ արձանագրության յուրաքանչյուր Կողմ կարող է ուղղումներ առաջարկել այդ արձանագրությունում: Այդ ուղղումներում հավուր պատշաճի հաշվի են առնվում inter alia համապատասխան գիտատեխնիկական նկատառումները:

2. Սույն Կոնվենցիայի ուղղումները ընդունվում են Կողմերի Կոնֆերանսի խորհրդակցության ժամանակ: Յուրաքանչյուր արձանագրության ուղղումներ ընդունվում են համապատասխան արձանագրության Կողմերի խորհրդակցության ժամանակ: Սույն Կոնվենցիայում և յուրաքանչյուր արձանագրությունում յուրաքանչյուր առաջարկած ուղղումի տեքստ, եթե այդ արձանագրությամբ այլ բան նախատեսված չէ, հաղորդվում է Կողմերին քարտուղարության կողմից ոչ ուշ, քան նշված ընթացակարգը կիրառվում է յուրաքանչյուր արձանագրությանը ներկայացված ուղղումների նկատմամբ, բացառությամբ, երբ դրանց ընդունման համար բավական է խորհրդակցությանը ներկա և քվեարկությանը մասնակցող արձանագրության Կողմերի ձայների երկու երրորդը:

3. Կողմերը ամեն ջանք կգործադրեն սույն Կոնվենցիայում ցանկացած ուղղման համաձայնեցման համար` միաձայնության սկզբունքով: Եթե միաձայնությանն ուղղված բոլոր ջանքերը ձախողվել են և համաձայնություն չի կայացվել, ուղղումը որպես վերջին միջոց կընդունվի խորհրդակցությանը ներկա և քվեարկող Կողմերի երեք քառորդ մեծամասնության կողմից և ավանդապահի կողմից կփոխանցվի բոլոր Կողմերին` վավերացման հավանության, պաշտոնական հաստատման կամ ընդունման համար:

4. Վերոհիշյալ 3-րդ կետում նշված ընթացակարգը կկիրառվի ցանկացած արձանագրությունում կատարվող ուղղումների նկատմամբ, բացառությամբ, եթե խորհրդակցության ներկա և քվեարկող այդ արձանագրության Կողմերի երկու երրորդը բավարար կլինի դրանց ընդունման համար:

5. Ուղղումների ընդունման մասին վավերագրերը, հավանության, պաշտոնական հաստատաման կամ ընդունման փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին: Վերոնշյալ 3-րդ և 4-րդ կետերի համաձայն ընդունվող ուղղումները ուժի մեջ են մտնում այն Կողմերի համար, որոնք համաձայն են դրանց, ավանդապահի կողմից վավերագիրը կամ դրանց հավանության, պաշտոնական հաստատման կամ ընդունման մասին փաստաթուղթը ստանալուց հետո, դրանք ընդունած Կողմերի առնվազն երեք քառորդի կողմից ընդունված կամ Կողմերի առնվազն երկու երրորդի կողմից տվյալ արձանագրության վերաբերյալ ուղղումներ ընդունած, եթե միայն այդ արձանագրությամբ այլ կերպ նախատեսված չէ: Յուրաքանչյուր այլ Կողմի համար ուղղումները ուժի մեջ են մտնում տվյալ Կողմի կողմից վավերագիրը կամ հավանության, պաշտոնական հաստատման կամ ընդունման կամ այդ ուղղումները ընդունելու մասին փաստաթուղթը ի պահ հանձնվելու իննսուներորդ օրը:

6. Սույն հոդվածի նպատակների համար «ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմեր» արտահայտությունը նկատի ունի այն Կողմերին, որոնք մասնակցում և քվեարկում են «կողմ» կամ «դեմ»:

 

Հոդված 18

 

Հավելվածների ընդունումը և դրանցում ուղղումներ մտցնելու կարգը

 

1. Սույն Կոնվենցիայի կամ որևէ արձանագրության հավելվածները, համապատասխանաբար, կազմում են սույն Կոնվենցիայի և տվյալ արձանագրության անբաժանելի մասը. եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ, ապա հղումը սույն Կոնվենցիային կամ նրա որևէ արձանագրությանը միևնույն ժամանակ հղում է դրա յուրաքանչյուր հավելվածին: Այդպիսի հավելվածները սահմանափակվում են գիտատեխնիկական և վարչական հարցերով:

2. Եթե որևէ արձանագրությամբ չեն նախատեսվում այլ դրույթներ դրա հավելվածների վերաբերյալ, ապա օգտագործվում է սույն Կոնվենցիայի լրացուցիչ հավելվածների կամ արձանագրության հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու հետևյալ ընթացակարգը.

ա/ սույն Կոնվենցիայի կամ դրա արձանագրությունների հավելվածները առաջարկվում կամ ընդունվում են 17-րդ հավելվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում սահմանված ընթացակարգի համաձայն,

բ/ յուրաքանչյուր Կողմ, որը հնարավոր չի գտնում ընդունել սույն Կոնվենցիայի կամ որևէ արձանագրության, որի մասնակիցն է հանդիսանում, լրացուցիչ հավելված, գրավոր այդ մասին տեղեկացնում է ավանդապահին վեց ամսվա ընթացքում այն օրից, երբ ավանդապահը հայտնել է դրա ընդունման մասին: Ավանդապահը անհապաղ բոլոր Կողմերին տեղեկացնում է յուրաքանչյուր այդպիսի ստացված տեղեկացման մասին: Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ առարկության մասին նախկինում ուղարկած իր դիմումը փոխարինել ընդունման մասին դիմումով, որից հետո հավելվածները ուժի մեջ կմտնեն տվյալ Կողմի համար,

գ/ ավանդապահի կողմից հաղորդագրությունն ուղարկվելուց վեց ամիս անց հավելվածը ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի կամ յուրաքանչյուր համապատասխան արձանագրության բոլոր այն Կողմերի համար, որոնք տեղեկացում չեն ներկայացրել վերը բերված «բ» ենթակետի դրույթների համաձայն:

3. Սույն Կոնվենցիայի կամ յուրաքանչյուր արձանագրության հավելվածներին վերաբերող ուղղումների առաջարկումը, ընդունումը և ուժի մեջ մտնելը կարգավորվում են այնպիսի ընթացակարգով, որը համանման է Կոնվենցիայի հավելվածների կամ որևէ արձանագրության հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար սահմանված ընթացակարգին: Դրանց հավելվածներում և ուղղումներում պատշաճ կերպով հաշվի են առնվում inter alia համապատասխան գիտատեխնիկական նկատառումները:

4. Եթե լրացուցիչ հավելվածը կամ հավելվածին վերաբերող ուղղումը կապված են սույն Կոնվենցիայի կամ յուրաքանչյուր արձանագրության մեջ ուղղում մտցնելու հետ, ապա այդպիսի լրացուցիչ հավելվածը կամ ուղղումներով հավելվածը ուժի մեջ են մտնում միայն սույն Կոնվենցիային կամ համապատասխան արձանագրությանը վերաբերող ուղղումը ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հոդված 19

 

Ստուգում

 

Յուրաքանչյուր Կողմ, որը հիմք ունի համարելու, որ մյուս Կողմը գործում կամ գործել է սույն Կոնվենցիայի վերաբերյալ իր պարտավորությունների խախտմամբ, կարող է այդ մասին տեղեկացնել քարտուղարությանը. այդ դեպքում նա անհապաղ անմիջականորեն կամ քարտուղարության միջոցով տեղեկացնում է այն Կողմին, որը խախտման կասկած է հարուցել: Քարտուղարությունը Կողմերին է ներկայացնում այդ դեպքում անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը:

 

Հոդված 20

 

Վեճերի կարգավորում

 

1. Սույն Կոնվենցիայի կամ նրա յուրաքանչյուր արձանագրության մեկնաբանության, կիրառման կամ կատարման վերաբերյալ Կողմերի միջև վեճ առաջանալու դեպքում նրանք ձգտում են վեճը կարգավորել բանակցությունների կամ որևէ այլ խաղաղ ճանապարհով` իրենց ընտրությամբ:

2. Եթե շահագրգիռ Կողմերը չեն կարողանում վեճը կարգավորել նախորդ կետում նշված ձևով, վեճը, փոխադարձ պայմանավորվածությամբ, փոխադրվում է Միջազգային դատարան կամ միջնորդ դատարան՝ 6-րդ հավելվածում որոշված միջնորդ դատարանի մասին պայմանների համաձայն: Եթե անհնարին է հասնել փոխադարձ համաձայնության վեճը Միջազգային դատարան կամ միջնորդ դատարան փոխադրելու վերաբերյալ, ապա Կողմերը պարտավոր են շարունակել փնտրել ուղիներ դրա կարգավորման համար՝ 1-ին կետում նշված ճանապարհով:

3. Սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման, հավանության, պաշտոնական հաստատման կամ դրան միանալու պահին կամ դրանից հետո ցանկացած պահի յուրաքանչյուր պետություն կամ քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպություն կարող են հայտարարել, որ իրենք պարտադիր են համարում ipsօ factօ և առանց հատուկ համաձայնության իր վրա նույն պարտավորությունները վերցնող յուրաքանչյուր Կողմի նկատմամբ.

ա/ վեճը փոխադրել Միջազգային դատարան, և/կամ

բ/ վեճը փոխադրել միջնորդ դատարան` 6-րդ հավելվածով սահմանված ընթացակարգի համաձայն:

Այդպիսի հայտարարության մասին տեղեկացումը գրավոր ուղարկվում է քարտուղարություն, որն այն հասցնում է Կողմերի գիտությանը:

 

Հոդված 21

 

Ստորագրում

 

Սույն Կոնվենցիան բաց է պետությունների, Նամիբիայի, որը ներկայացված է Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի Խորհրդի կողմից, և քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպությունների ստորագրման համար` Բազելում 1984թ. մարտի 22-ին, Բեռնում, Շվեյցարիայի արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտում` 1989թ. մարտի 23-ից առ հունիսի 30-ը, և Նյու Յորքում, Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայաններում` 1989թ. հուլիսի 1-ից առ 1990թ. մարտի 22-ը:

 

Հոդված 22

 

Վավերացում, ընդունում, պաշտոնական հաստատում կամ հավանություն

 

1. Սույն Կոնվենցիան ենթակա է պետությունների և Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի Խորհրդով ներկայացված Նամիբիայի վավերացման, ընդունման կամ հավանության և պաշտոնական քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպությունների հաստատաման կամ հավանության: Վավերագրերը և ընդունման, պաշտոնական հաստատման կամ հավանության վերաբերյալ փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին:

2. Վերոնշյալ 1-ին կետում նշված յուրաքանչյուր կազմակերպություն, որը դառնում է սույն Կոնվենցիայի Կողմ, ընդ որում, իր անդամ պետություններից որևէ մեկը այդպիսի Կողմ չի հանդիսանում, կրում է Կոնվենցիայից բխող բոլոր պարտավորությունները: Այն դեպքում, երբ այդ կազմակերպության մեկ կամ ավելի անդամ պետությունները Կոնվենցիայի Կողմ են հանդիսանում, այդ կազմակերպությունը և իր անդամ պետությունները ընդունում են որոշումներ իրենց պարտավորությունների կատարման նպատակով համապատասխան պարտականությունների վերաբերյալ:

3. Պաշտոնական հաստատման կամ հավանության մասին իրենց փաստաթղթում վերոնշյալ 1-ին կետում նշված կազմակերպությունները հայտարարում են իրենց իրավասության շրջանակների մասին՝ Կոնվենցիայով կարգավորվող հարցերում: Այդ կազմակերպությունները ավանդապահին տեղեկացնում են նաև իրենց իրավասության շրջանակների որևէ էական փոփոխության մասին, որն այդ մասին հայտնում է Կողմերին:

 

Հոդված 23

 

Միացում

 

1. Սույն Կոնվենցիան բաց է պետությունների, Նամիբիայի, որը ներկայացված է Նամիբիայի հարցով Միավորված ազգերի կազմակերպության խորհրդի կողմից, և քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպությունների միանալու համար` Կոնվենցիայի ստորագրման ժամկետի դադարեցման հաջորդ օրվանից: Միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին:

2. Միանալու մասին իրենց փաստաթղթերում վերոնշյալ 1-ին կետում նշված կազմակերպությունները հայտարարում են իրենց իրավասության շրջանակների մասին` Կոնվենցիայով կարգավորվող հարցերում: Այդ կազմակերպությունները ավանդապահին նաև տեղեկացնում են իրենց իրավասությունների շրջանակների յուրաքանչյուր էական փոփոխության մասին:

3. 22-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները կիրառվում են քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպությունների նկատմամբ, որոնք միանում են սույն Կոնվենցիային:

 

Հոդված 24

 

Ձայնի իրավունք

 

1. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ, բացառությամբ ստորև նշվող 2-րդ կետի, ունի մեկ ձայն:

2. Քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպությունները իրենց իրավասության մեջ մտնող հարցերում 22-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն իրականացնում են իրենց ձայնի իրավունքը` ունենալով ձայների քանակ, որը հավասար է Կոնվենցիայի կամ համապատասխան արձանագրությունների Կողմ հանդիսացող անդամ պետությունների քանակին:

 

Հոդված 25

 

Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում քսաներորդ վավերագիրը կամ ընդունման, պաշտոնական հաստատման, հավանության կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու իննսուներորդ օրը:

2. Յուրաքանչյուր պետության կամ քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում, հավանություն է տալիս կամ պաշտոնապես հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է նրան քսաներորդ վավերագիրը կամ ընդունման, հավանության, պաշտոնական հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու ժամկետից հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իննսուներորդ օրը այդ պետության կամ քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպության կողմից վավերագիրը կամ ընդունման, հավանության, պաշտոնական հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնվելուց հետո:

3. Վերոնշյալ 1-ին և 2-րդ կետերի նպատակների համար յուրաքանչյուր քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպության կողմից ի պահ հանձվնած ցանկացած փաստաթուղթ չի դիտարկվում որպես լրացուցիչ՝ այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերից հետո:

 

Հոդված 26

 

Վերապահումներ և հայտարարություններ

 

1. Ոչ մի վերապահում սույն Կոնվենցիային չի թույլատրվում:

2. Սույն հոդվածի 1-ին կետը չի խոչընդոտում ոչ մի պետության կամ քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպության Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, հավանության և պաշտոնական հաստատման կամ նրան միանալու ժամանակ հանդես գալ հռչակագրով կամ հայտարարությամբ` ցանկացած ձևակերպումով և անվանումով, իր օրենքներն ու կանոնները inter alia համապատասխանեցնելու սույն Կոնվենցիայի դրույթների իրավական գործողության բացառում կամ փոփոխություն այդ պետության կողմից կիրառման դեպքում:

 

Հոդված 27

 

Դուրս գալը

 

1. Յուրաքանչյուր Կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ժամկետից երեք տարի անց` ցանկացած ժամանակ, այդ Կողմը կարող է դուրս գալ Կոնվենցիայից՝ գրավոր ծանուցելով ավանդապահին:

2. Դուրս գալը ուժի մեջ է մտնում ծանուցումը ավանդապահի ստանալուց մեկ տարի անց կամ ավելի ուշ ժամկետում, որը կարող է նշվել ծանուցման մեջ:

 

Հոդված 28

 

Ավանդապահ

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը հանդիսանում է սույն Կոնվենցիայի և նրա յուրաքանչյուր արձանագրության ավանդապահը:

 

Հոդված 29

 

Նույնական տեքստեր

 

Սույն Կոնվենցիայի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն բնօրինակները հավասարազոր են:

Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, հավուր պատշաճի լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Բազել քաղաքում 1989 թվականի մարտի 22-ին:

 

Հավելված 1

 

Կարգավորման ենթակա նյութերի կատեգորիաներ

 

Թափոնների խմբեր

 

Y1

Բժշկական թափոններ, որոնք ստացվել են հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում և կլինիկաներում՝ հիվանդներին բժշկական խնամք ցույց տալու արդյունքում:

Y2

Դեղագործական արտադրանքի ստացման և վերամշակման թափոններ:

Y3

Ոչ պիտանի դեղագործական ապրանքներ, դեղամիջոցներ և պատրաստուկներ:

Y4

Բիոցիդների և ֆիտոդեղագործական պատրաստուկների արտադրության, ստացման և կիրառման թափոններ:

Y6

Օրգանական լուծիչների արտադրության, ստացման և կիրառման թափոններ:

Y7

Ցիանիդներ պարունակող նյութերի ջերմամշակման և ազնվացման թափոններ:

Y8

Նախապես ծրագրված կիրառման համար ավելորդ հանքային յուղեր:

Y9

Թափոններ՝ յուղեր/ջուր, ածխաջրածիններ/ջուր, խառնուրդների և էմուլսիաների տեսքով:

Y10

Պոլիքլորացված բիֆենիլներ /ՊՔԲ/ և/կամ պոլիքլորացված տելֆենիլներ /ՊՔՏ/ կամ պոլիբրոմացված բիֆենիլներ /ՊԲԲ/ կամ դրանց խառնուրդներ պարունակող ավելորդ նյութեր:

Y11

Թորման, զտման կամ որևէ պիրոլիտիկ մշակման ավելորդ խեժային թափոններ:

Y12

Թանաքի, ներկանյութերի, պիգմենտների, ներկերի, լաքերի, օլիֆի արտադրության, ստացման և կիրառման թափոններ:

Y13

Սինթետիկ խեժերի, լատեքսի, պլաստիֆիկատորների, սոսինձների /կապակցող նյութերի արտադրության, ստացման և կիրառման թափոններ:

Y14

Գիտահետազոտական աշխատանքների կամ ուսումնական գործընթացի ընթացքում ստացված ավելորդ քիմիական նյութեր, որոնց բնույթը դեռևս պարզված չէ, և/կամ որոնք նոր են, ինչպես նաև, որոնց ազդեցությունը մարդու և/կամ շրջակա միջավայրի վրա դեռ հայտնի չէ:

Y15

Պայթյունավտանգ թափոններ, որոնք այլ օրենսդրության ենթակա չեն:

Y16

Նոտոքիմիկատների կամ ֆոտոնյութերի մշակման համար օգտագործվող նյութերի արտադրության, ստացման և կիրառման թափոններ:

Y17

Մետաղական և պլաստիկ մակերեսների մշակման թափոններ:

Y18

Արդյունաբերական թափոնների հեռացման գործողության մնացորդներ:

Y19

Մետաղների կարբոնիլներ:

Y20

Բերիլիում, բերիլիումի միացություններ:

Y21

Սելենի միացություններ:

Y22

Պղնձի միացություններ:

Y23

Ցինկի միացություններ:

Y24

Զառիկ, զառիկի միացություններ:

Y25

Սելեն, սելենի միացություններ:

Y26

Կադմիում, կադմիումի միացություններ:

Y27

Ծարիր, ծարիրի միացություններ:

Y28

Տելլուր, տելլուրի միացություններ:

Y29

Սնդիկ, սնդիկի միացություններ:

Y30

Թալլիում, թալլիումի միացություններ:

Y31

Կապար, կապարի միացություններ:

Y32

Ֆտորի անօրգանական միացություններ` բացառությամբ ֆտորական կալիումի:

Y33

Անօրգանական ցիանիդներ:

Y34

Թթվային լուծույթներ կամ պինդ տեսքով թթուներ:

Y35

Ասբեստ /փոշի և մանրաթել/:

Y36

Ֆոսֆորի օրգանական միացություններ:

Y37

Կապար, կապարի միացություններ:

Y38

Օրգանական ցիանիդներ:

Y39

Ֆենոլներ, ֆենոլային միացություններ, այդ թվում` քլորֆենոլներ:

Y40

Եթերներ:

Y41

Հալոգենացված օրգանական լուծիչներ:

Y42

Օրգանական լուծիչներ` բացառությամբ հալոգենացված լուծիչների:

Y43

Պոլիքլորացված դիբենզաֆուրանի տիպի յուրաքանչյուր նյութ:

Y44

Պոլիքլորացված դիբենզապիդիօքսինի տիպի յուրաքանչյուր նյութ:

Y45

Օրգանահալոգեն միացություններ` բացի սույն հավելվածում նշված
նյութերից /օրինակ՝ Y39, Y41, Y42, Y43, Y44/:

 

Հավելված 2

 

Հատուկ ուսումնասիրություն պահանջող թափոնների կատեգորիաներ

 

Y46

Բնակատեղերից հավաքվող թափոններ:

Y47

Կենցաղային թափոնների այրումից ստացված մնացորդներ:

 

Հավելված 3

 

Վտանգավոր հատկությունների ցանկ

 

ՄԱԿ-ի1 խմբերի կոդերը հատկությունները

 

1

H1

Պայթուցիկ նյութեր

Պայթուցիկ նյութերը կամ թափոնները պինդ կամ հեղուկ նյութեր կամ թափոններ են, որոնք ընդունակ են ինքնուրույն քիմիական ռեակցիայի` անջատելով ջերմություն և բարձր ճնշման գազեր այնպիսի արագությամբ, որը վտանգ է ներկայացնում շրջապատի առարկաների համար:

3

H3

Հրավտանգ հեղուկներ

«Հրավտանգ» տերմինը համանշանակ է «դյուրավառ» տերմինին: Դյուրավառ համարվում են այն հեղուկները, որոնք լուծույթներում կամ սուսպենզիաներում արտադրում են հրավտանգ գազեր ոչ բարձր 60,50C` փակ անոթում և ոչ բարձր 65,60C-ից` բաց անոթում:

4-1

H4-1

Հրավտանգ պինդ նյութեր

Պինդ նյութեր կամ թափոններ են, բացառությամբ որպես պայթուցիկ դասակարգվածների, որոնք տեղափոխման պայմաններում ընդունակ են հեշտ բռնկելու /շփման ժամանակ/:

4-2

H4-2

Նյութեր կամ թափոններ, որոնք
ընդունակ են ինքնաբռնկման

Նյութեր կամ թափոններ, որոնք ընդունակ են տեղափոխման նորմալ պայմաններում ինքնակամ ջերմանալու օդի հետ շփման ժամանակ, այնուհետև` բոցավառվելու:

4-3

H4-3

 Նյութեր կամ թափոններ, որոնք ջրի հետ փոխազդելու
ժամանակ անջատում են հրավտանգ գազեր

Նյութեր կամ թափոններ, որոնք ջրի հետ շփվելիս ընդունակ են ինքնաբռնկման և անջատում են դյուրավառ գազեր վտանգավոր քանակությամբ:

5-1

H5-1

Օքսիդացնող նյութեր

Նյութեր, որոնք ինքնուրույն բռնկվող չեն, բայց սովորաբար, ի հաշիվ թթվածնի անջատման, կարող են առաջացնել կամ նպաս-տել այլ նյութերի ինքնաբռնկմանը՝ ստեղծելով նոր նյութեր:

5-2

H5-2

Օրգանական պերօքսիդներ

Երկվալենտ -Օ-Օ- խումբ պարունակող թափոններ, որոնք ջերմության ազդեցության տակ կայուն չեն և ենթարկվում են էկզոջերմային ինքնաարագացվող տարրալուծման:

6-1

H6-1

Տոքսիկ /թունավոր/ նյութեր

Նյութեր կամ թափոններ, որոնք, մարսողական, շնչառական օրգանների կամ մաշկի միջոցով անցնելով օրգանիզմ, ընդունակ են մահ առաջացնելու կամ խիստ բացասական ազդեցություն ունենալու:

6-2

H6-2

Վարակող նյութեր

Նյութեր կամ թափոններ, որոնք պարունակում են կենդանի միկրոօրգանիզմներ կամ դրանց թույները և, ինչպես դա հայտնի է, առաջացնում են կենդանիների և մարդկանց հիվանդություններ:

8

H9

Քայքայիչ նյութեր

Նյութեր կամ թափոններ, որոնք քիմիական փոխազդեցության ժամանակ անմիջական շփումից կամ էլ. արտահոսքի պայմաններում կարող են առաջացնել կենդանի հյուսվածքների լուրջ վնասվածքներ և նույնիսկ տրանսպորտային միջոցների և այլ բեռների կործանում:

9

H10

Թափոններ, որոնք, ջրի և օդի հետ փոխազդեցության մեջ մտնելով, անջատում են թունավոր գազեր:

9

H11

Նյութեր կամ թափոններ, որոնք ծանր և խրոնիկ հիվանդություններ են առաջացնում:

9

H12

Էկոթունավոր նյութեր

Նյութեր կամ թափոններ, որոնք, անցնելով շրջակա միջավայր, ընդունակ են անմիջապես կամ ժամանակի ընթացքում վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի և բիստիկ համակարգերի համար:

9

H13

Նյութեր, որոնք ընդունակ են իրենց հեռացումից հետո ինչ-որ կերպ առաջացնել այլ նյութեր /օրինակ՝ տարալվացման ճանապարհով/, ի դեպ, այդ բնորոշ է վերը նշված հատկություններից որևէ մեկին:

 

____________

1  Համապատասխանում է վտանգավոր բեռների դասակարգմանը, որը բերված է վտանգավոր բեռների փոխադրման վերաբերյալ ՄԱԿ-ի հանձնարարականներում (ՄԱԿ, Նյու Յորք, 1988)

 

Թեստեր

 

Թափոնների առանձին տեսակների պոտենցիալ վտանգը դեռևս մինչև վերջ փաստարկված չէ, դեռ չկան թեստերի մեթոդիկաներ այդ վտանգի քանակական գնահատման համար: Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ մարդու և/կամ շրջակա միջավայրի համար այդ նյութերի պոտենցիալ վտանգը ցուցադրող մեթոդների մշակման համար: Ստանդարտ փորձարկումների մեթոդներ ստեղծվել էին մաքուր նյութերի համար: Բազմաթիվ անդամ պետություններում մշակվել է ազգային թեստերի մեթոդիկա, որը կիրառելի է 1-ին հավելվածում բերված նյութերի վերաբերյալ` որոշելու համար, թե արդյոք այդ նյութերը օժտված են սույն հավելվածում թվարկված որևէ հատկությունով:

 

Հավելված 4

 

Հեռացման գործողություններ

 

Ա. Գործողություններ, որոնք չեն բերի հնարավոր վերականգնման, կրկնակի շրջանառության, կրկնակի օգտագործման, ուղղակի կամ այլընտրանքային օգտագործման

 

Ա բաժնում ներառված են գործնականում հանդիպող հեռացման բոլոր այդպիսի գործողությունները:

Դ1. Թաղում հողի մեջ կամ արտանետում հողի վրա /օրինակ` աղբակույտում և այլն/:

Դ2. Հողի հատուկ մշակում /օրինակ` հողի մեջ հեղուկ կամ տղմային թափոնների կենսաքիմիական տարրալուծում/:

Դ3. Ներարկում մեծ խորության վրա /օրինակ` համապատասխան խտություն ունեցող թափոնների ներարկում հորերի, աղային գմբեթների կամ բնական ամբարների մեջ/:

Դ4. Արտանետում մակերևութային ջրավազաններ /օրինակ` հեղուկ կամ տղմային թափոնների արտանետում հորեր, լճակներ կամ պարզարաններ/:

Դ5. Արտանետում հատուկ սարքավորված աղբակույտեր /օրինակ` արտանետում միմյանցից և միջավայրից մեկուսացված և ծածկված առանձին խցերի մեջ/:

Դ6. Արտանետում ջրավազաններ` բացառությամբ ծովերի և օվկիանոսների:

Դ7. Արտանետում ծովեր և օվկիանոսներ, այդ թվում` թաղում ծովի հատակում:

Դ8. Սույն հավելվածի այլ բաժիններում չնշված կենսաբանական վերամշակում, որը բերում է վերջնական միացությունների կամ խառնուրդների առաջացման, որոնք ապա հեռացվում են Ա բաժնում թվարկված եղանակներից որևէ մեկով:

Դ9. Սույն հավելվածի այլ բաժիններում չնշված ֆիզիկաքիմիական վերամշակում /օրինակ` գոլորշիացում, չորացում, շիկացում, չեզոքացում, նստվածք տալը/, որը բերում է վերջնական միացումների կամ խառնուրդների առաջացման, որոնք ապա հեռացվում են Ա բաժնում թվարկված եղանակներից որևէ մեկով:

Դ10. Այրում ցամաքի վրա:

Դ11. Այրում ծովի մեջ:

Դ12. Թաղում /օրինակ` բեռնարկղերի թաղում հանքահորում/:

Դ13. Միատեսակ կամ ոչ միատեսակ խառնուրդի ստացում մինչև Ա բաժնում թվարկված որևէ գործողություն սկսելը:

Դ14. Վերափաթեթավորում մինչև Ա բաժնում թվարկված որևէ գործողություն սկսելը:

Դ15. Պահպանում պահեստում մինչև Ա բաժնում թվարկված որևէ գործողություն սկսելը:

 

Բ. Գործողություններ, որոնք կարող են բերել հնարավոր վերականգնման, կրկնակի շրջանառության, կրկնակի օգտագործման, ուղղակի կամ այլընտրանքային օգտագործման

 

Բ բաժնում ներառված են բոլոր այնպիսի գործողությունները, որոնք օրենսդրորեն սահմանված են որպես վտանգավոր թափոններ կամ համարվում են այդպիսիք, և որոնք հակառակ դեպքում ենթակա կլինեին Ա բաժում թվարկված գործողություններին:

Ռ1. Օգտագործում վառելիքի տեսքով /բացառությամբ ուղղակի այրման/ կամ որևէ այլ եղանակով` էներգիա ստանալու նպատակով:

Ռ2. Լուծիչների կրկնակի օգտագործում/վերականգնում:

Ռ3. Որպես լուծիչներ չօգտագործվող օրգանական նյութերի կրկնակի շրջանառություն/օգտագործում:

Ռ4. Մետաղների և դրանց միացությունների կրկնակի շրջանառություն/օգտագործում:

Ռ5. Այլ ոչ օրգանական նյութերի կրկնակի շրջանառություն/օգտագործում:

Ռ6. Թթուների և հիմքերի վերականգնում:

Ռ7. Աղտոտման դեմ պայքարում օգտագործվող բաղադրիչների վերստացում:

Ռ8. Կատալիզատորների բաղադրիչների վերստացում:

Ռ9. Նավթամթերքների կրկնակի թորում կամ նախկինում օգտագործված նավթամթերքների կրկնակի այլ օգտագործում:

Ռ10. Հողի հատուկ մշակում, որը բարենպաստորեն է անդրադառնում գյուղատնտեսության որակի բնապահպանական իրավիճակի վրա:

Ռ11. Ռ1-Ռ10 գործողությունների ընթացքում առաջացած ցանկացած թափոնի օգտագործում:

Ռ12. Թափոնների փոխանակում` դրանք Ռ1–Ռ11 գործողությունների միջոցով հեռացնելու նպատակով:

Ռ13. Նյութի կուտակում` այն Բ բաժնում թվարկված գործողություններից որևէ մեկի միջոցով հեռացնելու նպատակով:

 

Հավելված 5Ա

 

Ծանուցման մեջ նշվող տեղեկություններ

 

1. Թափոնների արտահանման պատճառները

2. Թափոններ արտահանողը 1/

3. Թափոններ արտադրողը /արտադրողները/ 1/

4. Թափոնների հեռացման համար պատասխանատու անձը 1/

5. Թափոնների նախատեսվող փոխադրողը /փոխադրողները/ կամ նրա /նրանց/ լիազոր ներկայացուցիչները, եթե հայտնի են 1/

6. Թափոնների արտահանման երկիրը

Իրավասու մարմինը 2/

7. Նախատեսվող տարանցիկ երկրներ

Իրավասու մարմինը 2/

8. Թափոնների ներմուծման երկիրը

Իրավասու մարմինը 2/

9. Ընդհանուր կամ միանգամյա ծանուցում

10. Առաքման /առաքումների/ նախատեսվող ամսաթիվը /ամսաթվերը/, ժամկետը, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել արտահանումը, և նախատեսվող երթուղին /ներառյալ մուտքի և ելքի կետերը/ 3/

11. Փոխադրման համար նախատեսվող տրանսպորտային միջոցները /ավտոմոբիլային, երկաթուղային, ծովային, օդային, ներքին ջրային ուղիներով/

12. Ապահովագրման վերաբերյալ տեղեկություններ 4/

13. Թափոնների և դրանց բաղադրիչների հատկանշում և ֆիզիկական նկարագրում` ներառյալ Y համարը և ՄԱԿ-ի կողմից սահմանված համարը 5/ և տեղեկություններ օգտագործման հետ կապված որևէ հատուկ պահանջի վերաբերյալ` ներառյալ վթարների ժամանակ ծագող արտակարգ իրավիճակները

14. Նախատեսվող փաթեթավորումը /օրինակ` կույտով, տակառով, լցանավով/

15. Մոտավոր քանակությունը քաշով /ծավալով 6/

16. Գործընթացը, որի արդյունքում ստացվել են թափոնները 7/

17. 1-ին հավելվածում թվարկված թափոնների վտանգավորության դասակարգումն ըստ Կոնվենցիայի 2-րդ հավելվածի. վտանգավոր հատկություններ, Հ համարը, ՄԱԿ-ի կողմից սահմանված դասը

18. Հեռացման եղանակը` 3-րդ հավելվածին համապատասխան

19. Արտադրողի և արտահանողի հայտարարությունն այն մասին, որ տրամադրված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը

20. Տեղեկություններ /ներառյալ ձեռնարկության տեխնիկական նկարագրությունը/, որոնք ուղղվում են արտահանողին կամ արտադրողին հեռացման համար պատասխանատու անձի կողմից, և որի հիման վրա վերջինս եկել է այն եզրակացության, որ նախատեսվող հեռացումը կարող է իրականացվել էկոլոգիապես անվտանգ եղանակով և ներմուծման երկրի նորմերին ու կանոններին համապատասխան

21. Տեղեկություններ արտահանողի և հեռացման համար պատասխանատու անձի միջև կնքված պայմանագրի մասին

 

Ծանոթություն

 

1/ Կազմակերպության լրիվ անվանումը և հասցեն, հեռախոսի, ֆաքսի կամ տելեքսի համարը, ինչպես նաև համապատասխան անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի, ֆաքսի կամ տելեքսի համարը

2/ Լրիվ անվանումը և հասցեն, հեռախոսի, տելեքսի կամ ֆաքսի համարը

3/ Մի քանի առաքումներ ընդգրկող ընդհանուր ծանուցման դեպքում տեղեկություններ են պահանջվում կամ յուրաքանչյուր առաքման նախատեսվող ամսաթվի մասին, կամ էլ առաքումների նախատեսվող հաճախականության մասին

4/ Տեղեկություններ պետք է տրամադրվեն համապատասխան ապահովագրական պահանջների վերաբերյալ և այն մասին, թե ինչպես են դրանք կատարվում արտահանողի, փոխադրողի կամ հեռացման համար պատասխանատու անձի կողմից

5/ Առավել վտանգավոր բաղադրիչների բնույթը և պարունակությունը թունավորության և այլ վտանգների տեսանկյունից, որոնք բխում են այդ թափոնների հետ շփվելուց և հեռացման նախատեսվող եղանակից

6/ Մի քանի առաքումներ ընդգրկող ընդհանուր ծանուցման դեպքում տեղեկություններ են պահանջվում ինչպես նախատեսվող մոտավոր ընդհանուր ծավալի, այնպես էլ յուրաքանչյուր առանձին առաքման մոտավոր ծավալի մասին

7/ Այնքանով, որքանով դա անհրաժեշտ է վտանգի գնահատման և հեռացման նախատեսվող գործողությունների նպատակահարմարության որոշման համար

 

Հավելված 5Բ

 

Փոխադրման փաստաթղթում նշվող տեղեկություններ

 

1. Թափոններ արտահանողը 1/

2. Թափոններ արտադրողը /արտադրողները/ և արտադրության վայրը 1/

3. Թափոնների հեռացման համար պատասխանատու անձը և հեռացման փաստացի վայրը 1/

4. Թափոններ փոխադրողը /փոխադրողները/ 1/ կամ նրա /նրանց/ լիազոր ներկայացուցիչները

5. Ընդհանուր կամ միանգամյա ծանուցման առարկան

6. Անդրսահմանային փոխադրումն սկսելու ամսաթիվը և ստացականի վրա թափոնների համար պատասխանատու յուրաքանչյուր անձի ստորագրությունը և ամսաթիվը

7. Փոխադրման տրանսպորտային միջոցը /ավտոմոբիլային, երկաթուղային, ներքին ջրային ուղիներով, ծովային, օդային/, այդ թվում` արտահանման, տարանցիկ և ներմուծման երկրներում, ինչպես նաև մուտքի և ելքի կետերում` վերջիններիս նշանակված լինելու դեպքում

8. Թափոնների ընդհանուր նկարագրություն /անհրաժեշտության դեպքում` ֆիզիկական վիճակը, ՄԱԿ-ում ընդունված ստույգ բեռնային անվանումը և կարգը, ՄԱԿ-ի համարը, Y և H համարները/

9. Տեղեկություններ օգտագործման հետ կապված որևէ հատուկ պահանջի վերաբերյալ, ներառյալ` վթարների ժամանակ ծագող արտակարգ իրավիճակները

10. Փաթեթավորման տեսակը և տեղերի քանակը

11. Մոտավոր քանակությունը քաշով/ծավալով

12. Արտադրողի և արտահանողի հայտարարությունն այն մասին, որ տրամադրված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը

13. Արտադրողի և արտահանողի հայտարարությունը, որում նշվում է Կողմեր հանդիսացող շահագրգիռ բոլոր պետությունների իրավասու մարմինների կողմից առարկություններ չլինելու մասին

14. Հեռացման համար պատասխանատու անձի հավաստիացումը հեռացման համար նշանակված օբյեկտում թափոնների ստացման մասին, հեռացման եղանակի և հեռացման մոտավոր ամսաթվի նշում

 

Ծանոթություն

 

Փոխադրման փաստաթղթում նշման ենթակա տեղեկությունները տեղափոխման կանոնների համաձայն պահանջվող տեղեկությունների հետ միասին հնարավորության դեպքում պետք է ներառվեն մեկ փաստաթղթում: Եթե դա անհնար է, այդ տեղեկությունները պետք է ավելի շուտ լրացնեն, քան կրկնօրինակեն փոխադրման կանոնների համաձայն պահանջվող տեղեկությունները: Փոխադրման փաստաթղթում պետք է նշված լինի, թե ով է տրամադրում տեղեկությունները և լրացնում ձևաթղթերը:

1/ Կազմակերպության լրիվ անվանումը և հասցեն, հեռախոսի, ֆաքսի կամ տելեքսի համարը, ինչպես նաև համապատասխան անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի կամ ֆաքսի համարը, ում հարկավոր է դիմել վթարի դեպքում:

 

Հավելված 6

 

Իրավարարություն

 

Հոդված 1

 

Եթե Կոնվենցիայի 20-րդ հոդվածում նշված պայմանավորվածությամբ այլ կերպ նախատեսված չէ, ապա իրավարարության գործընթացն իրականացվում է ստորև տրված 2-10-րդ հոդվածների դրույթներին համապատասխան:

 

Հոդված 2

 

Հայցվոր Կողմը քարտուղարությանը ծանուցում է այն մասին, որ Կողմերը պայմանավորվել են վեճը, սույն Կոնվենցիայի 20-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ կետերին համապատասխան, հանձնել միջնորդ դատարան: Ծանուցման մեջ նշվում է իրավարարական հետաքննության առարկան` ներառյալ սույն Կոնվենցիայի այն հոդվածները, որոնց մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագել է վեճը: Քարտուղարությունը փոխանցում է այս կերպ ստացված տեղեկատվությունը սույն Կոնվենցիայի բոլոր Կողմերին:

 

Հոդված 3

 

Միջնորդ դատարանը կազմված է երեք անդամներից: Վեճի յուրաքանչյուր Կողմ նշանակում է մեկական իրավարարի և այս կերպ նշանակված երկու իրավարարները նշանակում են երրորդին, որը կատարում է միջնորդ դատարանի նախագահի պարտականությունները: Վերջինս չի կարող վեճի մեջ ընդգրկված որևէ Կողմի քաղաքացի հանդիսանալ, մշտապես բնակվել այդ Կողմերից որևէ մեկի տարածքում, այդ Կողմերից որևէ մեկի մոտ ծառայության մեջ գտնվել և տվյալ գործին որևէ կերպ առնչություն ունենալ:

 

Հոդված 4

 

1. Եթե երկրորդ իրավարարին նշանակելուց հետո երկու ամսվա ընթացքում միջնորդ դատարանի նախագահ չի նշանակվում, ապա նրան, Կողմերից մեկի առաջարկությամբ, հաջորդ երկու ամսվա ընթացքում նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը:

2. Եթե վեճի մեջ ընդգրկված Կողմերից մեկը առաջարկությունն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում իրավարար չի նշանակում, ապա այլ Կողմը կարող է այդ մասին հայտնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը նշանակում է միջնորդ դատարանի նախագահին հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում: Նշանակվելուն պես միջնորդ դատարանի նախագահը դիմում է իրավարար չնշանակած Կողմին՝ երկու ամսվա ընթացքում իրավարար նշանակելու խնդրանքով: Այդ ժամկետը լրանալուն պես նախագահը համապատասխան կերպով տեղյակ է պահում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն այդ իրավարարին նշանակում է հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում:

 

Հոդված 5

 

1. Միջնորդ դատարանն իր որոշումներն ընդունում է միջազգային իրավունքի նորմերին և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

2. Սույն հավելվածին համապատասխան հիմնադրվող ցանկացած միջնորդ դատարան սահմանում է ընթացակարգի իր կանոնները:

 

Հոդված 6

 

1. Ընթացակարգային հարցերով և գործերին վերաբերող՝ միջնորդ դատարանի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ:

2. Դատարանը կարող է ձեռնարկել փաստերի հայտնաբերման համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Կողմերից մեկի խնդրանքով՝ նա կարող է առաջարկել՝ ժամանակավոր պաշտպանական միջոցներ ձեռնարկել:

3. Վեճի Կողմերն ապահովում են հետաքննության արդյունավետ վարման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

4. Միջնորդ դատարանում Կողմերից մեկի բացակայությունը կամ չներկայանալը խոչընդոտ չեն հանդիսանում հետաքննության համար:

 

Հոդված 7

 

Միջնորդ դատարանը կարող է լսել նաև անմիջականորեն վեճի առարկայից ծագող հակադարձ հայցերը և որոշումներ կայացնել դրանց վերաբերյալ:

 

Հոդված 8

 

Եթե միջնորդ դատարանը, հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքները, որևէ այլ կերպ չի սահմանում, ապա դատական ծախսերը, ներառյալ դատարանի անդամների վարձատրությունը, վեճի Կողմերը հավասար բաշխում են միմյանց միջև: Միջնորդ դատարանը հաշվառում է իր բոլոր ծախսերը և Կողմերին ամփոփիչ հաշվետվություն է ներկայացնում այդ ծախսերի վերաբերյալ:

 

Հոդված 9

 

Սույն Կոնվենցիայի ցանկացած Կողմ, որը վեճի առարկայում ունի իր շահերը, կամ որի վրա տվյալ գործով կայացված որոշումը կարող է որևէ կերպ ազդել, իրավունք ունի, դատարանի համաձայնությամբ, մասնակցելու հետաքննությանը:

 

Հոդված 10

 

1. Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է հիմնադրման օրվանից հինգ ամսվա ընթացքում, եթե միայն անհրաժեշտ չի համարում այդ ժամկետը երկարաձգել հինգ ամիսը չգերազանցող ժամանակահատվածով:

2. Միջնորդ դատարանի որոշումն ուղեկցվում է պատճառների բացատրությամբ: Այդ որոշումը վերջնական է և պարտադիր է վեճի բոլոր Կողմերի համար:

3. Ցանկացած վեճ, որը կարող է ծագել Կողմերի միջև դատարանի որոշման մեկնաբանման կամ կատարման վերաբերյալ, կարող է հանձնվել այդ որոշումն ընդունած միջնորդ դատարան կամ, վերջինիս ծառայություններից օգտվելու անհնարինության դեպքում, մեկ այլ դատարան, որը հիմնադրվում է միևնույն կարգի և միևնույն նպատակների համար, ինչ առաջին դատարանը:

 

Հավելված 7

 

(Դեռևս ուժի մեջ չի մտել) 3

 

Սույն Կոնվենցիայի Կողմերը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ու ԵՄ այլ անդամ պետությունները, Լիխտենշտեյնը:

 

Հավելված 8

 

Ցանկ Ա

 

Սույն հավելվածում ներառված թափոնները, սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն, համարվում են վտանգավոր, և դրանց ներառումը սույն հավելվածում չի սահմանափակում 3-րդ հավելվածի օգտագործումը թափոնների թունավոր չլինելն ապացուցելու համար:

 

Ա1. Մետաղյա և մետաղներ պարունակող թափոններ

 

Ա1010. Մետաղյա և ձուլվածքների տեսքով թափոններ, որոնք պարունակում են՝

- անտիմոն

- զառիկ

- բերիլիում

- կադմիում

- կապար

- սնդիկ

- սելեն

- տելուր

- թալիում

Բացառությամբ Բ ցանկում հատուկ նշված թափոնների

Ա1020. Թափոններ, որոնց բաղադրության մեջ առկա են հետևյալ նյութերը կամ աղտոտիչները` բացառությամբ զանգվածային տեսքով հայտնվող մետաղյա թափոնների.

- անտիմոն, անտիմոնի միացություններ

- բերիլիում, բերիլիումի միացություններ

- կադմիում, կադմիումի միացություններ

- կապար, կապարի միացություններ

- սելենիում, սելենիումի միացություններ

- տելուրիում, տելուրիումի միացություններ

Ա1030. Թափոններ, որոնց բաղադրության մեջ առկա են հետևյալ նյութերը կամ աղտոտիչները`

- զառիկ, զառիկի միացություններ

- սնդիկ, սնդիկի միացություններ

- թալիում, թալիումի միացություններ

Ա1040. Թափոններ, որոնց բաղադրության մեջ առկա են հետևյալ նյութերը.

- մետաղ կարբոնիլներ

- հնգավալենտ քրոմի միացություններ

Ա1050. Գալվանական նստվածքներ

Ա1060. Մետաղի արծնման արդյունքում առաջացած հեղուկ թափոններ

Ա1070. Ցինկի վերամշակման կալաքարային մնացորդներ, փոշիներ և նստվածքներ, ինչպիսիք են յարոզիտը, հեմատիտը և այլն

Ա1080. Բ ցանկում չներառված ցինկի մնացորդների թափոններ, որոնք պարունակում են կապար և կադմիում` 3-րդ հավելվածում տրված բնութագրերին համապատասխան քանակություններով

Ա1090. Մեկուսացված պղնձյա մալուխի այրումից առաջացած մոխիր

Ա1100. Պղնձի հալոցային վառարանների գազային մաքրման համակարգերի աշխատանքի արդյունքում առաջացած փոշիներ և մնացորդներ

Ա1110. Պղնձի էլեկտրամաքրման և էլեկտրագոյացման գործողությունների արդյունքում առաջացող սպառված էլեկտրոլիտային լուծույթներ

Ա1120. Պղնձի էլեկտրամաքրման և էլեկտրագոյացման գործողությունների ընթացքում օգտագործվող էլեկտրոլիտային զտման համակարգերից ստացվող նստվածքային թափոններ` բացառությամբ անոդային նստվածքների

Ա1130. Լուծված պղինձ պարունակող արծնումային լուծույթներ

Ա1140. Պղնձի քլորիդի և պղնձի ցիանիդի կատալիզատորների թափոններ

Ա1150. Տպասալիկների այրման արդյունքում առաջացած թանկարժեք մետաղների մոխիր` Բ ցանկում4 չներառված

Ա1160. Օգտագործված կապար-թթվային մարտկոցներ` ամբողջությամբ կամ ջարդոնով

Ա1170. Չմասնատված օգտագործված մարտկոցներ` բացառությամբ միմիայն Բ ցանկում ներառված մարտկոցների խառնուրդների: 1-ին հավելվածում նշված բաղադրիչներ պարունակող` Բ ցանկում չներառված օգտագործված մարտկոցներ` ըստ դրանց վտանգավորության աստիճանի

Ա1180. Էլեկտրական կամ էլեկտրոնային սարքերի թափոններ կամ ջարդոն5, որոնք պարունակում են Ա ցանկում ներառված մարտկոցներ, սնդիկային անջատիչներ, կատոդային խողովակների ապակի կամ ակտիվացված այլ ապակիներ կամ PCB-կոնդենսատորներ կամ աղտոտված են 1-ին հավելվածում ներառված նյութերով /օր., կադմիում, սնդիկ, կապար, պոլիքլորինացված բիֆենիլ/ այնքանով, որ ձեռք են բերում 3-րդ հավելվածում նշված հատկությունները /տես Բ ցանկի Բ1110 կետի համապատասխան նշումը/6

 

Ա2. Հիմնականում անօրգանական բաղադրիչներ պարունակող թափոններ, որոնք կարող են նաև պարունակել մետաղներ և օրգանական նյութեր

 

Ա2010. Ապակու թափոններ՝ կատոդային խողովակներից և ակտիվացված այլ ապակիներից

Ա2020. Ֆտորի անօրգանական միացությունների թափոններ հեղուկների կամ նստվածքների տեսքով` բացառությամբ Բ ցանկում ներառված թափոնների

Ա2030. Օգտագործված կատալիզատորներ` բացառությամբ Բ ցանկում ներառված թափոնների

Ա2040. Քիմիական արդյունաբերության արտադրական գործընթացների արդյունքում ստացվող գիպսի թափոններ, եթե դրանք պարունակում են 1-ին հավելվածում ներառված բաղադրիչներ, որոնք համապատասխանում են 3-րդ հավելվածում նշված վտանգավոր հատկանիշներին

Ա2050. Ասբեստի թափոն /փոշու կամ մանրաթելի տեսքով/

Ա2060. Ածխով աշխատող էլեկտրակայանների գործունեության արդյունքում առաջացող թռչող մոխիր, որը պարունակում է 1-ին հավելվածում ներառված բաղադրիչներ, որոնք համապատասխանում են 3-րդ հավելվածում նշված վտանգավոր հատկանիշներին:

 

Ա3. Հիմնականում օրգանական բաղադրիչներ պարունակող թափոններ, որոնք կարող են նաև պարունակել մետաղներ և օրգանական նյութեր

 

Ա3010. Նավթային կոքսի և բիտումի արտադրության արդյունքում առաջացած թափոններ

Ա3020. Նախատեսված նպատակով օգտագործման համար անպիտան նավթամթերքներ

Ա3030. Հակապայթուցիչ կապարային միացությունների նստվածքներ պարունակող, դրանցից բաղկացած կամ դրանցով աղտոտված թափոններ

Ա3040. Օգտագործված ջերմային /ջերմահաղորդ/ հեղուկներ

Ա3050. Խեժերի, լատեքսի, պլաստիֆիկացնող միջոցների և սոսինձների արտադրության, ձևափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացող թափոններ` բացառությամբ Բ ցանկում ներառվածների /տես Բ ցանկի Բ3090 կետը/

Ա3060. Նիտրոցելյուլոզայի թափոններ

Ա3070. Ֆենոլների, ֆենոլների միացությունների, այդ թվում` քլորոֆենոլի թափոններ` հեղուկների և նստվածքների տեսքով

Ա3080. Եթերների թափոններ` բացառությամբ Բ ցանկում ներառվածների

Ա3090. Հնգավալենտ քրոմի միացություններ կամ բիոցիդներ պարունակող` կաշվի փոշի, մոխիր և նստվածքներ /տես Բ ցանկի Բ3110 կետը/

Ա3100. Հնգավալենտ քրոմի միացություններ կամ բիոցիդներ պարունակող կաշվե իրերի արտադրության համար ոչ պիտանի կաշվի կտորտանք, կաշվի և բաղադրյալ կաշվի այլ թափոններ /տես Բ ցանկի Բ3090 կետը/

Ա3110. Հնգավալենտ քրոմի միացություններ, բիոցիդներ կամ վարակիչ նյութեր պարունակող՝ մորթեգործական արտադրության թափոններ /տես Բ ցանկի Բ3110 կետը/

Ա3120. Նրբափետրիկ` մանրացման արդյունքում ստացվող թեթև մասնիկներ

Ա3130. Ֆոսֆորի օրգանական միացությունների թափոններ

Ա3140. Ոչ հալոգենացված օրգանական լուծիչների թափոններ` բացառությամբ Բ ցանկում ներառված լուծիչների

Ա3150. Հալոգենացված օրգանական լուծիչների թափոններ

Ա3160. Օրգանական լուծիչների վերականգնման գործողությունների արդյունքում առաջացող հալոգենացված կամ ոչ հալոգենացված՝ անջուր զտման նստվածքների թափոններ

Ա3170. Ալիֆատային հալոգենացված ածխաջրածինների /ինչպիսիք են քլորմեթանը, դիքլորէթանը, վինիլ քլորիդը, վինիլիդեն քլորիդը, ալիլ քլորիդը և էպիքլորհիդրինը/ արտադրության արդյունքում առաջացող թափոններ

Ա3180. Պոլիքլորինացված բիֆենիլ /PCB/, պոլիքլորինացված տերֆենիլ /PCT/, պոլիքլորինացված նաֆթալեն /PCN/, պոլիբրոմինացված բիֆենիլ /PBB/ կամ նշված միացությունների այլ պոլիբրոմինացված համարժեքներ /50 մգ/կգ կամ ավելի բարձր պարունակության/6 պարունակող, դրանցից բաղկացած կամ դրանցով աղտոտված թափոններ, նյութեր և իրեր

Ա3190. Օրգանական նյութերի մաքրման, զտման կամ ցանկացած տեսակի պիրոլիտիկ մշակման արդյունքում առաջացած խեժանման նստվածքների թափոններ /բացառությամբ ասֆալտային ցեմենտների/:

 

Ա4. Թափոններ, որոնք կարող են պարունակել ինչպես անօրգանական, այնպես էլ օրգանական բաղադրիչներ

 

Ա4010. Դեղագործական ապրանքների արտադրության, պատրաստման կամ օգտագործման արդյունքում առաջացած թափոններ` բացառությամբ Բ ցանկում ներառված այդպիսի թափոնների

Ա4020. Հիվանդանոցային և նմանատիպ այլ թափոններ, այն է՝ թափոններ, որոնք առաջանում են բժշկական, քույրական, ատամնաբուժական, անասնաբուժական և նմանատիպ գործունեություն իրականացնող այլ հիմնարկներում, ինչպես նաև թափոններ, որոնք առաջանում են հիվանդանոցներում կամ այլ բուժհիմնարկներում` հիվանդների քննության կամ բուժման, ինչպես նաև հետազոտությունների արդյունքում

Ա4030. Բիոցիդների և ֆիտոդեղամիջոցների արտադրության, պատրաստման և օգտագործման արդյունքում առաջացող թափոններ` ներառյալ չափանիշներին չհամապատասխանող, հնացած7 կամ իր անմիջական նպատակի համար օգտագործելու համար ոչ պիտանի պեստիցիդների և հերբիցիդների թափոնները

Ա4040. Փայտի պահպանման համար օգտագործվող քիմիական նյութերի7 արտադրության, պատրաստման և կիրառման արդյունքում առաջացած թափոններ

Ա4050. Թափոններ, որոնք պարունակում են, բաղկացած են կամ աղտոտված են հետևյալ նյութերով.

- անօրգանական ցիանիդներ` բացառությամբ անօրգանական ցիանիդների մնացորդներ պարունակող` թանկարժեք մետաղներ կրող կարծր նստվածքների,

- օրգանական ցիանիդներ

Ա4060. Օգտագործված յուղեր/ջրեր, ածխաջրածիններ/ջրային խառնուրդներ, էմուլսիաներ

Ա4070. Թանաքի, ներկող նյութերի, պիգմենտների, ներկերի և լաքերի արտադրության, պատրաստման և օգտագործման արդյունքում առաջացող թափոններ` բացառությամբ Բ ցանկում ներառված նման թափոնների /տես Բ ցանկի Բ4010 կետը/

Ա4080. Պայթուցիկ բնույթ կրող թափոններ /բացառությամբ Բ ցանկում ներառված նման թափոնների/

Ա4090. Թթվային կամ հիմքային լուծույթների թափոններ` բացառությամբ Բ ցանկում ներառված նման թափոնների /տես Բ ցանկի Բ2120 կետը/

Ա4100. Արդյունաբերության մեջ ուղեկցող գազերի մաքրման համար օգտագործվող աղտոտման վերահսկման սարքավորումների աշխատանքի արդյունքում առաջացող թափոններ` բացառությամբ Բ ցանկում ներառված նման թափոնների

Ա4110. Թափոններ, որոնք պարունակում են, բաղկացած են կամ աղտոտված են հետևյալ նյութերով.

- պոլիքլորինացված դիբենզոֆուրանի խմբին պատկանող ցանկացած նյութ,

- պոլիքլորինացված դիբենզոդիօքսինի խմբին պատկանող ցանկացած նյութ

Ա4120. Թափոններ, որոնք պարունակում են, բաղկացած են կամ աղտոտված են պերօքսիդով

Ա4130. 1-ին հավելվածով սահմանված խմբերին պատկանող և 3-րդ հավելվածով սահմանված բնութագրերին համապատասխանող նյութեր պարունակող՝ օգտագործված բեռնարկղեր և փաթեթավորում

Ա4140. 1-ին հավելվածով սահմանված խմբերին պատկանող և 3-րդ հավելվածով սահմանված բնութագրերին համապատասխանող` սահմանված պահանջները չբավարարող կամ հնացած10  քիմիական նյութեր պարունակող թափոններ

Ա4150. Քիմիական նյութերի թափոններ, որոնք առաջանում են հետազոտական կամ կրթական գործունեության այնպիսի տեսակների ընթացքում, որոնք դեռ հատկանշված կամ հայտնի չեն, և որոնց հետևանքները մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար դեռևս անհայտ են

Ա4160. Բ ցանկում չներառված` օգտագործված ակտիվացված ածուխ /տես Բ ցանկի Բ2060 կետը/:

 

Հավելված 9

 

Ցանկ Բ

 

Սույն հավելվածում ներառված թափոնները սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի դրույթներով չկարգավորվող թափոններն են` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում 1-ին հավելվածում ներառված նյութերի պարունակությունը դրանց հաղորդում է 3-րդ հավելվածով սահմանված հատկություններ:

 

Բ1. Մետաղյա և մետաղի պարունակությամբ թափոններ

 

Բ1010. Մետաղի և մետաղի ձուլվածքների թափոններ մետաղի ոչ մանրատված ձևով.

- թանկարժեք մետաղներ /ոսկի, արծաթ, պլատինի խմբի մետաղներ` բացառությամբ սնդիկի/

- երկաթի և պողպատի ջարդոն

- պղնձի ջարդոն

- նիկելի ջարդոն

- ալյումինի ջարդոն

- ցինկի ջարդոն

- անագի ջարդոն

- վոլֆրամի ջարդոն

- մոլիբդենի ջարդոն

- տանտալի ջարդոն

- մագնիումի ջարդոն

- կոբալտի ջարդոն

- բիսմուտի ջարդոն

- տիտանի ջարդոն

- ցիրկոնիումի ջարդոն

- մանգանեզի ջարդոն

- գերմանիումի ջարդոն

- վանադիումի ջարդոն

- հաֆնիումի, ինդիումի, նիոբիումի, ռենիումի և գալիումի ջարդոն

- թորիումի ջարդոն

- հազվագյուտ հողերի մետաղների ջարդոն

Բ1020. Մաքուր, չաղտոտված մետաղների ջարդոն, ներառյալ ձուլվածքները, միասնական վերջնական տեսքով /կտորներ, սալեր, չորսուներ/.

- անտիմոնի ջարդոն

- բերիլիումի ջարդոն

- կադմիումի ջարդոն

- կապարի ջարդոն /բացառությամբ կապարաթթվային մարտկոցների/

- սելենի ջարդոն

- տելուրի ջարդոն

Բ1030. Դժվարահալ մետաղներ պարունակող նստվածքներ

Բ 1040. Էլեկտրական գեներատորների մասերի ջարդոն, որն աղտոտված չէ քսուքային յուղերով, PCB-ով կամ PCT-ով այնքանով, որ համարվի վտանգավոր

Բ1050. Խառը գունավոր մետաղների խոշոր ջարդոն, որը չի պարունակում է 1-ին հավելվածում ներառված բաղադրիչներ, որոնք համապատասխանում են 3-րդ հավելվածում նշված վտանգավոր հատկանիշներին11 

Բ1060. Սելենի և տելուրի թափոն մետաղյա տարրական տեսքով` ներառյալ փոշին

Բ1070. Պղնձի և պղնձի ձուլվածքների մասնատված թափոններ` բացառությամբ այն թափոնների, որոնք պարունակում է 1-ին հավելվածում ներառված բաղադրիչներ, որոնք համապատասխանում են 3-րդ հավելվածում նշված վտանգավոր հատկանիշներին

Բ1080. Ցինկի փոշի և նստվածքներ` ներառյալ ցինկի ձուլվածքների մասնատված նստվածքը` բացառությամբ 1-ին հավելվածում ներառված բաղադրիչներ պարունակողների, որոնք համապատասխանում են 3-րդ հավելվածում նշված` H4.312  վտանգավոր հատկանիշին

B1090. Սահմանված չափանիշներին համապատասխանող օգտագործված մարտկոցներ` բացառությամբ կապար, կադմիում կամ սնդիկ պարունակող մարտկոցների

Բ1100. Մետաղների հալման և մաքրման գործընթացների արդյունքում առաջացող` մետաղներ պարունակող թափոններ.

- կարծր ցինկի զոդանյութ

- ցինկ պարունակող հրաթեփ.

 ցինկապատման համար նախատեսված ցինկի սալիկների վերևի հրաթեփ />90% Zn/

 ցինկապատման համար նախատեսված ցինկի սալիկների ներքևի հրաթեփ />92% Zn/

 ճնշման տակ ցինկի հալումից առաջացող հրաթեփ />85% Zn/

 սուզման միջոցով ցինկապատման արդյունքում առաջացող ցինկային հրաթեփ /բովախառնուրդ/ />92% Zn/

 ցինկի քափ

- ալյումինի քափ` բացառությամբ աղային խարամի

- պղնձի վերամշակումից մնացած` հետագա մշակման կամ մաքրման համար նախատեսված խարամներ, որոնց մեջ զառիկի, կապարի կամ կադմիումի պարունակությունը չի համապատասխանում 3-րդ հավելվածով սահմանված վտանգավոր հատկանիշներին

- հրադիմացկուն աղյուսապատման թափոններ` ներառյալ պղնձի հալումից մնացած հալոցները

- թանկարժեք մետաղների մշակումից խարամներ` հետագա մաքրման համար

- տանտալ պարունակող անագի խարամներ` 0,5%-ից ցածր անագի պարունակությամբ

Բ1110. Էլեկտրական և էլեկտրոնային սարքերի մասեր.

- բացառապես մետաղներից կամ ձուլվածքներից բաղկացած էլեկտրոնային սարքերի մասեր

- էլեկտրական կամ էլեկտրոնային սարքերի մասերի թափոններ կամ ջարդոն13 /ներառյալ տպասալիկները/, որոնք չեն պարունակում այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են Ա ցանկում ներառված ուժակուտակիչները և այլ մարտկոցները, սնդիկային անջատիչները, կատոդային խողովակների ապակին և այլ ակտիվացված ապակիներն ու PCB-կոնդենսատորները, կամ աղտոտված չեն 1-ին հավելվածում ներառված նյութերով /կադմիում, սնդիկ, կապար, պոլիքլորինացված դիֆենիլ/, կամ որոնցից նշված նյութերը հեռացվել են այնքանով, որ դրանք չեն համապատասխանում 3-րդ հավելվածով սահմանված հատկանիշներին /տես Ա ցանկի Ա1180 կետը/

- ուղղակի կրկնակի օգտագործման համար14 նախատեսված և վերամշակման կամ վերջնական հեռացման15 ոչ ենթակա էլեկտրական կամ էլեկտրոնային սարքերի մասեր /ներառյալ տպասալիկները, էլեկտրոնային բաղադրիչները և լարերը/

Բ1120. Օգտագործված կատալիզատորներ` բացառությամբ որպես կատալիզատոր օգտագործվող հեղուկների, որոնք պարունակում են.

անցումային մետաղներ` բացառությամբ Ա ցանկում ներառված կատալիզատորների թափոնների /օգտագործված կամ այլ կատալիզատորներ/

- սկանդիում

- վանադիում

- մանգանեզ

- կոբալտ

- պղինձ

- իտրիում

- նիոբիում

- հաֆնիում

- վոլֆրամ

- տիտան

- քրոմ

- երկաթ

- նիկել

- ցինկ

- ցիրկոնիում

- մոլիբդեն

- տանտալ

- ռենիում

Լանթանային խմբի մետաղներ /հազվագյուտ հողերի մետաղներ/.

- լանթան

- պրազեոդիմ

- սամարիում

- գադոլինիում

- դիսպրոզիում

- էրբիում

- իտերբիում

- ցերիում

- նեոդի

- եվրոպիում

- տերբիում

- հոլմիում

- թուլիում

- լուտեցիում

Բ1130. Թանկարժեք մետաղներ պարունակող՝ մաքրված, օգտագործված կատալիզատորներ

Բ1140. Անօրգանական ցիանիդների մնացորդներ պարունակող թանկարժեք մետաղներ պարունակող կարծր նստվածքներ

Բ1150. Թանկարժեք մետաղների և դրանց ձուլվածքների /ոսկի, արծաթ, պլատինի խմբի մետաղներ` բացառությամբ սնդիկի/ թափոններ` մասնատված, ոչ հեղուկ ձևով, համապատասխան փաթեթավորմամբ և պիտակավորմամբ

Բ1160. Տպասալիկների այրման արդյունքում առաջացած թանկարժեք մետաղների փոշի /տես Ա ցանկի Ա1150 կետը/

Բ1170. Լուսանկարչական ժապավենի այրման արդյունքում առաջացած թանկարժեք մետաղների փոշի

Բ1180. Արծաթի հալիդներ և մետաղ արծաթ պարունակող լուսանկարչական ժապավենի թափոններ

Բ1190. Արծաթի հալիդներ և մետաղ արծաթ պարունակող լուսանկարչական թղթի թափոններ

Բ1200. Երկաթի և պողպատի արտադրության արդյունքում ստացվող հատիկավորված խարամ

Բ1210. Երկաթի և պողպատի արտադրության արդյունքում առաջացող խարամ` ներառյալ TiՕ2 և վանադիումի աղբյուր հանդիսացող խարամը

Բ1220. Ցինկի արտադրության արդյունքում առաջացած խարամ` քիմիապես կայունացված, երկաթի բարձր պարունակությամբ /20%-ից բարձր/ և գլխավորապես շինարարական նպատակների համար արդյունաբերական չափանիշնե րին համապատասխան /օր.` DIN 4301-ի/ մշակված

Բ1230. Երկաթի և պողպատի արտադրության արդյունքում առաջացած երկրորդական հրաթեփ

Բ1240. Պղնձի օքսիդի երկրորդական հրաթեփ

 

Բ2. Հիմնականում անօրգանական բաղադրիչներ պարունակող թափոններ, որոնք կարող են պարունակել մետաղներ և օրգանական նյութեր

 

Բ2010. Լեռնարդյունաբերական գործողությունների արդյունքում առաջացած թափոններ` չմասնատված.

- բնական գրաֆիտի թափոններ

- թերթաքարային թափոններ` կոպիտ կերպով տաշած կամ չտաշած կամ պարզապես կտրտած` սղոցման կամ որևէ այլ եղանակով, կամ չկտրտած

- փայլարի թափոններ

- լեուցիտի, նեֆելինի և նեֆելինի սիենիտի թափոններ

- դաշտային սպաթի թափոններ

- ֆլուորիտի թափոններ

- կվարցի կարծր թափոններ` բացառությամբ ձուլման ժամանակ օգտագործվողների

Բ2020. Ապակու թափոններ` չմասնատված

- ապակու ջարդոն և ապակու այլ թափոններ` բացառությամբ կատոդային խողովակների ապակու և այլ ակտիվացված ապակիների

Բ2030. Կերամիկական թափոններ` չմասնատված

- մետաղակերամիկական թափոններ և ջարդոն /մետաղակերամիկական բաղադրյալ նյութեր/

- կերամիկայի հիմքի վրա արտադրված մանրաթել` այլ տեղ չնշված կամ չներառված

Բ2040. Հիմնականում անօրգանական բաղադրիչներ պարունակող այլ թափոններ

- ծխային գազերի ծծմբամաքրման /FGD/ արդյունքում ստացված՝ մասնակիորեն մաքրված կալցիումի սուլֆատ

- շենքերի քանդման արդյունքում առաջացող գիպսե սալիկներ և ծեփ

- պղնձի արտադրության արդյունքում առաջացած խարամ` քիմիապես կայունացված, երկաթի բարձր պարունակությամբ /20%-ից բարձր/ և գլխավորապես շինարարական նպատակների և հղկման համար արդյունաբերական չափանիշներին համապատասխան /օր.` DIN 4301-ի կամ DIN 8201-ի/ մշակված

- կարծր ծծումբ

- կալցիումի ցիանամիդի արտադրության արդյունքում առաջացած կրաքար /որի pH ցուցանիշը 9-ից ցածր է/,

- նատրիումի, կալիումի և կալցիումի քլորիդներ

- կարբորունդ /սիլիցիումի կարբիդ/

- բետոնի ջարդոն

- ապակու կտորներ պարունակող լիտիում-տանտալ և լիտիում-նիոբիում

Բ2050. Ածխով աշխատող էլեկտրական կայանների աշխատանքի արդյունքում առաջացող թռչող մոխիր` Ա ցանկում չներառված /տես Ա ցանկի Ա2060 կետը/

Բ2060. Խմելու ջրի մաքրման, սննդի արդյունաբերության գործընթացների և վիտամինների արտադրության արդյունքում առաջացած՝ օգտագործված ակտիվացված ածուխ /տես Ա ցանկի Ա4160 կետը/

Բ2070. Կալցիումի ֆլուորիդի նստվածք

Բ2080. Ա ցանկում չներառված` քիմիական արդյունաբերության գործընթացների արդյունքում

առաջացած գիպսի թափոններ /տես Ա ցանկի Ա2040 կետը/

Բ2090. Ալյումինի արտադրության արդյունքում առաջացած` նավթային կոքսից կամ բիտումից պատրաստված և արդյունաբերական չափանիշներին համապատասխան մաքրված անոդային ծայրերի թափոններ /բացառությամբ քլորի ալկալիի էլեկտրոլիզի միջոցով և մետաղագործական արդյունաբերության գործընթացների արդյունքում ստացված անոդային ծայրերի/

Բ2100. Ալյումինի հիդրատի թափոններ, ալյումինի օքսիդի թափոններ և ալյումինի օքսիդի արտադրության արդյունքում առաջացող նստվածքներ` բացառությամբ գազի մաքրման, ֆլոկուլացիայի կամ ֆիլտրացիայի համար օգտագործվող նյութերի

Բ2110. Բոքսիտի նստվածք /«կարմիր հող»/, /pH ցուցանիշը իջեցված է 11,5-ից ցածր/

Բ2120. Թթվային կամ հիմքային լուծույթների թափոններ, որոնց pH ցուցանիշը բարձր է 2-ից և ցածր է 11,5-ից, և որոնք քայքայիչ կամ այլ վտանգ պարունակող չեն /տես Ա ցանկի Ա4090 կետը/

 

Բ3. Հիմնականում օրգանական բաղադրիչներ պարունակող թափոններ, որոնք կարող են պարունակել մետաղներ և օրգանական նյութեր

 

Բ3010. Կարծր պլաստմասսե թափոններ.

հետևյալ պլաստմասսե կամ խառը պարունակությամբ նյութերը, եթե դրանք խառնված չեն այլ տեսակի թափոնների հետ և նախապատրաստված են հատկորոշման համար.

- չհալոգենացված պոլիմերների և համապոլիմերների պլաստմասսե թափոններ, ներառյալ հետևյալ նյութերը, սակայն դրանցով չսահմանափակվելով16

♦ էթիլեն

♦ ստիրեն

♦ պոլիպրոպիլեն

♦ պոլիէթիլենի տերեֆթալատ

♦ ակրիլոնիտրիլ

♦ բուտադիեն

♦ պոլիացետալներ

♦ պոլիամիդներ

♦ պոլիբուտիլենի տերեֆթալատ

♦ պոլիկարբոնատներ

♦ պոլիեթերներ

♦ պոլիֆենիլենի սուլֆիդներ

♦ ակրիլային պոլիմերներ

♦ C10 – C13 ալկաններ /պլաստիֆիկատոր/

♦ պոլիուրետան /CFS-ներ չպարունակող/

♦ պոլիսիլոքսաններ

♦ պոլիմեթիլ մեթակրիլատ

♦ պոլիվինիլ ալկոհոլ

♦ պոլիվինիլ բուտիրալ

♦ պոլիվինիլ ացետատ

- կարծրացված խեժերի թափոններ կամ խտացման արդյունքներ` ներառյալ հետևյալները.

♦ միզանյութաֆորմալդեհիդային խեժեր

♦ նենոլ-ֆորմալդեհիդային խեժեր

♦ մելամինաֆորմալդեհիդային խեժեր

♦ էպոքսիդային խեժեր

♦ պոլիամիդներ

- հետևյալ ֆտորացված պոլիմերների թափոնները17

և պերֆթորոէթիլեն/պրոպիլեն /ՖԵՊ/

♦ պերֆթորոալկքոսինային ալկան /ՊՖԱ/

♦ պերֆթորոալկքոսինային ալկան /ՄՖԱ/

♦և պոլիվինիլֆթորիդ /ՊՎՖ/

♦ պոլիվինիլիդենեֆթորիդ /ՊՎԴՖ/

Բ3020. Թղթի, ստվարաթղթի և թղթյա արտադրանքի թափոններ

Հետևյալ նյութերը, եթե դրանք խառնված չեն վտանգավոր նյութերի հետ.

թղթի և ստվարաթղթի թափոններ.

- չսպիտակացված թղթի կամ ստվարաթղթի կամ ծալքավորված թղթի կամ ստվարաթղթի թափոններ

- հիմնականում չսպիտակացված ցելյուլոզից արտադրված և չներկված` թղթի կամ ստվարաթղթի այլ թափոններ

- հիմնականում մեխանիկական ցելյուլոզից արտադրված թղթի կամ ստվարաթղթի թափոններ

/օրինակ` թերթերի, ամսագրերի և նմանօրինակ այլ տպագիր նյութերի թափոններ/

- այլ թափոններ` ներառյալ 1/լամինացված ստվարաթուղթը և 2/ չտեսակավորված թափոնները, սակայն չսահմանափակվելով դրանցով

Բ3030. Մանածագործական թափոններ

Հետևյալ նյութերը, եթե դրանք խառնված չեն այլ տեսակի թափոնների հետ և նախապատրաստված են հատկորոշման համար.

- մետաքսի արտադրության թափոններ /ներառյալ կծկման համար ոչ պիտանի բոժոժները, մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/`

♦ չսանդերքագզված կամ սանրված

♦ այլ

- բրդի կամ կենդանական բարակ կամ հաստ մազերի թափոններ` ներառյալ մանվածքների թափոնները` բացառությամբ տեքստավորված հումքի.

♦ բրդի կամ բարակ կենդանական մազի քոլք

♦ բրդի կամ բարակ կենդանական մազի այլ թափոններ

♦ հաստ կենդանական մազի թափոններ

- բամբակի արտադրության թափոններ /ներառյալ մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/.

♦ մանվածքների թափոններ /ներառյալ թելերի թափոնները/

♦ տեքստավորված հումք

♦ այլ

- մանելու արդյունքում առաջացած քոլք և թափոններ

- կանեփի /Cannabis sativa L./ քոլք և թափոններ /ներառյալ մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/

- ջուտի և թելատու մանրաթելի այլ գործվածքների քոլք և թափոններ /ներառյալ մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/

- սիզալի և Agava ցեղատեսակի այլ մանածագործական մանրաթելերի քոլք և թափոններ /ներառյալ մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/

- կոկոսի մալանչ, քոլք և թափոններ /ներառյալ մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/

- աբակայի /Մանիլայի կանեփ կամ Musa textiles Nee/ մալանչ, քոլք և թափոններ /ներառյալ մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/

- ռամիի և բուսական այլ մանածագործական մանրաթելերի մալանչ, քոլք և թափոններ /ներառյալ մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/` այլ տեղ չնշված և չներառված

- արհեստական մանրաթելերի թափոններ /ներառյալ մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/

♦ սինթետիկ մանրաթելի թափոններ

♦ արհեստական մանրաթելի թափոններ

- մաշված հագուստ և մաշված այլ մանածագործական արտադրանք,

- մաշված գորգեր, թոկերի, պարանների և ճոպանների թափոններ և մանածագործական նյութերից պատրաստված թոկեր, պարաններ և ճոպաններ պարունակող մաշված իրեր

♦ տեսակավորված

♦ այլ

Բ3040. Ռետինե թափոններ

Հետևյալ նյութերը, եթե դրանք խառնված չեն այլ տեսակի թափոնների հետ.

- կարծր ռետինի /օրինակ` էբոնիտի/ թափոններ և մնացորդներ

- ռետինե այլ թափոններ /բացառությամբ այլ տեղերում նշված թափոնների/

Բ3050. Չմշակված խցանակեղևի և փայտի թափոններ

- փայտի թափոններ և մնացորդներ` դասավորված գերաններով, բրիկետներով, կտորներով և նմանօրինակ այլ եղանակներով

- խցանակեղևի թափոններ` փշրված, հատիկավորված կամ աղացած խցանակեղև

Բ3060. Գյուղատնտեսական մթերքների արտադրության արդյունքում առաջացող թափոններ` բացառությամբ վարակիչ թափոնների

- գինու նստվածքներ

- բուսական թափոններ, նստվածքներ և ենթաարտադրանք` չորացրած կամ ախտահանված, կտորներով կամ ոչ, կենդանիների կերի պատրաստման համար օգտագործվող, այլ տեղ չնշված և չներառված,

- դեգրա` ճարպային նյութերի կամ կենդանական կամ բուսական մոմերի մշակման արդյունքում առաջացած նստվածքներ

- ոսկորների և եղջյուրների թափոններ` չմշակված, ճարպահանված, նախապատրաստված /բայց չկտրտված/, թթվով մշակված կամ ապաժելատինացված

- ձկնեղենի մշակման արդյունքում առաջացած թափոններ

- կակաոյի պտուղների կեղևներ, կճեպներ, կլեպ և կակաոյի այլ թափոններ

- գյուղատնտեսական մթերքների արտադրության արդյունքում առաջացող այլ թափոններ` բացառությամբ այն ենթաարտադրանքի, որոնք համապատասխանում են մարդկանց և կենդանիների սպառման համար նախատեսված սննդին ներկայացվող ազգային և միջազգային պահանջներին և չափանիշներին

Բ3070. Հետևյալ թափոնները.

- մարդու մազեր

- ծղոնի թափոններ

- պենիցիլինի արտադրության մեջ օգտագործվող ապաակտիվացված fungus mycelium սնկի թափոններ` կենդանիների կերի պատրաստման համար

Բ3080. Ռետինի կտորտանք և թափոններ

Բ3090. Կաշվե իրերի արտադրության համար ոչ պիտանի կաշվի կտորտանք, կաշվի և բաղադրյալ կաշվի այլ թափոններ` բացառությամբ հնգավալենտ քրոմի միացություններ կամ բիոցիդներ չպարունակող կաշվի կտրոնների /տես Ա ցանկի Ա3100 կետը/

Բ3100. Հնգավալենտ քրոմի միացություններ կամ բիոցիդներ չպարունակող` կաշվի փոշի, մոխիր և նստվածքներ /տես Ա ցանկի Ա3090 կետը/

Բ3110. Հնգավալենտ քրոմի միացություններ, բիոցիդներ կամ վարակիչ նյութեր չպարունակող մորթեգործական արտադրության թափոններ /տես Ա ցանկի Ա3110 կետը/

Բ3120. Սննդային ներկանյութեր պարունակող թափոններ

Բ3130. Պոլիմերային եթերների թափոններ և պերօքսիդներ չառաջացնող`անվտանգ մոնոմերային եթերների թափոններ

Բ3140. Մաշված օդադողեր` բացառությամբ 4ա հավելվածում նշված գործողությունների համար նախատեսվածների

 

Բ4. Օրգանական կամ անօրգանական բաղադրիչներ պարունակող թափոններ

 

Բ4010. Հիմնականում ջրային հիմքով/լատեքսային ներկերից, թանաքներից և կոշտացված լաքերից բաղկացած թափոններ, որոնք չեն պարունակում օրգանական լուծիչներ, ծանր մետաղներ կամ բիոցիդներ այնպիսի քանակությամբ, որը վտանգավոր է համարվում /տես Ա ցանկի Ա4070 կետը/

Բ4020. Խեժերի, լատեքսի, պլաստիֆիկացնող միջոցների և սոսինձների արտադրության, ձևափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացող թափոններ` Ա ցանկում չնշված, առանց լուծիչների և այլ աղտոտիչների /երբ 3-րդ հոդվածով սահմանված վտանգավոր հատկանիշները բացակայում են/, օրինակ` ջրային հիմքով սոսինձներ կամ կազեինի օսլայի, դեքստրինի, ցելյուլոզի եթերների կամ պոլիվինիլային ալկոհոլների հիմքի վրա արտադրված սոսինձներ /տես Ա ցանկի Ա3050 կետը/

Բ4030. Միանգամյա օգտագործման համար նախատեսված` օգտագործված լուսանկարչական ապարատներ Ա ցանկում չներառված տեսակների մարտկոցների հետ միասին

 

Ծանոթագրություններ

 

1. Թափոնների բնութագրեր. …….

2. Համապատասխանում է Վտանգավոր ապրանքների տեղափոխման մասին Միավորված ազգերի կազմակերպության հանձնարարականում ընդգրկված վտանգների դասակարգման համակարգին /ST/SG/AC. 10/1 Rev.5, Միավորված ազգերի կազմակերպություն, Նյու Յորք, 1988/:

3. Որոշում 3/1 /«Բազելի Կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»/

Համաժողովը որոշում է կատարել Կոնվենցիայում հետևյալ փոփոխությունները և լրացումները.

նախաբանը լրացնել նոր` 7bis կետով` հետևյալ շարադրանքով.

«Գիտակցելով, որ վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխումը հատկապես զարգացող երկրների տարածքով պարունակում է վտանգավոր նյութերի նկատմամբ հսկողության իրականացման այնպիսի թերացումների ռիսկեր, որոնք հակասում են սույն Կոնվենցիայի պահանջներին»:

Ավելացնել նոր` 4ա հոդված` հետևյալ շարադրանքով.

«1. 7-րդ հավելվածում ներառված յուրաքանչյուր Կողմ նույն հավելվածում չներառված երկրներին արգելում է բոլոր այն տեսակի վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխումը, որոնք նախատեսված են 4ա հավելվածով սահմանված գործողությունների համար:

2. 7-րդ հավելվածում ներառված յուրաքանչյուր Կողմ մինչև 1997թ. դեկտեմբերի 31-ը աստիճանաբար կդադարեցնի և նշված օրվանից 7-րդ հավելվածում չներառված երկրներին կարգելի սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված` 4բ հավելվածով սահմանված գործողությունների համար նախատեսված վտանգավոր թափոնների բոլոր անդրսահմանային տեղափոխումները: Անդրսահմանային փոխադրումները չեն արգելվի, եթե տեղափոխվող թափոնները, սույն Կոնվենցիային համապատասխան, վտանգավոր չհամարվեն»:

Հավելված 7

Սույն Կոնվենցիայի Կողմերը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ու ԵՄ այլ անդամ պետությունները, Լիխտենշտեյնը։

4. Նկատի առեք, որ Բ ցանկի Բ1160 կետում նշված չեն բացառությունները։

5. Այստեղ ներառված չեն էլեկտրական հոսանքի գեներատորների մասերի թափոնները։

6. PCB-ների պարունակությունը կազմում է 50 մգ/կգ կամ ավելի։

7. 50 մգ/կգ պարունակությունը համարվում է միջազգայնորեն ընդունված ցուցանիշ թափոնների համար։ Այնուամենայնիվ, առանձին երկրներ որոշ տեսակների թափոնների համար սահմանել են ավելի ցածր ցուցանիշներ /օրինակ՝ 20 մգ/կգ/։

8. «Հնացած» նշանակում է արտադրողի կողմից սահմանված ժամկետի ընթացքում չօգտագործված։

9. Այստեղ ներառված չէ փայտի պահպանման համար նախատեսված քիմիական նյութերով մշակման ենթարկված փայտը։

10. «Հնացած» նշանակում է արտադրողի կողմից սահմանված ժամկետի ընթացքում չօգտագործված։

11. Նկատի առեք, որ անգամ եթե Ա հավելվածում ներառված նյութերով սկզբնական աղտոտվածությունը ցածր է, հետագա մշակման արդյունքում, ներառյալ կրկնակի օգտագործման համար վերամշակումը, կարող են առաջանալ առանձին մասնիկներ, որոնցում Ա հավելվածում ներառված նյութերի պարունակությունը կարող է շատ ավելի բարձր լինել։

12. Ցինկի մոխիրի կարգավիճակը ներկայումս քննարկման փուլում է, և Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովին /UNCTAD/ ներկայացվել է առաջարկություն, որ ցինկի մոխիրը պետք է հեռացվի վտանգավոր նյութերի ցանկից։

13. Այստեղ ներառված չեն էլեկտրական հոսանքի գեներատորների մասերի թափոնները։

14. Կրկնակի օգտագործումը կարող է ընդգրկել վերանորոգումը, վերասարքավորումը կամ նորացումը, բայց ոչ լուրջ կառուցվածքային փոփոխությունները։

15. Որոշ երկրներում ուղղակի կրկնակի օգտագործման համար նախատեսված այս նյութերը թափոններ չեն համարվում։

16. Ենթադրվում է, որ այդ թափոններն ամբողջովին պոլիմերացված են։

17. Այստեղ ներառված չեն կրկնակի սպառման արդյունքում առաջացած թափոնները։

Թափոնները չպետք է խառնված լինեն։

Անհրաժեշտ է հաշվի առնել բաց այրման հետևանքով ծագող բարդությունները։

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 30-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան